Առակներ՝ Իմաստուն առակներ

0
193

Իմաստություն բառը ունի մի քանի իրար մոտ, բայց տարբեր իմաստներ։
— Մարդկային բանականության առանձնահատկություն, գիտելիքի յուրացումը բնութագրող աստիճան ու ենթագիտակցական աստիճան,նրանց մտավոր ընդունակությունների արտահայտումն ու կիրառումը հանրության մեջ, տվյալ կոնկրետ իրավիճակը հաշվի առնելով ։
համեմատ.: «Գիտելիքի գրագետ օգտագործման ընդունակություն։ Մեծ, խոր խելք, հիմնված կյանքի փորձի վրա՝ փորձ»[1]: Տարբեր խնդիրների լուծման որոշման ընդունակություն, դրանց թվում նաև կյանքի,հիմնվելով իր և ուրիշի փորձի վրա։
— Փիլիսոփայության մեջ, շրջապատող աշխարհի ճանաչման աստիճաններից մեկն է, որպես կանոն, քննարկող, համատեքստում դեպի այդ իմացության խորացմանը ձգտումը որպես յուրահատուկ մարդկային բանականություն։
— Կրոններում՝ շրջապատող աշխարհի ճանաչման աստիճան, տրված դեմիրուգինին (աշխարհաստեղծող) տրված անսպառ չափսով, և միգուցե մարդկանց այս կամ այն խմբերի կողմից ընդունված։
Առաջարկում ենք ծանոթանալ 5 կարճ իմաստուն առակների՝
Սիրո մասին
… Ո՞րն է «Ինձ դուր է գալիս» և «Ես սիրում եմ» արտահայտությունների տարբերությունը:
… Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու քաղում ես այն: Իսկ եթե դու սիրում ես ծաղիկը, դու ամեն օր խնամում ես նրան, ջրում ու փայփայում:

Ընկերների մասին
Մի իմաստունի հարցրին.
… Ընկերների քանի՞ տեսակ գոյություն ունի:
… 4 տեսակ, – պատասխանեց նա: – Կան ընկերներ, որոնք ուտելիքի պես են. դու նրանց կարիքը զգում ես ամեն օր:
Կան ընկերներ, որոնք դեղի պես են. դու փնտրում ես նրանց, երբ վատ ես զգում քեզ:
Կան ընկերներ, որոնք հիվանդության պես են. նրանք ինքներն են փնտրում քեզ:
Բայց կան նաև ընկերներ, որոնք օդի պես են. նրանք անտեսանելի են, բայց միշտ քեզ հետ են:

Խոսքերի մասին
Երկու ընկեր զրուցում էին.
… Իմ կինն այնքան անփույթ ու թափթփված է: Ես անընդհատ նրան ասում եմ այդ մասին, բայց ամեն տարի նա ավելի ու ավելի վատ է անում ամեն ինչ:
… Իսկ իմ կինն այնքան խելացի է և հրաշալի տնային տնտեսուհի,- ասաց մյուս ընկերը: – Եվ ամեն տարի նա ավելի ու ավելի լավն է դառնում: Եվ ես նույնպես անընդհատ ասում եմ նրան այդ մասին:

Այն մասին, թե ինչով է լի հոգին
Մի խումբ մարդիկ դիտմամբ բարձրաձայն քննարկում էին մի մարդու, ով այդ պահին անցնում էր իրենց թաղամասով: Նա ամեն ինչ լսեց, սակայն ժպտաց ու բարի օր մաղթեց այդ մարդկանց: Ինչ-որ մեկը մոտեցավ այդ մարդուն և ասաց.
… Դու ժպտում ու մարդկանց բարի օր ես մաղթում, երբ նրանք բամբասում են քեզնից: Մի՞թե դու չես բարկանում նրանց վրա:
… Երբ ես շուկա եմ գնում, ես չեմ կարող ծախսել այն, ինչ չկա իմ դրամապանակում,- ասաց մարդը: – Այդպես է նաև մարդկանց հետ շփման մեջ. ես կարող եմ «ծախսել» միայն այն, ինչով լի է իմ հոգին:

Թերությունների մասին
Մի մարդ շատ էր հպարտանում իր գեղեցիկ մարգագետնով: Բայց մի օր նա տեսավ, որ խոտերի մեջ աճել են խատուտիկներ: Նա ամեն կերպ փորձեց ազատվել նրանցից, բայց ապարդյուն. խատուտիկներին ավելի մեծ թափով էին աճում:
Հուսահատված նա նամակ գրեց գյուղնախարարություն՝ թվելով մոլախոտի դեմ պայքարի իր իմացած բոլոր մեթոդները, իսկ նամակը վերջացրեց հետևյալ խոսքերով. «Ես փորձել եմ ինձ հայտնի բոլոր մեթոդները, խնդրում եմ ասեք՝ ինչ անեմ»: Շուտով նա ստացավ նամակի պատասխանը. «Փորձեք սիրել նրանց»:

Երբեմն ամենակարևոր արժեքների մասին երկար ուսումնասիրություններից ավելի լավ խոսում են փոքրիկ ու դիպուկ առակները: Մի քանի տողի մեջ նրանք մեծ իմաստություն են կրում և փոխանցում այն խորաթափանց ընթերցողին:

Այլ գրառումներ