Եգիպտոսի Հանրապետություն

0
232
Countries - Egypt

Եգիպտոս (արաբ․՝ مِصر‎‎, մասրի՝ مَصر, ղպտ.՝ Ⲭⲏⲙⲓ), պաշտոնական անվանումը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (արաբ․՝ جمهورية مصر العربية‎‎), միջմայրցամաքային պետություն Աֆրիկայի հյուսիսարևելյան և Ասիայի՝ Արաբական թերակղզու, հարավարևմտյան հատվածներում։ Սուեզի և Ակաբայի ծոցերի միջև ընկած Սինայի թերակղզին կատարում է ցամաքային կամրջի դեր և միացնում Եգիպտոսի ասիական և աֆրիկյան հատվածները։ Եգիպտոսը հյուսիս-արևելքում սահմանակցում է Իսրայելին, Գազայի հատվածում՝ Պաղեստինյան ինքնավարությանը, հարավում՝ Սուդանին և արևմուտքում՝ Լիբիային։ Հյուսիսում ափերը ողողվում են Միջերկրական, իսկ արևելքում՝ Կարմիր ծովերի ջրերը։ Երկու ծովերը իրար միացված են Սուեզի ջրանցքով։ Կարմիր ծովով Եգիպտոսը սահմանակցում է Սաուդյան Արաբիային, Միջերկրականով՝ Հունաստանին, Թուրքիային և Կիպրոսին, Ակաբայի ծոցով՝ Հորդանանին։
Հակիրճ տեղեկություններ Եգիպտոսի մասին՝

  • Մայրաքաղաքը … Կահիրե
  • Պետական լեզու … Արաբերեն
  • Կառավարում … Ունիտար կիսանախագահական հանրապետություն
  • Նախագահ … Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի
  • Վարչապետ … Մուստաֆա Մադբուլի
  • Հիմնադրվել է … ՄԹԱ 3150Թ
  • Իրանի Հանրապետություն … 8 հունիս 1953Թ
  • Ընդհանուր տարածքը … 1,010,408 կմ2(29-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 0,632%
  • Բնակչության մարդահամար … 94,798,827(2017Թ՝ 14-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 100,704,000(2019Թ)
  • Բնակեցվածության խտություն … 95 մ/կմ2(83-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $300 միլիարդ (2019Թ՝ 43-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0.696 (2017Թ՝ 115-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Եգիպտական ֆունտ(EGP)
  • Ժամային գոտի … UTC+2
  • Ազգային դոմեյն … .eg
  • Հեռախոսային կոդ … +20

Եգիպտական քաղաքակրթությունը ձևավորվել է Աֆրիկայի հյուսիս-արևելքում` Նեղոս գետի ստորին հոսանքի շրջաններում։ Մ․թ․ա․ 10-6-րդ հազարամյակներում Եգիպտոսի տարածքում բնակվող տոհմերն ու ցեղերն ապրել են թափառական կենցաղով՝ զբաղվել հավաքչությամբ, որսորդությամբ, ձկնորսությամբ։ Նոր քարի և պղնձաքարի դարաշրջաններում Եգիպտոսի բնակիչներն անցում են կատարում նստակեցության․ սկսում զբաղվել գլխավորապես երկրագործությամբ և անասնապահությամբ։ Արտադրողական ուժերի զարգացման հետևանքով տոհմատիրական կարգերը սկսում են հետզհետե քայքայվել և ձևավորվում են վաղ դասակարգային հարաբերություններ։
Արդյունքում՝ աստիճանաբար ձևավորվում են առաջին պետական կազմավորումները, որոնք միասնական պետության ստեղծումից հետո վերածվում են նահանգների։ Վերջիններս շարունակաբար կռիվներ էին մղում միմյանց դեմ՝ հարստության, իսկ ավելի ուշ՝ գերիշխանության համար։ Մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի մոտ կեսին մանր միավորումները համախմբվում են երկու բևեռների շուրջ, որի հետևանքով էլ հարավում առաջանում է Ստորին Եգիպտոսի թագավորությունը՝ Բուտո կենտրոնով, իսկ հյուսիսում՝ Վերին Եգիպտոսը՝ Տերակոնպոլիս կենտրոնով։

Այլ գրառումներ