Facebook Ընկերություն

0
220
Business - Facebook

Ֆեյսբուք (անգլ.՝ Facebook), սոցիալական ցանց։ Ստեղծվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուզը և Դասթին Մոսկովիցը։ Սկզբնապես նախատեսված եղել է միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Ֆեյսբուքից։
2007 թվականի կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն տարբերակները՝ խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում, քանի որ այդ ժամանակ ցանցը հիմնականում տարածված էր միայն Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում։ 2012 թվականի հոկտեմբերի տվյալներով Ֆեյսբուքն ուներ 1 միլիարդից ավել ակտիվ օգտատեր։ Կայքը թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն։
Ֆեյսբուքի հայաստանյան օգտատերերի քանակը 2017 թվականի հունվարին կազմում էր շուրջ 1 միլիոն։ Ընդհանուր առմամբ Ֆեյսբուքի լսարանի մեծ մասը երիտասարդությունն է։ Այսպես, 13-34 տարեկանների բաժինը կազմում է 72 տոկոս, այսինքն 720 000։ Ըստ Ֆեյսբուքի գովազդային պլատֆորմի տվյալների, Հայաստանից օգտատերերի բաժանորդագրությունների քանակի (լայքերի) ամենամեծ լսարաններ ունեն լրատվականները։ Ըստ alexa.com կայքի դասակարգման Ֆեյսբուքը ամենահաճախ այցելվող կայքն է Հայաստանում։
Հակիրճ տեղեկություններ Facebook ընկերության մասին՝

  • Տեսակը … Սոցիալական ցանց
  • Բորսաներ … NASDAQ: FB
  • Հիմնադրվել է … 4 փետրվար 2004
  • Հիմնադիրներ … Մարկ Ցուկերբերգ
  • Երկիր … ԱՄՆ
  • Գտնվելու վայրը … Կալիֆորնիա
  • Տնօրեն … Մարկ Ցուկերբերգ
  • Տնօրենների խորհրդի նախագահ … Մարկ Ցուկերբերգ
  • Արդյունաբերություն … Սոցիալական ցանց
  • Ապրանքներ … Հաղորդակցություն
  • Շրջանառություն … $22.481 միլիարդ (2018Թ)
  • Գործառնական շահույթ … Անհայտ է
  • Մաքուր շահույթ … $22.237 միլիարդ (2018Թ)
  • Ակտիվներ … Անհայտ է
  • Կապիտալացում … Անհայտ է (2018Թ)
  • Աշխատակիցների թիվը … 52.534 (2020Թ)
  • Սեփականատերեր … Facebook
  • Վեբկայքwww.facebook.com

Սոցիալական ցանցը հնարավորություն է տալիս ընկերների հետ կիսել կարճ հաղորդագրություններ («կարգավիճակներ»), գրառումներ («նշումներ») լուսանկարներ և տեսանյութեր, տեղադրել այլ կայքերի հղումներ, ստեղծել միջոցառումներ և այլն։ Գլխավոր էջում տեսանելի են բոլոր ընկերների վերջին գրառումները՝ լրահոսի տեսքով։ Ընկերները կարող են հավանել, մեկնաբանել և իրենց մյուս ընկերների հետ կիսել այս գրառումները։
Ֆեյսբուքում կարելի է նաև ստեղծել խմբեր, էջեր և հարցումներ, որոնց այլ օգտատերեր կարող են համապատասխանաբար անդամակցել, բաժանորդագրվել և պատասխանել։
Ֆեյսբուքի գաղափարը հղացել է Մարկ Ցուկերբերգի մոտ վաղ երիտասարդական տարիներին, երբ նա դեռ սովորում էր մասնավոր դպրոց Phillips Exeter Academy-ում, որը գտնվում է Նյու Հեմպշիրում։
Դպրոցում տարեկան հրատարակվում էր աշակերտների անուններով, հասցեներով և նկարներով տեղեկատու (բառացի «երեսգիրք»՝ Facebook), և երբ Մարկ Ցուկերբերգը ընդունվեց Հարվարդի համալսարան, հանդես եկավ մի նախաձեռնությամբ, ստեղծելու նմանատիպ ցանցային տարբերակը, սակայն ուսումնական հաստատության վարչակազմը մերժեց նրան, ընդունելով գաղտնիության քաղաքականություն։ Ապա 2003 թվականի հոկտեմբերի 28-ին Մարկ Ցուկերբերգը, լինելով ապագա երկրորդ կուրսեցի, գրում է Facemash կայքի համար մի կոդ, որում օգտագործվում էին զույգերով տեղադրված լուսանկարներ, այն նպատակով, որոշելու թե ով է ավելի հմայիչ այդ երկու անձանցից։
Որպեսզի հասնի իր նպատակին, Մարկը կոտրում է Հարվարդի համալսարանի համակարգչային ցանցի գաղտնագրված տվյալների բազան և պատճենահանում մասնավոր նկարները։ Այդ ժամանակ Հարվարդը դեռ չուներ ուսանողական «ալբոմ» (նկարներով և հիմնական տեղեկություններով տեղեկատու)։ Facemash-ը շահագործման առաջին երկու ժամվա ընթացքում գրավեց 450 այցելուի և 22.000 նկարների դիտումներ արձանագրեց։

Այլ գրառումներ