Ferrari Ընկերություն

0
250
Business - Ferrari

Ֆերրարի, իտալական սպորտային շքեղ մեքենաներ արտադրող ընկերություն։ Ընկերությունը հիմնադրել է Էնցո Ֆերրարին 1929 թվականին։ Սկզբում ընկերությունը կոչվում էր Սկուդերիա Ֆերրարի և հովանավորում էր ֆորմուլա Մեկի թիմերին։ Հետագայում սկսեց արտադրել ընդհանուր օգտագործման ճանապարհների համար օրինական մեքենաներ։ 1969 թվականին Ֆիատ ընկերությունը գնեց Ֆերրարի ընկերության բաժնետոմսերի 50%-ը, սակայն հետագայում բաժնետոմսերի քանակը աճեց մինչև 85% 2008 թվականի տվյալներով։ 2014 թվականին Ֆիատ ընկերությունը հայտարարեց Ֆերրարիի բաժնետոմսերը վաճառելու ցանկության մասին՝ նշելով, որ իրենց պատկանող բաժնետոմսերը կազմում են 90%։
Հակիրճ տեղեկություններ Ferrari ընկերության մասին՝

  • Տեսակը … Հանրային ընկերություն
  • Բորսաներ … NASDAQ: RACE
  • Հիմնադրվել է … 13 սեպտեմբեր 1939
  • Հիմնադիրներ … Էնցո Ֆերրարի
  • Երկիր … Իտալիա
  • Գտնվելու վայրը … Մարանելլո, Մոդենա
  • Տնօրեն … Ջոն Էլկան
  • Տնօրենների խորհրդի նախագահ … Պիերո Ֆերարի
  • Արդյունաբերություն … Ավտոմոբիլային արդյունաբերություն
  • Ապրանքներ … Ավտոմեքենաներ
  • Շրջանառություն … €3,46 միլիարդ (2020Թ)
  • Գործառնական շահույթ … €716 միլիոն (2020Թ)
  • Մաքուր շահույթ … €609 միլիոն (2020Թ)
  • Ակտիվներ … €5.446 միլիարդ (2019Թ)
  • Կապիտալացում … €1.487 միլիարդ (2019Թ)
  • Աշխատակիցների թիվը … 4556 (2020Թ)
  • Սեփականատերեր … Ferrari
  • Վեբկայքwww.ferrari.com

Էնցո Ֆերրարին ուղղակիորեն հետաքրքրված չէր ճանապարհային մեքենաների արտադրությամբ։ 1929-1938 թվականներին Ֆերրարին պատրաստում և մարզում էր Ալֆա Ռոմեո ընկերության համար վարորդներ։ Առաջին իրական Ֆերրարին ցուցադրվեց 1940 թվականին։ Դա Tipo 815-ն էր, որը շատ մրցակիցներ չուներ, քանի որ երկրորդ համաշխարհային պատերազմը ընթացքի մեջ էր։ 1943 թվականին Ֆերրարիի գործարանը տեղափոխվեց Մոռոնելլո, որտեղ գտնվում է մինչ օրս։ Սակայն 1944 թվականին գործարանը ռմբակոծվեց։ Առաջին օրինական Ֆերրարին 125 S-ն էր, որը թողարկվեց 1947 թվականին։ Մեքենան ուներ 1.5 լիտր աշխատանքային ծավալով V12 կոնֆիգուրացիայի շարժիչ։ 1969 թվականին ՖԻԱՏ-ի կողմից Ֆերրարին գնելուց հետո արտադրությունը կտրուկ մեծացավ, քանի որ նոր ռեսուրսներ սկսեցին ներմուծվել։ 1988 թվականին թողարկվեց Ֆերրարի F40-ը, որը դարձավ վերջին թողարկված Ֆերրարին մինչև Էնզոյի մահը։ Նշանավոր է, որ F40-ը վերջին Ֆերրարին էր, որ ուներ տուրբոմղիչ մինչև 2014 թվականը։ Ֆերրարիի ղեկավարը՝ Լուկա դի Մոնտեցեմելոն, հրաժարվեց իր պաշտոնից 2014 թվականին՝ 23 տարի ընկերությունը ղեկավարելուց հետո։ Նոր ղեկավարն է Սերջիո Մարքիոնեն, որը նույնպես Ֆիատ ընկերության ղեկավարն է։ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Կրայսլեր ընկերության հետ միավորվելուց հետո, Ֆիատը հայտարարեց Ֆերրարիից անջատվելու նպատակի մասին՝ ազատ վաճառելով Ֆերրարի ընկերության բաժնետոմսերի 10%-ը։
Ընկերության ստեղծումից սկսած, Ֆերրարին մասնակցել է տարբեր մրցարշավների։ 1940 թվականին ստեղծված AAC 815-ը Ֆերրարի չէր կոչվում, սակայն առաջին մրցութային մեքենան էր, որը նախագծել էր Էնցո Ֆերրարին։
Սկուդերիա Ֆերրարին միակ թիմն է, որ մասնակցել է բոլոր Ֆորմուլա 1-մրցույթներին սկսած 1950 թվականից։ Բացի Ֆորմուլա 1-ից, թիմը նաև մասնակցել և բազմաթիվ անգամներ հաղթող է ճանաչվել Լեմանսի 24 ժամը մրցույթում։
Ֆերարիի առաջին մեքենան 125S-ն էր։ Մեքենաներից շատերի թափքի արտաքին տեսքը հաճախ նախագծում են այլ աշխարհահռչակ ընկերություններ, հիմնականում Պինինֆարինա ընկերությունը։ Դինոն առաջին Ֆերրարին էր, որի շարժիչը տեղադրված էր մեքենայի մեջտեղում և ուներ V8 մխոցների դասավորություն։ Դինոն դարձավ հետագա բազմաթիվ Ֆերրարիների նախատիպը։ Հետագայում մեքենաները ավելի հզոր դարձնելու նպատակով ընկերությունը սկսեց նաև տեղադրել V12 մխոցների դասավորությամբ շարժիչներ։

Այլ գրառումներ