Աֆորիզմներ՝ Թեոդոր Ռուզվելտ

0
242

Թեոդոր Ռուզվելտ կրտսեր, ամերիկացի գրող, բնագետ, հետախույզ, պատմաբան և քաղաքական գործիչ, ԱՄՆ 26-րդ նախագահ 1901-1909 թվականներին։ 20-րդ դարում որպես Հանրապետական կուսակցության առաջնորդ հանդիսացել է «շարժիչ ուժ» առաջադիմական հասարակության համար։
Թեոդոր Ռուզվելտը ծնվել է Նյու Յորքում 1858 թվականի հոկտեմբերի 27-ին, նիդերլանդական ծագում ունեցող առևտրականի և բարեգործի ընտանիքում։ Թեոդորն ընտանիքի երկրորդ զավակն էր, նա ուներ մեկ ավագ և մեկ կրտսեր քույր, ինչպես նաև կրտսեր եղբայր։ Մանկուց ապագա նախագահը չէր տարբերվում ամուր առողջությամբ և տառապում էր ասթմա հիվանդությամբ։ 1860 թվականների վերջին և 1870 թվականների սկզբին Ռուզվելտների ընտանիքը ճանապարհորդում էր Եվրոպայով, Աֆրիկայով և Մերձավոր Արևելքով։ Թեոդորը տարրական կրթությունը ստացել է հիմնականում տնային պայմաններում՝ հիվանդության պատճառով նա գրեթե դպրոց չի գնացել։
Առաջարկում ենք ծանոթանալ Թեոդոր Ռուզվելտի ամենահանճարեղ 19 մտքերին՝

  1. Իրականում հաջողությունն ու փառքը պատկանում են նրան, ում դեմքը պատված է փոշով, քրտինքով ու արյունով, ով արիաբար ձգտում է հաղթանակի, ով սխալվում է և նորից ու նորից սկսում զրոյից, որովհետև չեն լինում ջանքեր առանց մոլորությունների ու սխալների:
  2. Մեր առաջադիմությունը ստուգվում է ոչ թե նրանց համար առատության ավելացմամբ, ովքեր արդեն շատ ունեն, այլ նրանով, թե արդյոք մենք ընդունակ ենք բավականաչափ ապահովելու նրանց, ովքեր չափազանց քիչ ունեն:
  3. Արա, ինչ կարող ես, նրանով, ինչ ունես և այնտեղ, որտեղ գտնվում ես:
  4. Պահպանողականը այն մարդն է, որը, չնայած երկու ոտքերն էլ բոլորովին առողջ են, այդպես էլ չի սովորել ոտքով քայլել:
  5. Ձայնդ մի բարձրացրու, բայց մահակդ պատրաստ պահիր, և դու շատ առաջ կգնաս…
  6. Ես կարող եմ ղեկավարել ԱՄՆ-ն և կարող եմ ղեկավարել իմ դուստր Էյլիսին, բայց չեմ կարող և՛ առաջինը, և՛ երկրորդն անել միաժամանակ:
  7. Կարևոր է քո երկրի համար մեռնելուն պատրաստ լինելը, սակայն ավելի կարևոր է քո երկրի համար ապրելուն պատրաստ լինելը:
  8. Նախագահը պետք է շատ հզոր մարդ լինի, ով առանց երկմտելու կարող է օգտագործել իր ողջ իշխանությունը: Հենց դրա համար էլ ենթադրում եմ, որ ժողովուրդը պետք է աչալուրջ հետևի նրան:
  9. Մարդուն դաստիարակել մտավոր՝ առանց բարոյական դաստիարակման, նշանակում է հասարակության համար սպառնալիք հասունացնել:
  10. Լավագույն ղեկավարը նա է, ով բավական հոտառություն ունի՝ անհրաժեշտ աշխատանքի կատարման համար համապատասխան մարդկանց ընտրելու, և բավական զսպվածություն՝ չընկնելու նրանց ոտքերի տակ, երբ նրանք անում են այդ աշխատանքը: Բոլոր անհրաժեշտ աղբյուրները մեր գլխում են:
  11. Առաջնորդը բաց է գործում, շեֆը՝ փակ դռների ետևում: Առաջնորդը տանում է իր ետևից, շեֆը ղեկավարում է:
  12. Հաջողության ամենակարևոր բանաձևը մարդկանց հետ ճիշտ վարվելակերպ ունենալն է:
  13. Գուցե ավելի կարևոր բնավորության գիծ գոյություն չունի, քան ամուր վճռականությունը: Նա, ով ցանկանում է մեծ մարդ դառնալ կամ ինչ-որ հետք թողնել այս կյանքում, պետք է պատրաստ լինի ոչ միայն հազարավոր դժվարություններ հաղթահարել, այլև հաղթել՝ չնայած հազարավոր անհաջողություններին և պարտություններին:
  14. Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Մի վախեցեք սխալվելուց, վախեցեք սխալները կրկնելուց:
  15. Հիմարները սովորում են իրենց սխալների վրա, խելացիները՝ ուրիշների:
  16. Քաղաքականության մեջ ստիպված ես լինում անել շատ բաներ, որ չարժե անել:
  17. Լրիվ անգրագետ մարդը կարող է, լավագույն դեպքում, թալանել մի ապրանքատար վագոն, այն դեպքում, երբ համալսարան ավարտածը կարող է գողանալ ողջ երկաթուղին:
  18. Որտեղ գտնվում ես, ինչ ունես, դրանով էլ զբաղվիր:
  19. Կարծում եմ, որ սրտի դաժանությունից միայն մեկ ավելի վատ հատկություն կա՝ ուղեղի փափկությունը:

Այլ գրառումներ