Չինաստանի Հանրապետություն

0
164
Countries - China

Չինաստան, ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ՉԺՀ Չինարենի մանդարինյան բարբառով՝ |v=中华人民共和国|t=中華人民共和國 – Ճոնգհուա Րընմին Կոնգհե Գուո), պետություն արևելյան Ասիայում։ Տարածքով ամենամեծ երկիրն է արևելյան Ասիայում և չորրորդը աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է[8]: Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից (Պեկին, Տյանցզին, Շանհայ և Չունցին), երկու գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ և Մակաո) և իր սուվերենությունը պնդող Թայվանից: Չինաստանը համարվում է մեծ տերություն և որակավորվում է որպես գերտերություն:
Ունենալով մոտավորապես 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք, Չինաստանը, հաշվարկումների ձևից կախված, ըստ տարածքի աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունն է: Չինաստանի լանդշաֆտը ընդարձակ է և բազմազան` սկսած անտառային տափաստաններից և Գոբի և Տակլա Մական անապատներից չորային հյուսիսում մինչև մերձարևադարձային անտառներ խոնավ հարավում: Հիմալայներ, Կարակորում, Պամիր և Տյան Շան լեռները բաժանում են Չինաստանը Հարավային և Կենտրոնական Ասիայից: Յանցզի և Հուանհե գետերը, համապատասխանաբար լինելով աշխարհի ամենաերկար երրորդ և վեցերորդ գետերը, սկիզբ են առնում Տիբեթյան լեռնաշխարհի խիտ բնակեցված աևելայն ծովափից: Չինաստանի ափամերձ տարածքը Խաղաղ օվկիանոսի մոտ կազմում է 14 500 կմ, իսկ Բոհայվան, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերը պատկանում են Չինաստանին:
Չիանաստանը քաղաքակրթության բնօրրաններից մեկն է, որը պատմությանը հայտնի է սկսած հին քաղաքակրթությունից: Այն ամենահին քաղաքակրթություններից մեկն է, որը ծաղկել է չինական մեծ դաշտավայրի Հուանհե գետի ավազանում: Հազարամյակներ ի վեր, Չինաստանի քաղաքական համակարգը եղել է դինաստիան, որն իրենից ներկայացնում է ժառանգական բացարձակ միապետություն: Մ.թ.ա. 221 թվականից սկսած, երբ Ցին դինաստիա առաջինը գրավեց մի քանի գավառներ չինական կայսրության համար, պետությունը մի քանի անգամ ընդարձակվեց, մասնատվեց և վերափոխվեց: 1912 թվականին Չինաստանի պետությունը փոխարինեց վերջին դինաստիային և մինչև 1949 թվականը հանդիսացավ ցամաքային Չինաստանի ղեկավարը: 1949 թվականին Չինաստանի քաղաքացիական պատերազմի արդյունքում երկիրն անցավ Չինաստանի կոմունիստական կուսակցության ձեռքը: 1949 թվականի հոկտեմբերի 1-ին կոմունիստները հաստատվեցին Պեկինում, իսկ նախկին իշանությունը մնաց նախկին մայքաղաք Թայբեյում: Ե՛վ Չինական պետության ներկայացուցիչները, և՛ կոմունիստները պնդում են, որ իրենց է պատկանում ողջ Չինաստանը:
Հակիրճ տեղեկություններ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մասին՝

  • Մայրաքաղաքը … Պեկին
  • Պետական լեզու … Չինարեն
  • Կառավարում … Սոցիալական հանրապետություն
  • Նախագահ … Սի Ցզինպին
  • Վարչապետ … Լի Կեխանգ
  • Հիմնադրվել է … ՄԹԱ 2205Թ
  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն … 1 հոկտեմբեր 1949Թ
  • Ընդհանուր տարածքը … 9.596.961 կմ2(3-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 0.28%
  • Բնակչության մարդահամար … 1.439.323.776(2015Թ՝ առաջինը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 1.361.512.576(2011Թ)
  • Բնակեցվածության խտություն … 141մ/կմ2(56-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $18.976 տրիլիոն(2019Թ՝ առաջինը աշխարհում)
  • ՄԶՀ … 0.891 (2013Թ՝ 91-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Չինական Յուան (CNY)
  • Ժամային գոտի … UTC+2 to UTC+13
  • Ազգային դոմեյն … .cn, .中国, .中國
  • Հեռախոսային կոդ … +86

