Աֆորիզմներ՝ Վոլտեր

0
215

Վոլտեր (իսկական անունը՝ Ֆրանսուա-Մարի Արուե, ֆր.՝ François Marie Arouet, Voltaire բառը իր ազգանվան լատինացված ձևով և ֆրանսերեն le jeune (երիտասարդ) բառակապակցության սկզբնատառերով կազմված AROVET LI արտահայտության շրջագրությունն է), 18-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն լուսավորիչ-փիլիսոփաներից մեկն է, հայտնի է նաև որպես բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան, պատմաբան, հրապարակախոս, իրավապաշտպան, վոլտերականություն փիլիսոփայական ուղղության հիմնադիր։ Վոլտերն ունեցել է բեղուն գրիչ, թողել է ավելի քան 20,000 նամակ և 2,000 գիրք ու պամֆլետ։ Եղել է ֆրանսիական ակադեմիայի անդամ (1746)։ Նա սոցիալական բարեփոխումների ջատագով էր, Կաթոլիկ եկեղեցու մոլի քննադատ (թեև նրան է պատկանում հայտնի արտահայտությունը. «Եթե Աստված չլիներ, ապա պետք կլիներ նրան հորինել»)։ Ըստ որոշ տվյալների նրա IQ-ի ցուցանիշը մոտավորապես եղել է 190։
Վոլտերի պատվին է դրվել Վոլտեր աստերոիդի անունը։
Առաջարկում ենք ծանոթանալ Վոլտերի ամենահանճարեղ 25 մտքերին՝

  1. Մրցակցությունը սնունդ է հանճարի համար:
  2. Նա ով ցանկանում է մարդուն զրկել կրքերից, այն հիման վրա, թե դրանք վտանգավոր են, նմանվում է նրան, ով կցանկանա դուրս հանեն մարդու ամբողջ արյունը՝ ելնելով այն բանից, որ այն կաթվածահարություն պատճառ է:
  3. Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ` նա երբեք չի լինի:
  4. Միայն թույլերն են հանցագործություններ կատարում, ուժեղ ու երջանիկ մարդուն դրանք հարկավոր չեն:
  5. Երբեք չեն լինում մեծ գործեր առանց մեծ դժվարությունների:
  6. Եթե աստված չլիներ, արժեր նրան հորինել:
  7. Երբ զգալիորեն փոխվում են ժամանակները, այնժամ որոշ օրենքների փոփոխության անհրաժեշտություն է առաջանում:
  8. Առաջընթացը բնության օրենքն է:
  9. Մենք երբեք չենք ապրում, մենք միայն հույս ենք տածում, որ ապրելու ենք:
  10. Ես սիրում եմ այնպիսի գրքեր, որոնց ընթերցումը հաճելի պատկերացում է տալիս այն մարդու բնավորության, զգացմունքների, սովորությունների մասին, ով գրել է իր գիրքը։
  11. Հիմարները իրենց համակրած հեղինակների մոտ եղած ամեն ինչով հիանում են։
  12. Հոմերոսի և Վերգիլիոսի 12 բանաստեղծություններից կարելի է շատ ավել օգուտներ քաղել, քան այն բոլոր քննադատներից, որոնք խոսում են այդ մեծ մարդկանց մասին։
  13. Կարդալով այնպիսի հեղինակների, որոնք լավ են գրում, սովորում ենք ճիշտ խոսել։
  14. Երբ ասելու ոչինչ չկա, միշտ վատ են խոսում։
  15. Մարդու մեջ ինչ մեծություն կա, աշխատանքի գործն է, իսկ քաղաքակրթությունն էլ աշխատանքի պտուղն է։
  16. Աշխատանքի վեհությունը,– ահա թե ամենից շատ ինչն է ինձ հրապուրել աշխարհում։
  17. Աշխատանքը ամեն ինչ է. աշխատանքը և՛ արդարացում է, և՛ փրկություն։
  18. Ձանձրույթը աշխարհ է եկել ծուլության միջոցով։
  19. Մարդուն նկարագրող արդյունաշատ դաստիարակներից մեկը աշխատությունն է։
  20. Բարեկամության աչքերը հազվադեպ են սխալվում։
  21. Մեծ մարդու բարեկամությունը աստվածային պարգև է։
  22. Ընկերության աչքերը հազվադեպ են սխալվում։
  23. Եթե Աստված չլիներ, ապա պետք կլիներ նրան հորինել։
  24. Նա, ով ցանկանում է մարդուն զրկել կրքերից, այն հիման վրա, թե դրանք վտանգավոր են, նմանվում է նրան, ով կցանկանա դուրս հանել մարդու ամբողջ արյունը՝ ելնելով այն բանից, որ նա կաթվածահարություն պատճառ է։
  25. Երբեք չեն լինում մեծ գործեր առանց մեծ դժվարությունների։

Այլ գրառումներ