Փաստեր Մայք Թայսոնի Մասին

0
199
Evident Facts - Facts about Mike Tyson

Մայքլ Ջերարդ Թայսոն, ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանրքաշային կարգի ներկայացուցիչ, համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ ամենահայտնի և ճանաչված բռնցքամարտիկներից մեկը: Առաջին ծանրքաշային կարգում երիտասարդների Օլիմպիական չեմպիոն (1982): ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1987—1990): WBC (1986—1990, 1996), WBA (1987—1990, 1996), IBF (1987—1990), «Ռինգ» ամսագրի (1988—1990) վարկածներով աշխարհի չեմպիոն: «Ռինգ» ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա բռնցքամարտիկ» (1986, 1988): BWAA վարկածով «Տարվա բռնցքամարտիկ» (1986,1988): 1985 թվականին «Ռինգ» ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա հեռանկարային բռնցքամարտիկ»: «Ռինգ» ամսագրի կողմից ճանաչվել է լավագույն բռնցքամարտիկ՝ անկախ քաշային կարգից (1987—1989): BBC վարկածով «Տարվա մարզիկ» (1989): BBC վարկածով տարվա օտարերկրացի մարզիկ (1989), միջազգային և համաշխարհային փառքի սրահների անդամ (2010), (2011), Նևադայի բռնցքամարտի փառքի սրահի (2013) և WWE փառքի սրահի անդամ: Լաս Վեգասում տեղի ունեցած WBC ամենամյա 49-րդ կոնվենցիայի ժամանակ Մայք Թայսոնն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում և հանդիսավոր կերպով ստացել է երկու վկայական՝ իր նոկաուտների և ծանրքաշային կարգում երիտասարդ հասակում աշխարհի չեմպիոն դառնալու համար:
Այս գրառման մեջ ընդգրկել ենք փաստեր Մայքլ Թայսոնի մասին, որոնք իսկապես ուշագրավ են՝

  • Նույնիսկ իր երիտասարդության տարիներին բժիշկները նրան տվեցին հիասթափեցնող ախտորոշում՝ «մանիկա-դեպրեսիվ փսիխոզ»:
  • Մայք Թայսոնը հիմնականում ուտում է սպանախի տերևներ և նեխուրի ցողուններ: Նման խիստ դիետան չէր կարող չանդրադառնալ մարզիկի կազմվածքի վրա. Երկու տարվա ընթացքում նա կորցրեց ավելի քան 50 կիլոգրամ: Ավելին, հյուսիսամերիկյան լրատվամիջոցները պնդում են, որ Թայսոնը վեգան է՝ բուսակերության խիստ պահապան:
  • 1986-ին տեղի ունեցավ ամենակարճ մենամարտը Մայք Թայսոնի մասնակցությամբ: Նրանից ընդամենը 30 վայրկյան պահանջվեց մրցակցին՝ Մարվիս Ֆրեյզերին նոկաուտի ենթարկելու համար:
  • 1997-ին, մի խաղի ժամանակ, նա այնքան շատ գրգռվեց, որ կծեց բռնցքամարտիկ Հոլլիֆիլդի ականջը:
  • Մայք Թայսոնի հայրը երբեք ամուսնացած չէր իր մոր հետ և նա նրանց լքեց, երբ երեխան ընդամենը 2 տարեկան էր:
  • Թայսոնը հոբբի ունի. Նա ամբողջ կյանքում զբաղվել է աղավնիների դաստիարակությամբ: Այժմ նրա «տնկարանում» կան ավելի քան երկու հազար թռչուններ:
  • Երիտասարդության տարիներին նա թողել է դպրոցը և միացել տեղի փողոցային խմբավորումներից մեկին: Դրանից հետո նա մի քանի անգամ ձերբակալվեց և շատ ժամանակ անցկացրեց անչափահասների քրեակատարողական գաղութում:
  • Մի օր Մուհամեդ Ալին եկավ ուղղիչ հիմնարկ, որտեղ գտնվում էր 13-ամյա Մայքը՝ դժվար պատանիների հետ զրույցներ վարելու համար: Դրանից հետո էր, որ Թայսոնը որոշեց զբաղվել բռնցքամարտով:
  • Մանկության տարիներին Մայքը ունեցել է մականուն՝ խոսելու իր յուրահատուկ ձևի համար՝ «Կախարդական տղան»: Ավելին, նա՝ անվստահ էր, անընդհատ վիրավորվում էր իր հասակակիցներից և նա պատասխան չէր տալիս՝ համարձակության պակասի պատճառով:
  • 13 տարեկան հասակում, անչափահասների գաղութում գտնվելու ժամանակ, նա հանդիպեց իր առաջին մարզիչ Բոբի Ստյուարտին: Բռնցքամարտի խորամանկ ուսուցիչը նրա հետ պայմանագիր կնքեց: Գործարքը հաջող էր. Թայսոնը ոչ միայն սկսեց քրտնաջան մարզվել, այլ նաև սիրում էր կարդալ:
  • 2003-ին Թայսոնը հայտարարեց, որ ցանկանում է դեմքի դաջվածք անել: Բայց իր առաջարկած սյուժեն սարսափեցրեց դաջվածքի նկարչին և նա ասաց, որ երբեք չի անի դա: Փաստն այն է, որ Թայսոնը ցանկանում էր շատ փոքր սրտեր դաջել դեմքին:
  • Ըստ հաշվարկների՝ Թայսոնը բռնցքամարտի իր կարիերայի ընթացքում վաստակել է մոտ 400 միլիոն դոլար: Բայց նա կարողանում է փող վատնել նույնիսկ ավելի արագ, քան գումար վաստակել. Չնայած իր հսկայական վաստակին, 2003-ին նա գրեթե սնանկացավ հսկայական պարտքերի պատճառով:
  • Կնոջ, դերասանուհի և մոդել Ռոբին Գիվենսից սկանդալային ամուսնալուծությունից հետո Թայսոնը որոշ ժամանակ շարունակեց շփվել նրա հետ:
  • Մայք Թայսոնը ունի 8 երեխա՝ իր երեք պաշտոնական կանանցից և մի քանի սիրուհիներից:
  • 1991-ին բռնցքամարտիկը դատապարտվել է բռնաբարության համար 6 տարի ժամկետով, որից երեք տարի բանտարկվել է: Շատերը կարծում են, որ իրականում նա հանցանք չի գործել, քանի որ դատական ​​գործի որոշ ասպեկտներ շատ կասկածելի են թվում:
  • Մայք Թայսոնի աջ ուսին դաջված է նրա կուռքի՝ ամերիկացի թենիսիստ Արթուր Էշի դիմանկարը:
  • Բռնցքամարտիկը իսլամ ընդունելուց հետո ստացել է նոր հոգևոր անուն՝ Մալիք Աբդուլ Ազիզ:
  • Մայք Թայսոնը բազմիցս նշել է, որ ապագայում, մեծ սպորտը թողնելուց հետո, կցանկանար զբաղվել երգ ու պարով:
  • Ընդհանուր առմամբ, նա երեք անգամ դատապարտվեց: Առաջին դեպքը նկարագրված է վերևում, երկրորդը՝ ծեծկռտուք, երրորդը՝ թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելը:
  • Մի անգամ Մայք Թայսոնը քառորդ միլիոն դոլար նվիրեց մզկիթ կառուցելու համար:
  • Իր կյանքում առաջին անգամ նա կռվի մեջ է ընկել աղավնիների պատճառով, երբ տեղացի կռվարարը սպանել է իր դիմաց գտնվող թռչունին:
  • Մի անգամ, հեռուստաշոուի ժամանակ, Մայք Թայսոնը սպառնաց իր մրցակցին՝ Լենոքս Լյուիսին, որ կուտի իր երեխաներին:
  • Նա հաճախ է նկարահանվում ֆիլմերում և սերիալներում: Նրա կինոգրաֆիան բաղկացած է ավելի քան քառասուն ֆիլմերից և հեռուստասերիալներից:
  • Դոպինգի վերահսկողությունը օգնեց պարզել, որ Թայսոնը ռինգ է մտել մեկից ավելի անգամ՝ թմրանյութերի ազդեցության տակ: Նա մի քանի անգամ որակազրկվել է:

