Աֆորիզմներ՝ Ուիլյամ Շեքսպիր

0
279

Ուիլյամ Շեքսպիր, անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ և դերասան, որ հաճախ համարվում է խոշորագույն անգլիալեզու գրողն ու աշխարհի լավագույն դրամատուրգը։ Հաճախ կոչվում է Անգլիայի ժողովրդական բանաստեղծ և Էյվոնի երգիչ։ Նրա պահպանված ստեղծագործությունները, որոնց շարքում կան համահեղինակությամբ գրված մի քանի աշխատանքներ, ներառում են մոտավորապես 39 պիես, 154 սոնետ, երկու ծավալուն պոեմներ և մի քանի այլ բանաստեղծություններ, որոնց մի մասի հեղինակային պատկանելությունը հստակ չէ։ Շեքսպիրի պիեսները թարգմանվել են ժամանակակից բոլոր հիմնական լեզուներով և բեմադրվում են ավելի հաճախ, քան այլ դրամատուրգների ստեղծագործություններ։
Շեքսպիրը ծնվել և հասակ է առել Ստրատֆորդ ըփոն Էյվոնում (Ուորիքշիր)։ Տասնութ տարեկանում նա ամուսնացել է Էնն Հաթաուեյի հետ և ունեցել երեք երեխա՝ Սյուզանան և երկվորյակներ Համնետն ու Ջուդիթը։ Շեքսպիրն իր կարիերան սկսել է Լոնդոնում 1585 թվականից մինչև 1592 թվականն ընկած ժամանակահատվածում՝ հաջողությամբ հանդես գալով որպես դերասան, գրող և «Լորդ սենեկապետի ծառաները» (անգլ.՝ Lord Chamberlain’s Men, այլ թարգմանությամբ՝ «Լորդ սենեկապետի մարդիկ») անունը կրող թատերական ընկերության բաժնետեր, որը հետագայում հայտնի է դարձել «Թագավորի մարդիկ» (անգլ.՝ King’s Men) անունով։ Քառասունինը տարեկանում (մոտ 1613 թվականին) Շեքսպիրը հավանաբար վերադարձել է Ստրատֆորդ, որտեղ էլ մահացել է երեք տարի անց։ Շեքսպիրի անձնական կյանքի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել, ինչը բազմաթիվ տարակարծությունների տեղիք է տվել նրա արտաքին տեսքի, սեռական կողմնորոշման, կրոնական հայացքների վերաբերյալ, ինչպես նաև բարձրացվել է այն հարցը, թե նրան վերագրվող ստեղծագործությունները գրվել են ուրիշների կողմից։ Այդ վարկածները հաճախ քննադատության են ենթարկվում այն պատճառաբանությամբ, թե այդ ժամանակաշրջանի ոչ ազնվականների մասին ընդհանրապես քիչ տեղեկություններ են պահպանվել։
Առաջարկում ենք ծանոթանալ Ուիլյամ Շեքսպիրի ամենահանճարեղ 25 մտքերին՝

  1. Լռակյացությունը ամենևին անսրտության նշան չէ։ Զրնգում է միայն այն, ինչը ներսից է դատարկ։
  2. Մեղրն այնքան քաղցր է, որ վերջում դառն է թվում։ Համի ավելցուկը սպանում է համը։
  3. Մենք նյարդայնանում ենք դատարկ բաներից, երբ վիրավորված ենք լինում լուրջ պատճառով։
  4. Մայր բնությունը իմաստուն է, սակայն որդին է անխելք։
  5. Որտեղ քիչ են խոսքերը, այնտեղ դրանց կշիռն ավելի մեծ է։
  6. Սերը փախչում է նրանցից, ովքեր վազում են նրա ետևից, իսկ նրանք, ովքեր փախչում են սիրուց՝ սերը նրանց վզովն է ընկնում։
  7. Հիմարությունն ու իմաստությունը նույնքան հեշտ են վարակում, ինչպես վարակիչ հիվանդությունները։ Այնպես որ ընտրիր քեզ ընկերներ։
  8. Դժոխքը դատարկ է։ Բոլոր սատանաներն այստեղ են։
  9. Մարդկանց մեծ մասը հիմարությունը գերադասում է իմաստությունից, քանի որ հիմարությունը ծիծաղեցնում է, իսկ իմաստությունը՝ տխրեցնում։
  10. Տղամարդիկ նման են ապրիլին, երբ սիրատածում են և դեկտեմբերին՝ երբ ամուսնացած են։
  11. Հաճույք ստանալու հույսը գրեթե նույնքան հաճելի է, որքան հաճույքը։
  12. Թշնամիների համար շատ ուժգին մի վառեք վառարանը, այլապես կայրվեք փայտի փոխարեն։
  13. Սուր խոսքի հաջողությունը ավելի շատ կախված է լսողից, քան այն ասողից։
  14. Ի՞նչ է նշանակում անունը։ Վարդը բուրում է ինչպես վարդ՝ ուզում ես վարդ անվանի, ուզում ես՝ ոչ։
  15. Ամեն խելագարություն ունի իր տրամաբանությունը։
  16. Սիրահարվել կարելի է գեղեցկությանը, բայց սիրել միայն՝ հոգին։
  17. Ագռավն իր թևերը կքսի ցեխով։ Ոչ ոք, ոչինչ էլ չի նկատի։ Իսկ կարապը չնայած բոլոր ջանքերի, ճերմակից չի կարող մաքրել բծերը …
  18. Մեկ հայացքով կարելի է սպանել սերը, մեկ հայացքով էլ՝ հարություն տալ։
  19. Վախկոտը մեռնում է իրեն հասած ամեն վտանգից, իսկ խիզախը մեռնում է միայն մեկ անգամ։
  20. Խեղճ, տրորված միջատը տառապում է նույնքան, որքան մահացող հսկան։
  21. Հաջողության հասնելու երեք օրենք՝ իմանալ ավելին, քան մյուսները, աշխատել ավելին, քան մյուսները, սպասել պակաս, քան մյուսները։
  22. Այս աշխարհում չկա ոչ լավ և ոչ էլ վատ։ Կա միայն մեր վերաբերմունքը ինչ-որ բանին։
  23. Լավագույնը՝ ուղիղ և պարզ ասված խոսքն է։
  24. Փոթորկի ժամանակ տրված երդումները՝ մոռացվում են խաղաղ եղանակին։
  25. Ուրիշների մեղքերն այնքան ջանասիրաբար եք ձգտում դատել։ Սկսեք սեփական մեղքից և ուրիշներին չեք էլ հասցնի հասնել։

Այլ գրառումներ