Աֆորիզմներ՝ Սթիվ Ջոբս

0
153

Սթիվեն Փոլ Ջոբս, ավելի ճանաչված է, որպես Սթիվ Ջոբս(անգլ.՝ Steven Paul Jobs, Steve Jobs, փետրվարի 24, 1955, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ – հոկտեմբերի 5, 2011, Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ճարտարագետ, գործարար, Էփլ(Apple) կորպորացիայի հիմնադիրն էր և գլխավոր տնօրենը։ Ջոբսը նաև հանդիսանում էր Պիքսար ստուդիայի տնօրենը։
1970-ականներին Սթիվ Վոզնյակի հետ համատեղ ստեղծեցին առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը։ 1980-ականների սկզբի տարիներին Ջոբսը այն եզակի մարդկանց թվին էր դասվում, որ ուշադրություն էին դարձնում համակարգչի գրաֆիկական ինտերֆեյսի և մկնիկի կոմերցիոն պոտենցիալին։
Կորցնելով պաշտոնը տնօրենների խորհրդի հետ պայքարում 1985թ. Ջոբսը հեռացավ Apple-ից և հիմնադրեց NeXT համակարգչային ընկերությունը, որը մասնագիտանում էր բիզնեսի և բարձրագույն կրթության շուկայում։ 1997թ. Սթիվ Ջոբսը վերադարձավ Apple, դառնալով ժամանակավոր գործադիր տնօրեն՝ միացնելով Apple-ը NeXT-ի հետ։ Ըստ «Fortune» ամսագրի Ստիվ Ջոբսը ճանաչվեց որպես 2007թ. ամենաազդեցիկ գործարար և մտավ 2009թ. «թոփ-մենեջերների» ցուցակի մեջ։
Առաջարկում ենք ծանոթանալ գրողի ամենահանճարեղ 25 մտքերին՝

  1. Կարծում եմ՝ եթե որևէ բան եք արել և լավ չի ստացվել, պետք է որևէ նոր բան անեք, երկար ժամանակ նույն տեղում չմնաք: Պարզապես որոշեք՝ ինչ անել հետո:
  2. Չկա մարդ, ով հաջողակ է, երբեք ետ չի կանգնել ու սխալներ թույլ չի տվել: Կան միայն հաջողակ մարդիկ, ովքեր սխալներ են թույլ տվել, բայց հետո փոխել են իրենց պլանները՝ հաշվի առնելով այդ սխալները: Ես այդ մարդկանցից մեկն եմ:
  3. Սխալները թույլ չտալը նշանակում է՝ ոչ լիարժեք կյանքով ապրել:
  4. Մեծ գործ կատարելու միայն մեկ սկզբունք կա՝ սիրել այն: Եթե դրան չեք հասել, սպասեք: Մի զայրացեք: Թող այն հուշի ձեզ ձեր սիրտը:
  5. Ես այն քիչ մարդկանցից մեկն եմ, ով գիտի, թե ինչ է նշանակում մեկ տարվա ընթացքում կես միլիարդ դոլար կորցնել: Դա շատ լավ ձևավորում է անհատին:
  6. Եղել է ժամանակ, երբ ես քնում էի ընկերներիս սենյակների հատակին և շշեր էի բաժանում՝ բուրգեր գնելու համար: Մի քանի միլիարդ արժեք ունեցող սեփականության տեր դառնալուց հետո իմ կյանքը մի փոքր փոխվել է, բայց երդվում եմ՝ ոչ ես:
  7. Լավ նկարիչները ստեղծում են, մեծ նկարիչները՝ գողանում, իսկ իսկական նկարիչները պատվերը ժամանակին են կատարում:
  8. Եթե ձևացնում ես, որ ամեն ինչ քո ձեռքերում է, դա աշխատում է: Ձևացրու, թե վերահսկում ես իրավիճակը, և մարդիկ կհավատան դրան:
  9. Պարզության հասնելու համար անհրաժեշտ է հասնել թունելին: Իրականում պարզ լինելու համար պետք է հասնել ամենախոր հատվածին:
  10. Եթե ցանկանում ես նոր ճանապարհով գնալ, պետք է այն ինքդ հարթես:
  11. Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ներդրումն ունենանք այս աշխարհում: Հակառակ դեպքում ինչո՞ւ ենք այստեղ:
  12. Թույլ մի տվեք, որ ուրիշների կարծիքի աղմուկը լռեցնի ձեր ներքին ձայնը: Ամենակարևորը՝ քաջություն ունեցեք ձեր սրտին և ինտուիցիային հետևելու համար: Նրանք գիտեն՝ ինչ ես դու իրականում ցանկանում դառնալ:
  13. Հիշողությունն այն մասին, որ ես շուտով մահանալու եմ, ամենակարևոր գործիքն է, որ ինձ օգնում է բարդ որոշումներ կայացնել: Մահվան մասին հիշողությունն ամենալավ միջոցն է՝ խուսափելու այն մտքերից, թե դուք կորցնելու բան ունեք: Դուք արդեն մերկ եք: Դուք այլևս չունեք պատճառներ՝ ձեր սրտին չլսելու համար:
  14. Գերեզմանոցում ամենահարուստ մարդը լինելն ինձ համար կարևոր չէ: Իրականում կարևոր է միայն քնելիս մտածել, որ դու հրաշալի բան ես արել:
  15. Մենք ուտում ենք մթերք, որն աճեցնում են այլ մարդիկ: Մենք հագուստ ենք կրում, որը կարել են այլ մարդիկ: Մենք խոսում ենք լեզուներով, որոնք մտածել են այլ մարդիկ: Կարծում եմ՝ եկել է մարդկությանն օգտակար լինելու ժամանակը:
  16. Ժամանակը սահմանափակ է, այն մի ծախսեք ուրիշի կյանքով ապրելու վրա:
  17. Պետք չէ տխրել և լքել կյանքը: Իսկ եթե կյանքը լքել է քեզ, արժե տխրել:
  18. Մահը կյանքի լավագույն հայտնագործությունն է: Այն փոփոխությունների պատճառ է: Այն մաքրում է հինը՝ նորի համար ճանապարհ բացելու համար:
  19. Հեռուստացույցը հիմարացնում է և շատ ժամանակ է սպանում: Անջատեք այն և կպահպանեք ձեր ուղեղի մի քանի բջիջները: Բայց զգույշ եղեք; Հիմարանալ կարելի է նաև Apple համակարգչի առաջ նստած:
  20. Քաղցած մնացեք: Անշրջահայաց մնացեք:
  21. Ամենալավ մարդիկ նրանք են, որոնց շնորհիվ դու ամենահաճախն ես ժպտում։
  22. Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով։
  23. Մենք ոչ մի դեպքում չենք կարող գոյատևել, եթե մի փոքր չխելագարվենք։
  24. Սխալներ չգործել, նշանակում է ապրել ոչ լիարժեք կյանքով։
  25. Իմ աշխատանքը՝ մարդկանց կյանքը հեշտացնելը չէ։ Իմ աշխատանքը՝ մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելն է։