Fast & Furious 9

0
326
Blog - Movies - Thriller - Fast & Furious 9

Ֆորսաժ 9 (անգլ. Fast & Furious 9), սպասվելիք ամերիկյան մարտաֆիլմ, որի ռեժիսորը Ջասթին Լինն է: Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2021 թվականի ապրիլի 2-ին Universal Pictures-ի կողմից:
2014 թվականի նոյեմբերի 13-ին Universal Pictures կինոընկերության ներկայացուցիչ Դոնա Լենգլին The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում պատմել է, որ ստուդիան «Ֆորսաժ 7» ֆիլմից հետո նախատեսում է ևս երեք ֆիլմ նկարահանել: 2016 թվականի փետրվարին դերանան Վին Դիզելը հայտարարել է «Ֆորսաժ 9»-ի պրեմիերայի ամսաթիվը՝ 2019 թվականի ապրիլի 19: Սակայն «Հոբս և Շոու» սփինոֆի թողարկումից հետո Universal կինոընկերությունը ամսաթիվը տեղափոխեց 2020 թվականի ապրիլի 10:

Fast & Furious 9-ի մասին

2017 թվականին Դուեյն Ջոնսոնը հաստատել է,որ վերադառնալու է Լյուկ Հոբսի դերին: 2017 թվականի հոկտեմբերի 25-ին Վին Դիզելը իր Ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ իններորդ կինոնկարի ռեժիսորի աթոռը զբաղեցնելու է Ջասթին Լին: Ավելի վաղ ռեժիսորը նկարահանել է «Ֆորսաժ» ֆիլմաշարի չորս ֆիլմ, սկսած «Եռակի ֆորսաժ: Տոկիոյի դրիֆթ»-ով և վերջացրած «Ֆորսաժ 6»-ով: Նաև հայտնի դարձավ, որ Ջորդանա Բրյուստերը վերադառնալու է Միա Տորետտոյի դերին: Ավելի ուշ, Ջոնսոնը վստահ չէր, որ սփինոֆի նկարահանումներին մասնակցելուց հետո կմասնակցի «Ֆորսաժ 9»-ի նկարահանումներին[9]: Այնուհետև, 2019 թվականի հունվարին դերասանը հաստատել է, որ չի հայտնվի իննեորդ ֆիլմում:
2018 թվականի մայիսին «Ֆորսաժ 9»-ի սցենարիստ նշանակվել է Դենիել Քեյսին, քանի որ Քրիս Մորգանը չէր կարող սցենար գրել, քանի որ զբաղված էր սփինոֆի սցենարով: Մինչդեռ, Միշել Ռոդրիգեսը (Լետտի Օրտիս) հաստատել է նկարահանումներին իր մասնակցությունը: 2019 թվականի փետրվարին Universal Pictures-ը «Ֆորսաժ 9»-ի պրեմիերան տեղափոխել է 2020 թվականի մայիսի 22:
2019 թվականի հունիսին դերասանական կազմին միացել է Ջոն Սինան, իսկ ավելի ուշ Ֆինն Քոուլը, Աննա Սավայը և Վինի Բենեթը: Ինչպես նաև հայտնի դարձավ այն մասին, որ Հելեն Միրենը և Շարլիզ Թերոն վերադարձել են Մագդալինա Շոուի և Սայֆերի դերերին: Օգոստոսին Մայքլ Ռուկերը միացել է դերասանական կազմին:
Կինոնկարի նկարահանումները սկսվել են 2019 թվականի հունիսի 24-ին Անգլիայում գտնվող Leavesden ստուդիայում: Նկարահանման գործընթացը նախատեսվում է Լոս Անջելեսում, Էդինբուրգում, Լոնդոնում և Թբիլիսիում: Թաիլանդում նկարահանելու վայրերից են Կրաբին, Պհուկետը և Պհանգան կղզին:

Այլ գրառումներ

Blog - Cities - Moscow

Moscow

0

Tesla

0