Բելառուսի Հանրապետություն

0
192
Countries - Belarus

Բելառուս (ՄՀԱ՝ /bɛləˈruːs/: Բելառուսերեն.՝ Белару́сь, ՄՀԱ՝ [bʲɛlaˈrusʲ]; Ռուսերեն.՝ Белару́сь)՝ պաշտոնական անվանում Բելառուսի Հանրապետություն (Բելառուսերեն.՝ Рэспубліка Беларусь Ռուսերեն.՝ Республика Беларусь), դեպի ծով ելք չունեցող պետություն Արևելյան Եվրոպայում։ Հյուսիս-արևելքում սահմանակից է Ռուսաստանին, հյուսիսում՝ Լիտվային և Լատվիային, հարավում՝ Ուկրաինային, արևմուտքում՝ Լեհաստանին։ Մայրաքաղաքը Մինսկն է, խոշոր քաղաքներն են Բրեստը, Գրոդնոն, Գոմելը, Մոգիլյովը և Վիտեբսկը։ Մինչև 1991 թվականը ԽՍՀՄ-ի կազմում էր։
Երկրի բնակչության մեծ մասն ապրում է խոշոր քաղաքներում։ Բնակչության ավելի քան 80%-ը էթնիկ բելառուսներ են, ամենամեծ ազգային փոքրամասնություներն են ռուսները, լեհերը և ուկրաինացիները։ Պաշտոնական լեզուներն են բելառուսերենը և ռուսերենը։ Դավանանքային առումով մեծ մասը ուղղափառ քրիստոնյաներ են, Բելառուսի ուղղափառ եկեղեցու հետևորդներ, որը Ռուս ուղղափառ եկեղեցու իրավասության տակ է, իսկ երկրի արևմուտքում կա կաթոլիկ եկեղեցու փոքր համայնք։
Բելառուսը անդամ է մի շարք միջազգային կառույցների, այդ թվում՝ Միավորված Ազգերի Կազմակերպություն, Սևծովյան տնտեսական համագործակցություն, Անկախ պետությունների համագործակցություն, Հավաքական անվտագության պայմանագրի կազմակերպություն և Եվրասիական Տնտեսական Միություն։
Հակիրճ տեղեկություններ Բելառուսի մասին՝

  • Մայրաքաղաքը … Մինսկ
  • Պետական լեզու … Բելառուսերեն
  • Կառավարում … Նախագահական Հանրապետություն
  • Նախագահ … Ալեքսանդր Լուկաշենկո
  • Վարչապետ … Ռոման Գոլովչենկո
  • Հիմնադրվել է … 1918
  • Բելառուսի Հանրապետություն … 25 Մարտ 1918
  • Ընդհանուր տարածքը … 207.600 կմ2(84-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 2.23%
  • Բնակչության մարդահամար … 9.408.400(2020Թ՝ 94-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 9.413.446(2019Թ)
  • Բնակեցվածության խտություն … 45.32մ/կմ2(175-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $188.954 միլիարդ(2020Թ՝ 70-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,823 (2020Թ՝ 53-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Բելառուսական Ռուբլի
  • Ժամային գոտի … UTC+3
  • Ազգային դոմեյն … .by
  • Հեռախոսային կոդ … +375

Ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների, Բելառուսի բնակչությունը 9.503.807 մարդ է։ Բելառուսները կազմում են երկրի բնակչության 83.7%-ը։ Հաջորդ խոշորագույն էթնիկ խմբերն են ռուսներ (8.3%), լեհեր (3.1%) և ուկրաինացիներ (1.7%)։ Բելառուսի բնակչության խտությունը մոտ 50 մարդ է մեկ քառակուսի կիլոմետրի վրա (127 մեկ քմ մտ); ընդհանուր բնակչության 70%-ը կենտրոնացված է քաղաքային վայրերում։ Մինսկը երկրի մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է, բնակչությունը 1.836.808: Գոմելը երկրի երկրորդ խոշորագույն քաղաքն է 481.000 մարդ բնակչությամբ։
Ինչպես և շատ այլ եվրոպական երկրներում, այնպես էլ Բելառուսն ունի բնակչության բացասական աճի տեմպ և բացասական բնական աճի տեմպ։ 2016 թվականին Բելառուսի բնակչությունը նվազել է 0.21% -ով։ Բելառուսում ներգաղթը գերակշռում է արտագաղթին։ 2007 թվականի տվյալներով Բելառուսի բնակչության 69.7%-ը 14-64 տարեկան են; 16%-ը՝ մինչև 14, իսկ 14.6%-ը՝ 65 կամ ավելի. Բելառուսի բնակչությունը նույնպես ծերանում է։ Իսկ ներկայիս միջին տարիքը 37 տարեկան է, դա ցույց է տալիս, որ երկրի բնակչության միջին տարիքը 2050-ին կլինի 55 և 65 տարեկանի միջև։ Բելառուսում կյանքի միջին տևողությունը 68 տարի է (63.0 տարի տղամարդկանց և 74.9 տարի կանանց)։

Այլ գրառումներ