Վիկտոր Հյուգո, ֆրանսիացի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, ֆրանսիական ռոմանտիզմի ռահվիրա: Ծնվել է 1802 թվականի փետրվարի 26-ին Բզանսոնում, մահացել՝ 1885 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Վիկտոր Հյուգոն հայտնի քաղաքական գործիչ և մտավորական էր, ով մեծ դեր է կատարել XIX դարի պատմության մեջ: Նա նշանակալի տեղ է զբաղեցնում XIX դարի ֆրանսիական գրականության պատմության մեջ իր բազմաժանր ստեղծագործություններով: Նա քնարերգու է իր «Ձոն և բալլադներ» (Odes et Ballades, 1826 թ.) , «Աշնան տերևները» (Les Feuilles d’automne, 1831 թ.) կամ «Մտորումներ» (Les Contemplations, 1856 թ.) ժողովածուներում, Նապոլեոն III-ի դեմ ընդվզող գրող է իր «Պատժամիջոցներ» (Les Châtiments, 1853 թ.) ստեղծագործության մեջ, ինչպես նաև էպիկական բանաստեղծ՝ իր «Դարերի լեգենդը» (La Légende des siècles, 1859 et 1877) ստեղծագործության մեջ:
Առաջարկում ենք ծանոթանալ գրողի ամենահանճարեղ 25 մտքերին՝
- Ես անտարբեր եմ թշնամու դանակի հարվածների հանդեպ, սակայն ինձ համար չափազանց տանջալի է ընկերոջ քորոցի հարվածները:
- Ծուլությունը՝ մայրն է, նա ունի որդի՝ գողությունը և դուստր՝ սովը:
- Բարի լինելը դժվար չէ, դժվար է՝ լինել արդարացի:
- Մարդկանց մոտ ուժի անբավարարություն գոյություն չունի, գոյություն ունի միայն կամքի անբավարարություն:
- Մեր գործերը կարող են մեզ երկինք հասցնել և նաև նետել անդունդը: Մենք մեր գործերի զավակներն ենք:
- Մեծագույն խելքի առջև ես խոնարհում եմ գլուխս, մեծագույն սրտի առջև՝ ծնկի եմ գալիս:
- Մարդու մասին ավելի հստակ կարծիք կարելի է կազմել ըստ նրա երազանքների, քան մտքերի:
- Ժողովրդի մեծությունը չի չափվում նրա քանակով, ինչպես մարդու մեծությունը՝ հասակով: Միակ չափման միավորը՝ դա նրա մտային զարգացվածությունն ու բարոյական մակարդակն է:
- Ողջերը պայքարում են… Իսկ ողջ են միայն նրանք, ովքեր հավատարիմ են բարձրագույն երազանքներին:
- Մարդու դեմքը միշտ արտահայտում է նրա ներքնաշխարհը: Եվ սխալ է մտածել, իբր միտքը զրկված է գունավորումից:
- Ոչ մի արտաքին գեղեցկություն չի կարող ամբողջական լինել, եթե այն չի ապրում ներքին գեղեցկությամբ:
- Փոխեք Ձեր կարծիքները, պահպանեք Ձեր սկզբունքները՝ փոխեք տերևները, պահպանեք արմատները:
- Ծիծաղը դա արև է՝ այն դուրս է քշում ձմեռը մարդու դեմքից:
- Ամեն մարդ ունի երեք բնավորություն՝ առաջինն այն է, ինչ նրան վերագրում են, երկրորդը՝ ինչ ինքն է իրեն վերագրում և վերջապես երրորդը՝ այն, ինչ կա իրականում:
- Բախտը երբեք չի բացում մի դուռ՝ նույն ժամանակ չփակելով մեկ ուրիշը:
- Մահանալը՝ ոչինչ, սարսափելին չապրելն է:
- Իրական սերը գերհագենալ չունի: Լինելով ամբողջությամբ հոգևոր, այն չի կարող սառչել:
- Սիրո համար ամենը քիչ է: Նա ունի երջանկություն, իսկ ուզում է դրախտ, ունի դրախտ՝ ուզում է երկինք: Օ՜ սիրեցյալներ, այդ ամենը կա սիրո մեջ: Ուղղակի պետք է կարողանալ այն գտնել:
- Եթե մարդ կարող է ասել ինչ է սերը, նշանակում է նա երբեք չի սիրել:
- Պետք է կարողանալ հաճախ ենթարկվել կնոջը, որպեսզի իրավունք ունենալ նրան ղեկավարել:
- Սիրո առաջին նշանը տղամարդկանց մոտ՝ անվստահությունն է, կանանց մոտ՝ խիզախությունը:
- Կյանքի ամենամեծ երջանկությունը՝ լինել վստահ, որ քեզ սիրում են:
- Դուք տեսնում եք աստղը երկու պատճառով՝ որովհետև այն փայլում է և որովհետև այն անհասանելի է: Բայց Ձեր կողքին ավելի նուրբ փայլ է և ավելի խորը խորհրդավորություն՝ կին:
- Ազնվականությունը հպարտանում է նրանով, որ կանայք ծերությունը վիրավորական են համարում: Բայց և՛ ազնվականությունը, և՛ կանայք նույն խաբկանքի մեջ են՝ նրանք փորձում են պահպանվել:
- Աշխարհում գոյություն չունի առավել ամենակարող, քան միտքը, որի ժամանակը եկել է: