Black Widow

0
291
Blog - Movies - Thriller - Black Widow

Black Widow, ռեժիսոր Քեյթ Շորթլանդի թողարկվելիք ֆիլմը, հիմնված է Marvel կոմիքսների նույնանուն հրատարակության վրա: Ֆիլմը պետք է դառնա Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի մաս: Գլխավոր դերը կկատարի Սքարլեթ Յոհանսոնը:
2004 թվականին «Սև այրու» մասին կոմիքսների էկրանավորման իրավունքը գնվել է Lions Gate Entertainment ընկերության կողմից, իսկ ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր պետք է լիներ Դևիդ Հեյթերը: 2006 թվականի հունիսին Lions Gate-ը չեղարկել է ֆիլմի նախագծի վերաբերյալ աշխատանքները և իրավունքը փոխանցել Marvel ստուդիային:
Փետրվարին ստուդիան բանակցություններ է սկսել Էմիլի Բլանտի հետ Սև այրու դերը «Երկաթե մարդը 2» ֆիլմում կատարելու համար, բայց դերասանուհին չի կարողացել հայտնվել ֆիլմում, որովհետև նկարահանվում էր «Գուլիվերի ճանապարհորդությունները» կատակերգությունում:

Black Widow-ի մասին

Հաջորդ ամիս հերոսուհու դերն ստացել է Սքարլեթ Յոհանսոնը, ընդ որում՝ դերասանուհին միանգամից պայմանագիր է կնքել հաջորդ նախագծերում նկարահանվելու համար: 2010 թվականի սեպտեմբերին, «Երկաթե մարդ 2» ֆիլմի թողարկումը տեղափոխելով տնային կրիչների վրա, Marvel ստուդիայի ղեկավար Քևին Ֆայգին հայտարարել է, որ Սև այրու մասին առանձին ֆիլմ ստեղծելու մասին ծրագրերը արդեն քննարկվել են, բայց նախընտրությունը տրվել է «Վրիժառուները» քրոսովերի ստեղծման վրա կենտրոնանալուն։ «Վրիժառուներից» հետո Յոհանսոնը նկարահանվել է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի հետևյա նախագծերում՝ «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը», «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը», «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ», «Վրիժառուները: Անվերջության պատերազմ» և «Վրիժառուները. Վերջնախաղ»։ «Ալտրոնի դարաշրջան» ֆիլմի պրեմիերայից հետո դերասանուհին խոստովանել է, որ Marvel-ը փոփոխել է ֆիլմերի քանակը նրա պայմանագրում՝ Սքարլեթ Յոհանսոնի դերակատարմամբ կերպարի վերաբերյալ դիտողների դրական արձագանքների շնորհիվ։
Հաջորդ տարվա ապրիլին Յոհանսոնը ցանկություն է հայտնել նկարահանվել առանձին ֆիլմում, եթե հանդիսատեսը դեմ չլինի։ Օգոստոսին ռեժիսոր Նիլ Մարշալն արդեն պատրաստ էր էկրանավորմամբ զբաղվելու համար և հայտարարել է․ «Այս կերպարը իսկապես հետաքրքիր է, նա չունի սուպերունակություններ, միայն արտասովոր հմտություններ, իսկ աշխարհը, որտեղից նա եկել է (Պետական անվտանգության կոմիտեի նախկին վարձու մարդասպան), անհավատալիորեն սքանչելի է»։ Հետո Յոհանսոնը հայտնել է, որ նրա կերպարը արդեն գտել է իր տեղը Marvel-ի կինոտիեզերքում։ «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ՝ հաջորդ տարվա ապրիլին, Ֆայգին նշել է, որ «Սև այրի» ֆիլմը կարող է թողարկվել չորս կամ հինգ տարի անց։ Պրոդյուսերն ավելացրել է, որ Marvel-ը «ստեղծագործաբար և էմոցիոնալ կեպով» պետք է աշխատի կինոկոմիքսի վրա։
2016 թվականի հուլիսին «Վրիժառուներ» ֆիլմի առաջին երկու մասերի ռեժիսոր Ջոս Ուիդոնը հայտարարել է, որ ինքը կարող է նկարահանել «Սև այրի» ֆիլմը և դարձնել այն լրտեսական թրիլլեր, որը նմանություն կունենա Ջոն Լե Կարրեի արտադրության ֆիլմերի հետ։ Հոկտմբերին Յոհանսոնը բնութագրել է իր հնարավոր կինոնախագիծը որպես պրիքվել։ Նա ասել է․ «Կարելի է Նատաշային վերադարձնել Ռուսաստան։ Զբաղվել «Այրի» նախագծի ուսումնասիրությամբ։ Շատ իրադարձություններ կարելի է մտածել»։ Դերասանուհին նաև նշել է, որ չի ուզում անդադար «կրել կիպ գրկող կոմբինիզոն»։
2017 թվականի հոկտեմբերին Marvel ստուդիան բանակցություններ է սկսել մի շարք սցենարիստների հետ։ Դեկտեմբերին Քևին Ֆայգին հանդիպել է Ժակ Շեֆերի հետ՝ վարձելով նրան կինոկոմիքսի սցենարական աշխատանքների համար։ Ավելի ուշ Marvel-ը անցել է կին ռեժիսորի որոնմանը։ Թեկնածուների շարքում եղել են 65 բեմադրողներ, այդ թվում նաև՝ Դենիս Գամզե Հերգյուվեն, Քլոե Չժաո, որ հետո ներգրավվել է «Հավերժների» նկարահանման համար, Ամմա Ասանթե և Լին Շելթոն։ Հաջորդող ամիսներում թեկնածուների ցանկը կրճատվեց, հասնելով մինչև 49-ի, հետո հունիսին գլխավոր հավակնորդներ Քեյթ Շորթլանդը, Ասանթեն և Մեգի Բեթսը հանդիպել են Սքարլեթ Յոհանսոնի և Քևին Ֆայգիի հետ։ Արդյունքում ռեժիսորի աթոռը բաժին է հասել Շորթլանդին։

Այլ գրառումներ

Blog - Cars - BMW - BMW 4 Series Coupe

BMW 4...

0