Ավստրալիայի Հանրապետություն

0
245
Countries - Australia

Ավստրալիա (անգլ.՝ Australia, պաշտոնապես Ավստրալական Միություն (անգլ.՝ Commonwealth of Australia)), երկիր, որ ներառում է Ավստրալիա մայրցամաքը, Թասմանիան և բազմաթիվ մանր կղզիներ։ Այն աշխարհի վեցերորդ երկիրն է իր զբաղեցրած տարածքով։ Հարևան երկրներն են հյուսիսում՝ Ինդոնեզիան, Արևելյան Թիմորը և Պապուա Նոր Գվինեան, հյուսիս-արևելքում՝ Սողոմոնյան կղզիները, Վանուատուն և Նոր Կալեդոնիան և հարավ-արևելքում՝ Նոր Զելանդիան։
18-րդ դարում եվրոպացիների բնակվելուց առնվազն 40 000 տարի առաջ Ավստրալիայում բնակվում էին տեղացի աբորիգենները, որոնք խոսում էին 250 հազվադեպ լեզվական խմբերի լեզուներից մեկով կամ մի քանիսով։ 1606 թվականին հոլանդացի հետախույզների կողմից Ավստրալիան հայտնաբերելուց հետո՝ 1770 թվականին, Մեծ Բրիտանիան, Ավստրալիայի արևելյան հատվածը հարկադրաբար բնակեցնելով բանտարկյալներով, 1788 թվականի հունվարի 26-ին այն անվանեց Նոր Հարավային Ուելս։ Հաջորդ տասնամյակներում բնակչությունը մշտապես աճում էր, մայրցամաքը հետազոտվեց և հետագայում հիմնվեցին ևս հինգ ինքնակառավարվող թագավորական գաղութներ։
Հակիրճ տեղեկություններ Ավստրալիայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Կանբերրա
  • Պետական լեզու … Անգլերեն
  • Կառավարում … Դաշնային թագավորություն
  • Թագուհի … Եղիսաբեթ II
  • Կառավարության ղեկավար … Ջուլիա Գիլարդ
  • Հիմնադրվել է … 1901Թ
  • Ավստրալիայի Հանրապետություն … 9 սեպտեմբեր 1939Թ
  • Ընդհանուր տարածքը … 7,692,024 կմ2(6-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 1%
  • Բնակչության մարդահամար … 25,180,200(2019Թ՝ 54-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 21,110,000(2011Թ)
  • Բնակեցվածության խտություն … 3,27մ/կմ2(192-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $1,346 տրիլիոն (2019Թ՝ 18-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,938 (2019Թ՝ 6-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Ավստրալիայի դոլար(AUD)
  • Ժամային գոտի … UTC+8 և UTC+11
  • Ազգային դոմեյն … .au
  • Հեռախոսային կոդ … +61

«Ավստրալիա» եզրը առաջացել է լատ.՝ austrālis («հարավային») բառից։ Ավստրալացիների խոսակցական լեզվում Ավստրալիայի մասին խոսելիս օգտագործվում է Oz բառը։ «Ավստրալական» ածականի համար ավստրալացիները օգտագործում են Aussie ([ˈɒzi]) բառը։
Առասպելները Անհայտ հարավային երկրի (լատ.՝ Terra Australis Incognita), «անհայտ երկրի մասին հարավում» սկիզբ են առել Հռոմեական կայսրության ժամանակներում և սովորական երևույթ էին միջնադարյան աշխարհագրության համար, չնայած այն բանին, որ ոչ մի տեղեկություն չէին պարունակում մայրցամաքի մասին։
Ամենավաղ փաստաթղթավորված հիշատակումը «Australia» բառի օգտագործման մասին անգլերեն լեզվում եղել է 1625 թվականին «Աուստրալիա-դել-Էսպիրիտու-Սանտուի մասին տեղեկություններ, գրառված մաստեր Հալկլայթի կողմից» (անգլ.՝ A note of Australia del Espíritu Santo, written by Master Hakluyt) գրքում, որը հրատարակվել է Սամուել Պուրչասը, որպես Hakluytus Posthumus, որտեղ Իսպանական Աուստրալիա-դել-Էսպիրիտու-Սանտու (իսպ.՝ Australia del Espíritu Santo) անվանումը, որը տրվել էր Նոր Հեբրիդներ արշիպելագի մի փոքր կղզու, աղճատվել էր մինչև «Australia»: «Australische» ածականը նույնպես օգտագործվել է հոլանդացի պաշտոնյաների կողմից Բատավիում (այժմյան Ջակարտա), նշելու համար բոլոր նոր հայտնաբերված ցամաքները 1638 թվականից սկսած։ «Australia» բառը օգտագործվել է ֆրանսիացի գրող-ուտոպիստ Գաբրիել դը Ֆուանյիի անգլերեն թարգմանված «Ժակ Սադերի արկածները, նրա ճանապարհորդությունը և Աստրալի Ցամաքի հայտնագործությունը» (ֆր.՝ Les Aventures de Jacques Sadeur dans la Découverte et le Voyage de la Terre Australe; 1676) գրքում։ Այս եզրը օգտագործել է նաև շոտլանդացի աշխարհագրագետ Ալեքսանդր Դալրիմպը նշելով ամբողջ հարավային Խաղաղ օվկիանոսը, իր «Խաղաղ օվկիանոսի հարավային մասում ճանապարհորդությունների և հայտնագործությունների պատմական հավաքածու» (անգլ.՝ An Historical Collection of Voyages and Discoveries in the South Pacific Ocean; 1771) գրքում։ 18-րդ դարի վերջում այս եզրը օգտագործվում է բուսաբաններ Ջորջ Շոուի և Ջեյմս Էդվարդ Սմիթի կողմից ավստրալական մայրցամաքի նշման համար իրենց «Նոր Հոլանդիայի կենդանաբանությունը և բուսաբանությունը» (անգլ.՝ Zoology and Botany of New Holland; 1793) գրքում, ինչպես նաև 1799 թվականի քարտեզի վրա, որը պատկանում էր Ջեյմս Ուիլսոնին։

Այլ գրառումներ