Սոկրատես(հունարեն՝ հուն․՝ Σωκράτης, ՄԹԱ 469, Ալոպեկե, Հին Աթենք – փետրվարի 15, ՄԹԱ 399, Աթենք, Հին Աթենք), հին Հունաստանի հայտնի փիլիսոփա, համարվում է Արևմտյան փիլիսոփայության հիմնադիրներից մեկը, լինելով բարոյականության առաջին փիլիսոփան՝ արևմտյան էթիկայի փիլիսոփայական մտքի մեջ: Գաղտնիքներով պարուրված կերպար, ով երբեք ոչինչ չի գրել և հայտնի է գլխավորապես այլ դասական հեղինակների միջոցով, ովքեր գրել են նրա մահից հետո,մասնավորապես նրա աշակերտներ՝ Պլատոնը և Քսենոփոնը: Այլ աղբյուները, հիմնականում նրա ժամանակակիցներ Անտիսթենեսը, Արիստիպուսը և Էսքինես Սֆետացին են: Թատերագիր Արիստոփանեսը միակ աղբյուրն է, որ հիշատակություններ է թողել Սոկրատեսի մասին հենց նրա կենդանության օրոք։
Առաջարկում ենք ծանոթանալ փիլիսոփայի ամենահանճարեղ 15 մտքերին՝
- Երկու չարիքներից միշտ ընտրեք փոքրագույնը՝ փոքր չարիքը։
- Ամուսնությունը, եթե անկեղծ լինենք, չարիք է, բայց անհրաժեշտ չարիք:
- Ուտելիքի լավագույն համեմունքը քաղցն է:
- Մարդ անկարող է լինել իմաստուն ամեն ինչում: Հետևաբար, ով ինչ գիտի, դրանում էլ իմաստուն է:
- Գիտելիքից ուժեղ ոչինչ չկա, այն կարող է հաղթել անգամ հաճույքին։
- Արատներն ու չարիքը չիմացության, տգիտության ծնունդն են:
- Ճանաչի՛ր ինքդ քեզ:
- Մեծագույն իմաստությունը չարը բարուց տարբերելն է:
- Հարբեցողությունը արատներ չի ծնում. այն դրանք բացահայտում է:
- Միայն տխմարներն են իմաստ փնտրում ամեն ինչի մեջ:
- Ոչ ոք քո ընկերը չէ, ոչ ոք քո թշնամին չէ, բայց ամեն մարդ քո ուսուցիչն է:
- Ես գիտեմ միայն, որ ոչինչ չգիտեմ, թեպետ մյուսները դա էլ չգիտեն:
- Մարդիկ պահանջում են խոսքի ազատություն մտքի ազատության փոխարեն, որն իրենք չունեն:
- Լավագույն ամուսնությունը, երբ ամուսինը խուլ է, իսկ կինը` կույր:
- Նախանձը հոգու խոց է։