Կոլումբիայի Հանրապետություն

0
234
Countries - Colombia

Կոլումբիա, պաշտոնապես՝ Կոլումբիայի Հանրապետություն (իսպ.՝ República de Colombia), պետություն Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում։ Սահմանակից է արևելքում Վենեսուելային, հարավ-արևելքում Բրազիլիային, հարավ-արևմուտքում Պերուին, հարավում Էկվադորին և հյուսիսում Պանամային։ Ողողվում է Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան ծովի ջրերով։
Կոլումբիան իսպանացիների կողմից հայտնաբերվել է 1499 թվականին։ 16-րդ դարի 30-ական թվականներին իսպանացիները վերջնականապես նվաճել են երկիրը՝ հարակից տարածքներով, և դարձրել գաղութ՝ Նոր Գրանադա անունով (ընդգրկում էր նաև Էկվադորի, Պանամայի, Վենեսուելայի տարածքները), որը հետագայում տրոհվել է։ Կոլումբիայի անկախությունը հռչակվել է 1810 թվականի հուլիսի 20-ին, սակայն իրական անկախությունն սկսվել է 1830 թվականից՝ Մեծ Կոլումբիայի դաշնության տրոհումից հետո (նրանից անջատվել են ներկայիս Վենեսուելան և Էկվադորը)։ 1863 թվականից երկիրն անվանվել է Կոլումբիայի Միացյալ Նահանգներ, 1886 թվականից՝ Կոլումբիայի Հանրապետություն։ Երկրի հիմնական բնակիչները կոլումբիացիներն են։
Հակիրճ տեղեկություններ Կոլումբիայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Բոգոտա
  • Պետական լեզու … Իսպաներեն
  • Կառավարում … Նախագահական հանրապետություն
  • Նախագահ … Իվան Դուկե Մարկես
  • Վարչապետ … Իվան Դուկե Մարկես
  • Հիմնադրվել է … 1810Թ
  • Իրանի Հանրապետություն … 20 հուլիս 1810Թ
  • Ընդհանուր տարածքը … 1,141,748 կմ2(25-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 8,8%
  • Բնակչության մարդահամար … 51,332,424(2019Թ՝ 28-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 49,065,615(2017Թ)
  • Բնակեցվածության խտություն … 40,74 մ/կմ2(48-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $323,561 միլիարդ (2019Թ՝ 37-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,761 (2019Թ՝ 79-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Կոլումբիական Պեսո (COP)
  • Ժամային գոտի … UTC-5
  • Ազգային դոմեյն … .co
  • Հեռախոսային կոդ … +57

Կոլումբիան գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում։ Ափերը ողողվում են Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան ծովի ջրերով։ Երկրին են պատկանում նաև Սան Անդրես, Պրովիդենսիա (Կարիբյան ծովում) և Մալպելո (Խաղաղ օվկիանոսում) կղզիները։ Ռելիեֆը բազմազան է. հյուսիսում և արևելքում հարթավայրային է, իսկ արևմուտքում ձգվում է Կոլումբիական Անդեր լեռնաշղթան։ Հյուսիս-արևմուտքում Սիեռա Նևադա դե Սանտա Մարտա լեռնազանգվածն է, որտեղ գտնվում է Կոլումբիայի ամենաբարձր՝ Կոլոն լեռնագագաթը (5800 մ)։ Ափամերձ գոտիներում ճահճապատ դաշտավայրեր են։ Կան նավթի, գազի, ածխի, ոսկու, պլատինի, զմրուխտի (առաջին տեղն աշխարհում), երկաթի պաշարներ։
Կլիման հասարակածային և մերձհասարակածային է։ Գետային ցանցը խիտ է։ Խոշոր գետերն են Մագդալենան, Անտրատոն, Մետան, Գուավիարեն, Կակետան և այլն։ Կան բազմաթիվ լճեր։ Տարածված են մշտադալար անտառներն ու սավաննաները։ Կենդանական աշխարհը հարուստ է։
Կոլումբիան ունիտար հանրապետություն է, որը բաժանվում է 32 դեպարտամենտրների (իսպ.՝ departamentos) և մայրաքաղաքային շրջանի (իսպ.՝ Distrito Capital)։ Ամեն դեպարտամենտրը գլխավորում է նահանգապետը (իսպ.՝ gobernador) և Դեպարտամենտրի Ժողովը (իսպ.՝ Asamblea Departamental), որին չորս տարով ընտրում է բնակչությունը։ Նահանգապետը չի կարող զբաղեցնել իր պաշտոնը երկու անգամ ՝ առանց ընդհատումների։ Դեպարտամենտներն ունեն ինքնավարության որոշ աստիճան։

Այլ գրառումներ