Համարվում է մի քանի համաշխարհային ռեկորդի հեղինակ․ ծանրքաշային կարգում ամենաերիտասարդ չեմպիոն (20 տարեկան հասակում), ծանրքաշային կարգում ամենաերիտասարդ աշխարհի բացարձակ չեմպիոն (21 տարեկանում), իր առաջին մարտից հետո նա կարճ ժամանակում արժանացել է չեմպիոնական տիտղոսի և դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն: Առաջին և միակ բացարձակ չեմպիոնը, որը մեկը մյուսի հետևից արժանացել է երեք տիտղոսի: Եղել է միակ ծանրքաշային բռնցքամարտիկը, որը ամենաբարձրն է վարձատրվել, բռնցքամարտի պատմության մեջ տեղի ունեցած 10 ամենաթանկ մարտերից 6-ը տեղի են ունեցել Մայք Թայսոնի գլխավորությամբ: 6 անգամ անընդմեջ նա պաշտպանել է աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը՝ WBC, WBA, IBF վարկածներով: Երիտասարդական Օլիմպիական խաղերում 8 վայրկյանում նոկաուտի է ենթարկել իր մրցակցին: ծանրքաշային կարգում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար տեղի ունեցած մարտերում իր հաղթանակների համար: Թայսոնը հայտնի էր բռնցքամարտի իր բռնի և վախեցնող ոճով, ինչպես նաև իր հակասական պահվածքով ռինգի ներսում և ռինգից դուրս, մասնավորապես բռնցքամարտի ժամանակ կծելով պոկել է Էվանդեր Հոլիֆիլդի ականջի մի մասը, Բրայան Նիլսենի դեմ մարտի ժամանակ հարվածել է գոտկատեղից ներքև Նիլսենի աճուկին ինչի արդյունքում Նիլսենին տրվել է մի քանի րոպե ժամանակ հանգստանալու և մարտը շարունակելու համար: Մայք Թայսոնի ձեռքի հարվածի ուժգնությունը տատանվում է 800կգ-ից մինչև 1150կգ-ի սահմաններում, նույնիսկ մի առիթով Թայսոնն ասել է. «կյանքումս ամենաուժեղ հարվածը հասցրել եմ կնոջս՝ Ռոբինին, որից հետո նա թռավ միջանցքի միջով 8 մետր և հարվածեց պատին»: Նշանավոր բռնցքամարտիկ Լարի Հոլմսը Թայսոնի դեմ մենամարտից հետո ասել է. «երբ Թայսոնը հարվածում էր թվում էր թե արագընթվաց ֆերարին ինձ վրաերթի է ենթարկում»:

Այլ գրառումներ