Կանադայի Հանրապետություն

0
211
Countries - Canada

Կանադա, պետություն Հյուսիսային Ամերիկայում, Ազգերի համագործակցության անդամ։ Զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային մասը։ Սահմանակցում է միայն ԱՄՆ-ին։ Ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Տարածքը՝ 9.976.000 կմ² է, բնակչությունը՝ 35 մլն մարդ (2015 թվականի դրությամբ)։ Մայրաքաղաքը Օտտավան է, որը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկը։ Այն շրջապատված է երեք գետերով և կանաչ է ու մաքուր։ Օտտավան Կանադական պատմության, մշակույթի, գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների կենտրոնն է։ Վարչականորեն բաժանվում է 10 նահանգի և 2 տերիտորիայի։ Մոտավոր հաշվարկներով Կանադայում է գտնվում աշխարհի քաղցրահամ ջրերի մեկ յոթերորդը։
Անվանումն առաջացել է իրոկեզերեն Kanata «գյուղ» բառից։ Այս բառը եվրոպացիներն ընդունեցին որպես տեղանուն և այդպես կոչեցին երկրի այն մասը, որը տեղավորված է Սուրբ Լավրենտիոս գետի շուրջը, իսկ հետագայում նաև ամբողջ երկիրը։
Հակիրճ տեղեկություններ Կանադայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Օտավա
  • Պետական լեզու … Անգլերեն, Ֆրանսերեն
  • Կառավարում … Սահմանադրական Միապետություն
  • Թագուհի … Եղիսաբեթ II
  • Կառավարության ղեկավար … Ջասթին Թրյուդո
  • Հիմնադրվել է … 19-րդ դար
  • Կանադայի Հանրապետություն … 11 դեկտեմբեր 1931
  • Ընդհանուր տարածքը … 9.984.670 կմ2(2-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 8,9%
  • Բնակչության մարդահամար … 34.030.588(2011Թ՝ 58-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 35.099.836(2015Թ)
  • Բնակեցվածության խտություն … 3,5մ/կմ2(188-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $1.788 տրիլիոն(2014Թ՝ 11-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0.902 (2013Թ՝ 9-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Կանադական Դոլար(CAD)
  • Ժամային գոտի … UTC-3,5-ից UTC-8
  • Ազգային դոմեյն … .ca
  • Հեռախոսային կոդ … +1

Կանադայի բնիկ ժողովուրդների հնագիտական և գենետիկ ուսումնասիրությունները հաստատել են, որ Յուքոնի հյուսիսում մոտավորապես 26500 տարի առաջ և Օնտարիոյի հարավում 9500 տարի առաջ մարդիկ են բնակվել։ Օլդ Քրոու և Ֆլեթս ու Բլուֆիշ հնեագիտական օբյեկտները Կանադայի աամենահին երկու մարդկային բնակության հուշարձաններն են։ Կանադայի հնդկացիների մեջ տարածված են ութ եզակի ավանդապատումներ աշխարհի ստեղծման մասին։ Սրանք ավանդապատումներ են երկրի, համաշխարհային ծնողի, հայտնության, բախման, ավազակության, դիակի վերածննդի, երկու արարիչներ և նրանց մրցման ու եղբայրների մասին։ Կանադական բնիկների քաղաքականությունները ներառել են մշտական կամ քաղաքային բնակավայրեր, գյուղական տնտեսություններ, ճարտարապետության հասարակական կամ պատմական հուշարձաններ և հիերարխիայի բարդ համակարգ։ Քաղաքակրթություններից որոշները անհետացել են եվրոպացիների մշտական բնակավայրեր հայտնվելուց շատ առաջ (15-րդ դարի վերջ – 16-րդ դարի սկիզբ), և հայտնաբերվել են միայն հնագիտական պեղումների ժամանակ։
1400 թվականի վերջին բնիկ ժողովուրդը եղել է 200 000-ից մինչև 2 000 000 մարդ, իսկ ներկա պահին Կանադայի Տեղաբնակների առողջության պահպանման թագավորական հանձնաժողովը հաստատել է բնիկների 500 000 քանակը։ Գրիպի, կարմրուկի, ծաղիկի և այլ եվրոպական վարակիչ հիվանդությունների (որոնց նկատմամբ բնիկները իմունիտետ չունեին) կրկնվող բռնկումները հանգեցրել են տեղաբնակների 40 %-ից 80 %-ի մահացությանը։ Կանադայի բնիկ ժողովուրդները ներառում են՝ հնդկացիներին, էսկիմոսներին և մետիսներին։ Մետիսների մշակույթը ի հայտ է եկել 17-րդ դարի կեսին, երբ հնդկացիներն ու ինուիտները խառնվել են եվրոպայից ներգաղթյալների հետ։ Ինուիտները ավելի վաղ շրջանից սահմանափակում էին իրենց շփումը եվրոպացի ներգաղթյալների հետ։

Այլ գրառումներ