Առակներ՝ Լև Տոլստոյի առակները

0
172

Լև Նիկոլաևիչ Տոլստոյ – Ռուս և համաշխարհային խոշորագույն գրողներից ու մտածողներից մեկը, 1854-1855 թվականների Սևաստոպոլի պաշտպանության մասնակից։ Լուսավորական, հրապարակախոս, կրոնական մտածող, ում հեղինակավոր կարծիքն առաջացրել է կրոնաբարոյական նոր հոսանք՝ տոլստոյականություն: Կայսերական Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1873), բելետրիստիկայի պատվավոր ակադեմիկոս (1900):
Դեռ կենդանության օրոք որպես ռուս գրականության գագաթ ճանաչված գրող, Լև Տոլստոյի արվեստը նշանավորեց ռուսական և համաշխարհային ռեալիզմի զարգացման նոր փուլը՝ յուրահատուկ կամուրջ դառնալով 19-րդ դարի դասական վեպի և 20-րդ դարի գրականության ավանդույթների միջև։ Լև Տոլստոյը հսկայական ազդեցություն ունեցավ եվրոպական հումանիզմի էվոլյուցիայի, ինչպես նաև՝ համաշխարհային գրականության ռեալիստական ավանդույթների զարգացման վրա։ Լև Տոլստոյի ստեղծագործությունները բազմիցս էկրանավորվել և բեմականացվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում, նրա պիեսները բեմադրվել են աշխարհի բեմերում:
Առավել հայտնի են Տոլստոյի այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա», «Հարություն» վեպերը, «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն» ինքնակենսագրական եռագրությունը, «Կազակներ», «Իվան Իլյիչի մահը», «Կրեյցերյան սոնատ», «Հաջի Մուրադ» վիպակները, «Սևաստոպոլյան պատմություններ» ակնարկների շարքը, «Կենդանի դիակ» և «Խավարի իշխանություն» դրամաները, «Խոստովանություն» և «Ո՞րն է իմ հավատը» ինքնակենսագրական կրոնափիլիսոփայական ստեղծագործությունները և այլն։
Առաջարկում ենք ծանոթանալ Լև Նիկոլաևիչ Տոլստոյի առակներից մի քանիսիսն՝
Շունը և մսի կտորը
Շունը մսի կտորը երախում անցնում էր գետի վրա ձգվող տախտակով: Տեսնում է սեփական արտացոլանքը ջրում և մտածում է, թե օտար մի շուն է, որը գողացել է իր միսը: Սկսում է հաչել ու փորձում է միսը խլել նրանից: Իր միսը գցում է ջուրը և տեսնում, որ այն մյուս շունն էլ երախում ոչինչ չունի: Եվ մնում է շունը ձեռնունայն:
Շունը և աքաղաղը
Շունը և աքաղաղը գնում են աշխարհով մեկ շրջելու: Գիշերով աքաղաղը քնում է ծառի ճյուղին նստած, իսկ շունը հարմարվում է ծառի տակ: Առավոտյան կանուխ աքաղաղը կանչում է: Աղվեսը լսելով նրա ձայնը գալիս է և խնդրում, որ իջնի իր մոտ: Որ կարողանա նրան պատիվ մատուցել: Աքաղաղն ասում է, որ նախ հարկավոր է արթնացնել պահակին, որը քնած է ծառի տակ: Աղվեսը արթնացնում է շանը, շունը հարձակվում է նրա վրա ու խեղդում է:
Ծերունին և մահը
Ծերունին փայտ է կտրում և ուզում է տուն տանել: Ճանապարհը երկար է: Նա վար է դնում փայտի կապոցը և ասում. «Մարդու մեռնելն էլ չի գալիս, որ պրծնի»: Մահը գալիս է և հարցնում. «Ի՞նչ ես ուզում»: Ծերունին վախենում է և ասում. «Բարձրացնել փայտի կապոցը:»
Կրիան և արծիվը
Կրիան խնդրում է, որ արծիվը նրան թռչել սովորեցնի: Իսկ արծիվը հրաժարվում է: Բայց կրիան նորից ու նորից է խնդրում: Արծիվը ճանկում է կրիային և օդ հանում: Այնտեղից գցում է ցած, այնպես որ կրիան ընկնում է քարերի վրա և կործանվում:
Ժառանգության բաժանումը
Մի ծեր մարդ ուներ երկու որդի: Ասում է նրանց.
– Երբ մեռնեմ, ամեն բան բաժանեք հավասար:
Երբ հայրը մեռնում է, որդիները չեն կարողանում բաժանել ունեցվածքն առանց վեճի: Օգնության են դիմում հարևանին: Սա հարցնում է.
-Ինչպե՞ս էր հայրը պատվիրում բաժանել:
– Հավասար,- պատասխանում են որդիները:
– Այդ դեպքում հավասար պատռեք բոլոր զգեստները, հավասար կոտրեք ամբողջ սպասքը և հավասար մորթեք բոլոր անասուններին:
Եղբայրները այդպես էլ անում են և նրանց մոտ ոչինչ չի մնում:

Կապիկը և ոլոռը
Կապիկը երկու բուռ ոլոռ ուներ: Ոլոռի մի հատիկ դուրս է ընկնում: Ուզում է բարձրացնել, թափում է ևս քսանը: Փորձում է վերցնել, թափում է մնացածը: Կատաղում է, ցիր ուցան է անում ոլոռը և հեռանում:
Կթու կովը
Մի մարդ կով ուներ: Կովն ամեն օր տալիս էր լիքը սափոր կաթ: Մարդը հյուրեր է կանչում և նրանց համար կաթ է ուզում հավաքել: Տաս օր շարունակ կթում է կովին: Նա կարծում է, որ այդ դեպքում կովը տասն անգամ շատ կաթ կտա: Սակայն կովի կաթը կտրվում է և ծերունին մնում է առանց կաթի:

Այլ գրառումներ