Դանիայի Թագավորություն

0
235
Countries - Denmark

Դանիա (դան․՝ Danmark, ˈd̥ɛnmɑɡ̊), պաշտոնապես՝ Դանիայի Թագավորություն (դան․՝ Kongeriget Danmark, ˈkɔŋəʁiːəð ˈd̥ɛnmɑɡ̊), պետություն Հյուսիսային Եվրոպայում երկու հավելյալ բաղկացուցիչ հատվածներով արտերկրում՝ Հյուսիսատլանտյան Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան Հյուսիսային Ամերիկայում։ Դանիան Հյուսիսային երկրներից ամենահարավայինն է, տեղակայված Շվեդիայից դեպի հարավ արևմուտք, որի հետ միացած է կամուրջ-թունելով, Նորվեգիայից՝ հարավ և հարավից սահմանակից է Գերմանիային։ Երկիրը բաղկացած է մեծ թերակղզուց՝ Յուտլանդիա և բազմաթիվ կղզիներից՝ Զելանդիա, Ֆյուն, Լոլան, Ֆալստեր և Բորնհոլմ, ինչպես նաև հարյուրավոր մանր կղզյակներից, որոնց հաճախ անվանում են Դանիական կղզեխումբ։ Դանիայի թագավորությունը պառլամենտական համակարգով սահմանադրական միապետություն է, որի կառավարության նստավայրը մայրաքաղաք Կոպենհագենն է։ Թագավորությունը ունիտար է։ Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիայի և Ֆարերյան կղզիների կառավարումը կենտրոնական կառավարության կողմից վերահղված է այդ երկրներին՝ ներքին ինքնավարության սկզբունքով, որը կոչվում է Դանիական ոստան[7]։ Ֆարերյան կղզիների ժողովուրդը դիտարկվում է որպես համայնք թագավորության ներսում, իսկ Գրենլանդիայի ժողովուրդը՝ առանձին ժողովուրդ, ինքնորոշման իրավունքով։ Այս պայմանավորվածությունների արդյունքում 1973 թվականին Դանիան դարձավ Եվրամիության անդամ, սակայն Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները գերադասեցին Եվրամիություն չմտնել։
Հակիրճ տեղեկություններ Դանիայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Կոպենհագեն
  • Պետական լեզու … Դանիերեն
  • Կառավարում … Խորհրդարանական միապետություն
  • Միապետ … Մարգարետ II
  • Վարչապետ … Հելլե Թորնինգ-Շմիտ
  • Հիմնադրվել է … 8-րդ Դար
  • Իրանի Հանրապետություն … 1 հունվար 1973Թ
  • Ընդհանուր տարածքը … 43 094 կմ2(130-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 1,6%
  • Բնակչության մարդահամար … 5,822,763(2019Թ՝ 114-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 5,843,347(2021Թ)
  • Բնակեցվածության խտություն … 134,85 մ/կմ2(114-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $347,0 միլիարդ (2019Թ՝ 37-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,930 (2019Թ՝ 11-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Դանիական կրոն(DKK)
  • Ժամային գոտի … UTC+2
  • Ազգային դոմեյն … .dk
  • Հեռախոսային կոդ … +45

Դանիա բառի ստուգաբանությունը միշտ բանավեճերի առարկա է եղել։ Բանավեճերը հիմնականում կենտրոնացված են “Դան” նախածանցի վրա, արդյոք այն հղվում է Դաներ գերմանական ցեղին, թե պատմական նշանակալի անձ Դան թագավորին։ Շատ ձեռնարկներ բացատրում են, որ դան տերմինը ժողովրդի անվանում է որը նշանակում է “հարթավայր”, գերմաներենից Tenne “ներքնահարկ”, անգլերենից den “քարանձավ”, սանսկրիտով dhánuṣ- (धनुस्; “անապատ”)։ Առաջին անգամ Դանիա բառի արձանագորությունը գտել են սեպագրերի տեսքով Ելինգում գրված Գորմ Մեծահասակի կողմից 955 թվականին և Հերալդ I Կապտատամի կողմից 965 թվականին։ Երկու քարերի վրա էլ Դանիա բառը փորագրված է տարբեր լեզուներով։
Առաջին հնագիտական բացահայտումները Դանիայում վերաբերվում են մ. թ. ա. 130,000-110,000 թվականներին։ Դանիան բնակեցվել է մոտավորապես մ. թ. ա. 12.500 թվականին, իսկ գյուղատնտեսությունը այստեղ զարգացել է մոտ մ.թ.ա 3900 թվականից։ Դանիայի տարածքում հայտնաբերվել են նաև Բրոնզե դարի (1800-600 մ. թ. ա) դամբարաններ և գերեզմանատներ, որտեղ թաղված են եղել բրոնզե տարատեսակ իրեր և Արևային սայլեր։

Այլ գրառումներ