Էստոնիայի Հանրապետություն

0
255
Countries - Estonia

Էստոնիա (էստ․՝ Eesti, պաշտոնական անվանումը՝ Էստոնիայի Հանրապետություն), պետություն Հյուսիսային Եվրոպայի բալթյան տարածաշրջանում։
Էստոնիան ժողովրդավարական խորհրդարանական հանրապետություն է՝ բաղկացած 15 շրջաններից։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Տալլինն է։ Հանդիսանում է Եվրամիության ամենասակավաթիվ բնակչությամբ երկրներից մեկը։
Միացյալ Ազգերի Կազմակերպության Մարդկային զարգացման ինդեքսի ցուցանիշն է՝ «շատ բարձր»։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքում առաջին տեղում է։ Համաշխարհային բանկի չափանիշներով համարվում է «եկամտի բարձր մակարդակով տնտեսություն», Արժույթի միջազգային հիմնադրամի չափանիշներով՝ «զարգացած տնտեսություն»։ Հանդիսանում է Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (OECD) անդամ։ Առաջավոր դիրքերում է նաև կրթության, տնտեսական ազատության, մամուլի ազատության և ժողովրդավարության ցուցանիշներով։
Հակիրճ տեղեկություններ Էստոնիայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Տալլին
  • Պետական լեզու … էստոներեն
  • Կառավարում … Հանրապետություն
  • Երկրի ղեկավար … Կերստի Կալյուլայդ
  • Կառավարության ղեկավար … Կայա Կալաս
  • Հիմնադրվել է … 12 Ապրիլ 1917Թ
  • Էստոնիայի Հանրապետություն … 20 Օգոստոս 1991Թ
  • Ընդհանուր տարածքը … 45,339 կմ2(129-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 5.16%
  • Բնակչության մարդահամար … 1,330,068(2020Թ՝ 158-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 1,294,455(2015Թ)
  • Բնակեցվածության խտություն … 29,22մ/կմ2(148-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $51,1 տրիլիոն (2019Թ՝ 113-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,892 (2019Թ՝ 29-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Եվրո(EUR)
  • Ժամային գոտի … UTC+2 և UTC+3
  • Ազգային դոմեյն … .ee և .eu
  • Հեռախոսային կոդ … +372

«Էստոնիա» անվանումն առաջացել է էստոնացիների (ինքնանվանումը՝ էէստլասեդ) նախնիների՝ ֆիննալեզու էստ ժողովրդի անունից։ Ենթադրում են, որ ցեղանունն առաջացել է բալթիական լեզուների aueist բառից, որը նշանակել է «ջրի մոտի բնակիչներ»։ Էստոններն իրենց երկիրն անվանում են Eesti։
Ողողվում է Բալթիկ ծովի Ֆիննական և Ռիգայի ծոցերի ջրերով։ Սահմանակից է Ռուսաստանին և Լատվիային։ Էստոնիան ցամաքային սահմանը Լատվիայի հետ ձգվում է 267 կմ, իսկ Ռուսաստանի հետ սահմանը կազմում է 290 կմ։ 1920-1945 թվականներին Էստոնիայի սահմանը Ռուսաստանի հետ հաստատվել էր 1920 թվականի Տարտուի Խաղաղության Պայմանագրով՝ տարածվում է, Նառվա գետից հյուսիսարևելք և Պեչորի քաղաքից հարավարևելք։ Այս տարածքը շուրջ 2300 կմ2 Ստալինի կողմից միացվել է Ռուսաստանին II Համաշխարհային պատերազմի վերջում։ Այդ պատճառով Էստոնիայի և Ռուսաստանի սահմանը մինչ օրս սահմանված չի։ Տարածությունը 45,1 հազար կմ2։

Այլ գրառումներ