
Ինստագրամ(անգլ.՝ Instagram), լուսանկարների և տեսագրությունների փոխանակման անվճար ծրագիր, որի միջոցով օգտվողները կարող են լուսանկարել և տեսագրել, ֆիլտրեր օգտագործել, ինչպես նաև տարածել դրանք իրենց ծառայությունով կամ այլ սոցիալական ցանցերով:
Ամեն ինչ սկսվեց պարզ լուսանկարների փոխանակման հարթակով: Սակայն տարիների ընթացքում Instagram-ը մեծացավ և դարձավ խոշոր սոցիալական ցանց և աշխարհի ամենաարդյունավետ մարքեթինգային գործիքներից մեկը:
Այս գրառման մեջ ընդգրկել ենք փաստեր Instagram-ի մասին, որոնք իսկապես նախանձելի են՝
- Instagram-ն ունի ամսական ավելի քան մեկ միլիարդ ակտիվ օգտատեր:
- 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի Հունիս(ընդամենը 10 ամիս), Instagram-ը գրավեց 200 միլիոն նոր օգտատեր:
- Instagram-ը արժի 100 միլիարդ դոլար(2012-ին Facebook սոցիալական ցանցը գնել է այն 1 միլիարդ դոլարով)
- Ակնկալվում է, որ 2020-ի վերջում Instagram-ը կապահովի Facebook-ի վաճառքի 20%-ը:
- Ամեն օր Instagram-ից ավելի քան 500 միլիոն մարդ օգտվում
- Instagram-ը աշխարհում 3-րդ ամենատարածված սոցիալական ցանցն է:
- Instagram-ի օգտվողների 80%-ը չեն բնակվում ԱՄՆ-ում:
- Instagram-ի օգտվողների 61%-ը 18-ից 34 տարեկան են, 31%-ը 18-24 տարեկան են, 30% -ը `25-ից 34 տարեկան:
- Instagram-ում պատանիները ոչ ավելին են, քան 7%, իսկ 45-54 տարեկանները `մոտ 9%:
- Instagram-ի օգտվողները օրական 95 միլիոն հրապարակում են անում:
- Instagram-ի փոխգործակցության մակարդակը 2.2% է:
- Սոցցսնցի էջերի 8%-ը ֆեյք են:
- Պրոֆիլների 29,9%-ը հրապարակում են ամսեկան առավելագույնը մեկ հրապարակում:
- Instagram-ի օգտվողների 80%-ը հետևում է առնվազն մեկ բիզնես էջի:
- Instagram-ի ավելի քան 200 միլիոն օգտվողներ օրական այցելում են առնվազն մեկ բիզնես էջ, իսկ ակտիվ հետևորդների թիվը կազմում է մոտ 20%:
- Բիզնես էջերի 70% այցելուները մարդիկ են ովքեր չեն հետևում այդ էջին:
- 2018 թվականի վերջին բջջային գովազդի եկամուտը կազմել է 7 մլրդ դոլար:
- Ինֆլուենսերների 80%-ը նախընտրում է Instagram-ը բրենդների հետ համագործակցելու համար, YouTube-ում, Facebook-ում և Pinterest-ում, այս ցուցանիշը համապատասխանաբար կազմում է 4%, 2% և 1%:
- Միջին հաշվով, հետևորդների ավելի քան 4%-ը փոխկապակցված է բիզնես հաշիվների քոնտենտի հետ
- Instagram-ի բրենդի ներգրավվածությունը 10 անգամ գերազանցում է Facebook-ինը:
- Օգտատերերի 70%-ը Instagram-ում փնտրում են ապրանքանիշներ:
- Օգտատերերի 60%-ը նոր ապրանքների մասին իմանում են Instagram-ում:
- Խոշոր ապրանքանիշերը հրապարակում են օրական միջինը 1.5 գրառում:
- Խոշոր բրենդների 60%-ը բոլոր լուսանկարների համար օգտագործում են մեկ ֆիլտր:
- Օգտագործողների 30%-ը գնել է Instagram-ում տեսած ապրանքը:
