Dubai: Miracle or Mirage

0
297
Blog - Cities - Dubai: Miracle or Mirage

Դուբայը(արաբ․՝ دبيّ‎‎‎‎), Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր քաղաքն է և Դուբայի Էմիրության ադմինիստրատիվ, ֆինանասական և առևտրի կենտրոնը(այդ թվում նաև ամբողջ Միջին Արևելքի)։ Գտնվում է Պարսից ծոցի ափին։ Դուբայի ծովային նավահանգիստը, շնորհիվ ցածր մաքսատուրքերի, տարածաշրջանում առաջատար տեղ է զբաղեցնում, որտեղ իրականացվում է ակտիվ ապրանքաշրջանառություն(այդ թվում՝ ոսկի)։
1954—1971 թվականներին եղել է բրիտանական Trucial States պրոտեկտորատի վարչական կենտրոնը: Դուբայում անցկացվում են մի շարք միջազգային գիտաժողովներ, փառատոներ, ցուցահանդեսներ։ Նախատեսվում է նմանօրինակ միջոցառումներ անցկացնել նաև «էքսպո-2020»-ի շրջանակներում:

Dubai-ի մասին

Դուբայը աշխարհի հնագույն քաղաքներից է: Քաղաքի մոտակայքում գտնվող կոյուղագծերից կարելի է ենթադրել, որ մոտավորապես 7000 տարեկան է: Մոտ 5000 տարի առաջ ջրափնյա գիծը ետ քաշվելով` քաղաքը ժամանակակից տեսքը ստացավ, իսկ տարածքը ծածկվեց ավազով. Նախքան իսլամի ի հայտ գալը, մարդիկ այս տարածաշրջանում երկրպագում էին Բաջաինին(կամ Բաջար): Տարածքը, որտեղ գտնվում է քաղաքը, Ք.ա VI դարում եղել է պարսկական դինաստիայի` Աքեմենյանների ենթակայության տակ, իսկ Ք.ա III—VI դարերում` Սասանյանների: VIII դարում Դուբայի իշխանը մասնակցում է խալիֆայության կուսակալի դեմ կազմակերպած ապստամբությանը, որի շնորհիվ էլ VIII—IX դարերում փաստացի անկախություն է ձեռքբերում: IX դարի վերջին մի որոշ ժամանակով ընկնում են Աբբասյանների իշխանության տակ, իսկ XIII դարում` Հուլավուների: Մինչև ХVIII դարի վերջ տարածքային կռիվներ էին մղում Պորտուգալիայի, Իրանի, Թուրքիայի, Օմանի, վահաբիստների դեմ. Վենետիկյան մարգարտավաճառ Գասպերո Բալբին, 1580 թվականին այցելելով այդ շրջանները, նկարագրել է մարգարիտների բեռների, ինչպես նաև Դուբայի մասին(Dibei): XVIII դարում բնակչության հիմնական զբաղմունքը ծովեզրյա նավագնացությունն ու առևտուրն էին: Հաճախ հակամարտության մեջ էին մտնում բրիտանական Արևելահնդկական ընկերության հետ, որի հետևանքով էլ բրիտանացիները այդ շրջանը կոչեցին «Ծովահենների ափ»: 1820 թվականին Արևելահնդկական ընկերությունը ռազմական ուժ գործադրեց ծովահենների վրա:Հարցը լուծվեց գեներալի համաձայնությամբ, ինչի արդյունքում Օմանը բաժանվեց 3 մասի: 1835, 1839, 1853 և 1892 պայմանագրերի արդյունքում ստեղծվում է բրիտանական պրոտեկտորատը, իսկ 1853 թվականին այդ տարածքի մի մասը մտնում է Trucial Oman-ի մեջ:
Առաջին հիշատակումը Դուբայի կազմավորման մասին վերաբերում է 1799 թվականին: XIX սկզբին Դուբայի բնակչությունը կազմում էր մոտավորապես 1200 մարդ: Դա մի փոքրիկ բնակավայր էր` շրջապատված պաշտպանական պարսպով, որի կենտրոնը Ալ-Ֆահիդ(Al Fahidi) ամրոցն էր: Մինչև 1833 թվականը եղել է Աբու-Դաբիի էմիրության կազմում,ավելի ուշ, մինչև 1971 թվականի անկախությունը, այն պատկանել է Trucial States-ին: 1833 թվականին Դուբայը մտնում է Ալ Մակտումի իշխանության տակ: XIX դարի ընթացքում երկու աղետները մեծ վնասներ են հասցնում բարեկարգ քաղաքին: Առաջինը 1841 թվականին տարածված ծաղիկ հիվանդության համաճարակն էր, որի հետևանքով բնակչությունը ստիպված է լինում տեղափոխվել արևելք` Դեր Զոր, իսկ երկրորդը` 1894 թվականին բռնկված մեծ հրդեհն էր: Աշխարհագրական դիրքի շնորհիվ քաղաքը շարունակում էր գրավել վաճառականներին` տարբեր նահանգներից: Դուբայի էմիրը, ցանկանալով գրավել արտասահմանյան առևտրականներին, իջեցնում է հարկերը, որի շնորհիվ էլ գրավում է այդ ժամանակների առտևտրական կենտրոնի` Շարջայի վաճառականներին:
Դերիայի շրջանը` Դուբայ-Կրիկի ափին (1960-ական թվականներ) Իրանի հարևանությամբ գտնվելու շնորհիվ` Դուբայը շուտով գրավեց արտասահմանյան առևտրականների ուշադրությունը, հատկապես Իրանից, որոնցից շատերը, ի վերջո, բնակություն հաստատեցին Դուբայում, իսկ XX դարի սկզբին, դարձավ Պարսից ծոցի կարևորագույն նավահանգիստներից մեկը: 1910 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր մոտ 10.000 մարդ, շուկան, որ գտնվում էր Դերիայի ափին, ուներ ավելի քան 350 խանութներ: Դուբայում ծաղկում էր մարգարտի արտադրությունը և արտահանումը, որը իրականցվում էր մինչև անգամ Մեծ ճգնաժամի (1930) ժամանակ:

Այլ գրառումներ

Blog - Animals - Lynx

Lynx

0
Blog - Ships - Seawise Giant

Seawise Giant

0