Վերջին երկու հազարամյակի ընթացքում Չինաստանի տնտեսությունը ամենամեծն է աշխարհում, սակայն որոշ ժամանակահատվածում այն ունեցել է վերելքենր և անկումներ: 1978 թվականի տնտեսական ռեֆորմից հետո Չինաստանը դարձավ աշխարհի ամենարագ զարգացող տնտեսություններից մեկը: 2014 թվականին ըստ անվանական ՀՆԱ-ի հանդիսանում էր երկրորդ մեծագույն, իսկ ըստ ՀՆԱ-ի մեծագույն տնտեսությունը: Չինաստանը նաև աշխարհի ամենաշատ ներկրող և երկրորդ ամենաշատ ներկրող պետությունն է: Չինաստանն ատոմային զենք ունեցող երկիր է, ունի աշխարհի ամենամեծ մշտական բանակը և երկրորդ պետությունն է աշխարհում պաշտանության նախարարությունը հատկացված բյուջեի չափով: Չինաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ երկիր և 1971 թվականին փոխարինել է Չինապան պետությանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կազմում: Չինաստանը նաև համարվում է մի շարք պաշտոնական կամ ոչ պաշտոնական կազմակերպությունների անդամ, որոնցից են օրինակ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդը, ԲՐԻԿՍը, Շանհայի համագործակցության կազմակերպություն, Բանգլադեշ-Չինաստան-Հնդկաստան-Մյանմա տարածաշրջանային համագործակցությունը և Մեծ քսանյակը:
Ժամանակակից պետության պաշտոնական անվանումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (չին.՝ 中华人民共和国) է: Կարճ անվանումը Չինաստան (չին.՝ 中国) է: Այդ անվանումը ձևավորվել է Արևմտյան Չժոու դինաստիայի օրոք` հղվելով դինաստիայի թագավորական գավառի վրա: Այնուհետև Չժոու դինաստիայի իշխման ժամանակահատվածում անվանումը տարածվել է Լոյանի շրջակայքի վրա, իսկ այնուհետև Ցին դինաստիայի օրոք անավոնումը ասոցացվել է դինաստիայի տիրապետության հետ: Անվանումը հաճախակի օգտագործվել է որպես քաղաքական հասկացություն Հուաքսիայի քաղաքակրթությունը բարբարոսներից զանազանելու համար: Անգլերեն լեզվում հանդիսացել է Հաղթական բառի նախադրյալ:
Երկրի անվանման առավել գեղարվեստական տեսքը «չինական քաղաքակրթության երկիրն» (չին.՝ 中华) է: Այդ անվանումը ի հակադրումն Հուաքսիայի ձևավորվել է Վեյ և and Ցզին դինաստիաների օրոք: 1950-1960-ական թվականներին Չինական քաղաքացիական պատերազմից հետո երկիրը անվանում էին «Կոմունիստական Չինաստան» կամ «Կարմիր Չինաստան»:
Հնէաբանական ուսումնասիրությունները վկայում են, որ վաղ հումանոիդները ապրել են Չինաստանում 2.24 միլիոնից մինչև 250 000 տարի առաջ ընկած միջակայքում: Սինանթրոպոս հումանոիդ, հոմո էռեկտուս, որն առաջին անգամ սկսել է կրակ օգտագործել, են հայտնաբերել Պեկինի մոտակայքում գտնվող Չժոուկոուդյան քարանձավում: Գտածոյի տարիքը 680 000-ից 780 00-ի միջև է: Հոմո սապիենսի քարացած ատամներ (թվարված 125,000–80,000 տարեկան) են հայտնաբերել Հունան գավառի Դաոյի Ֆույան քարանձավում: Չինական պրոտոգրություններ գոյություն են ունեցել մոտ մ.թ.ա. 7000 թվականին Ցզյահուի շրջակայքում, մոտ 6000 մ.թ.ա. Դամաիդիի շրջակայքում, 5800-5400 մ.թ.ա. միջակայքում Դադիվանում և Բանպոյում`թվագրված մ.թ.ա. 5-րդ հազարամյակ: Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Ցզյահուի գրությունները (մ.թ.ա. 7-րդ հազարամյակ) հանդիսանում են ամենավաղ չինական գիրը:

Այլ գրառումներ