- Instagram-ի գովազդը սովորաբար ավելի թանկ է, քան Facebook-ինը:
- Հովանավորված տեսանյութերը ունենում են երեք անգամ ավելի մեկնաբանություններ, քան հովանավորված լուսանկարները:
- Instagram-ում շաբաթական ներգրավվածությունը ավելի բարձր է քան հանգստյան օրերինը:
- Instagram-ում հրապարակում անելու լավագույն ժամանակը ուրբաթ 9:00-ից 18:00-ն է:
- Instagram-ում կիրակի որը ամենացածր ներգրավվածությունն է:
- Ներգրավումը հասնում է իր պիկին երեքշաբթիից ուրբաթ` 05:00, 11:00, 15:00 և 16:00:
- Instagram-ի ամենաազդեցիկ գրառումների 65%-ում կան ապրանքներ, 43%-ը պարունակում է lifestyle քոնտենտ, 29%-ը պարունակում է հայտնիների վիդեոներ կամ լուսանկարներ:
- Լուսանկարներում, որտեղ երևում է դեմքը ունենում են 38% ավելի շատ լայքեր և 32% ավելի շատ մեկնաբանություններ:
- Instagram-ում ամենահայտնի ֆիլտրը Clarendon-նն է, ամենանորաձևը՝ Kelvin-ը, սնունդի լուսանկարների համար հաճախ ընտրում են Skyline, սելֆիի համար` Normal:
- Instagram լուսանկարները գեներացնում են 36%-ով ավելի ռեակցիա, քան տեսանյութերը:
- Instagram-ում տեղադրված գրառումների 70%-ը ոչ ոք չի տեսնում:
- Instagram-ի համար հեշթեգերի իդեալական թիվ է, ըստ TrackMaven-ի 9-ը և 11-ի ըստ Buffer-ի:
- Երկար հեշթեգերը ավելի արդյունավետ են, 21 սիմվոլը իդեալական լուծում է:
- Instagram-ի հրապարակումների և մեկնաբանություններների 50%-ը պարունակում են emoji:
- Ամենահայտնի emoji-ն կարմիր սիրտն է:
- Instagram-ի նկարները գրավում են միջինից 23%-ից ավելի շատ արձագանքներ, քան Facebook-ինը:
- Գտնվելու վայրով հրապարակումները ստանում են 79%-ով ավելի արձագանք:
- Առնվազն մեկ հեշթեգով գրառումները ունենում են 12.6% ավելի շատ ռեակցիա:
- Ամենահայտնի հեշթեգերի 70%-ը բրենդավորված է:
- 2018 թ-ի հունիս ամսվա ընթացքում օրական Stories-ը դիտող օգտվողների թիվը գերազանցել է 400 միլիոնը:
- Instagram Stories-ը ավելացրել է հավելվածի միջին օգտագործման ժամանակը օրական 28 րոպե (Stories-ի մեկնարկից առավելագույնը 21 րոպե է):
- Stories- ի ամենատարածված դեմքը շունն է:
- Ամենատարածված ստիքերները Stories-ում ժամն ու գտնվելու վայրն են:
- Ընկերությունների 50%-ը Instagram-ում Stories են ստեղծում:
Ինստագրամի մշակումը սկսվել է Սան Ֆրանցիսկոյում, երբ Քևին Սիստոմը և Մայք Կրիգերը որոշեցին իրենց Burbn ծրագիրը ուղղորդել բջջային լուսանկարների համար: Հավելվածը Apple ընկերության App Store ծրագրերում հայտնվել է 2010 թվականի հոկտեմբերի 6-ին:
Թողարկումից կարճ ժամանակ անց խմբին միացավ Ջոշ Ռիդելը՝ որպես ընկերության մենեջեր: 2010 թվականի նոյեմբերին խմբին միացավ նաև Շեյն Սուինին՝ որպես ինժեներ, իսկ 2011 թվականի օգոստոսին՝ Ջեսիկա Զոլմանը` որպես ընկերության ՏՏ տարածող: