Ferrari LaFerrari

0
248
Blog - Cars - Ferrari LaFerrari

Ferrari LaFerrari (հայտնի է նաև Ferrari F70/F150 անուններով )՝ հիբրիդային սուպերմեքենա արտադրված իտալական Ferrari-ի կողմից (ընկերության առաջին սերիական հիբրիդային մեքենան)։ Թողարկվել է 2013 թվականին սահմանափակ քանակությամբ։ Հայտնի Ferrari Enzo-ի հաջորդին թողարկելու մասին ընկերությունը հայտնել է դեռ 2007 թվականին։ Սեպտեմբերին արդեն հայտնի էր մեքենայի մոտավոր գինը և հզորությունը։ 2009 թվականին ընկերությունը նորից հրապարակեց մեքենայի տվյալները, իսկ 2010 թվականին հիշեց նոր դրոշակակիր մոդել թողարկելու մասին։ 2011 թվականի ընկերությունը հայտարարեց, որ մեքենան կլինի հիբրիդային, իսկ հաջորդ տարի հայտնի դարձավ HY-KERS համակարգի մասին, որը առաջին անգամ էր կիրառվում ընկերության մեքենաների վրա։ 2013 թվականին վերջապես մեքենան ներկայացվեց Ժնևյան ավտոսալոնում։ Մեքենայի գինը գերազանցում է 1,3 միլիոն եվրոն, թողարկված է ընդամենը 499 օրինակով։

Ferrari LaFerrari-ի մասին

LaFerrari-ի թափքը պատրաստված է կարբոնի 4 տեսակից, որը մշակվել է ընկերության մրցարշավային ստորաբաժանման՝ Scuderia Ferrari-ի կողմից։ Enzo-ի համեմատ թափքի ամրությունը աճել է 27%-ով, իսկ ճկունությունը՝ 22%-ով։ Զանգվածների հարաբերությունը 41/59% է։ Հետնամասի զանգվածը ընկերությունը հատուկ ավելացրել է հարաբերությունը օպտիմալի հասցնելու համար։ Ծանրության կենտրոնը իջեցվել է 35 մմ-ով։
LaFerrari-ի առջևի կախոցները կազմված են կրկնակի լծակներից, իսկ հետևինները՝ բազմաթիվ լծամներից։ Լավ կառավարելիությունը ապահովում է հետևի դիֆերենցիալ E-Diff 3-ը, կցորդման համակարգը և կայունության էլեկտրոնային համակարգը։ Ինչպես շատ այլ սուպերմեքենաներ, LaFerrari-ն նույնպես ունի Brembo ընկերության կարբոն-կերամիկական արգելակներ (398 մմ առջևի և 380 մմ հետևի)։ Անվադողերը Pirelli P-Zero ֆիրմայի են (առջևի 365/30 R19 և հետևի 345/30 R20)։
Շարժիչ LaFerrari-ն ստացել է Ferrari FXX-ից, սակայն բացի V12 6,626 լիտր աշխատանքային ծավալով բենզինային շարժիչից կան նաև 2 էլեկտրաշարժիչներ։ Բենիզինային շարժիչի հզորությունը ավելացված է մինչև 800 ձիաուժի, իսկ շարժիչների ընդհանուր հզորությունը կազմում է 963 ձիաուժ։ Առաջին էլեկտրաշարժիչը կապակցված է 7 աստիճան ավտոմատ փոխանցման տուփին 2 ամրակներով և շարժման է մղում հետևի անիվները։ Իսկ երկրորդ էլեկտրաշարժիչը կատարում է օգնող դեր։ Լիթիումա-իոնային մարտկոցները տեղադրված են ներքևի հատվածում և կշռում են մոտ 60 կգ։ Դրանք լիցքավորվում են արգելակման ժամանակ առաջացող էներգիայով, եթե դրանք այդ ժամանակ չեն աշխատում։
Ֆիորանո մայրուղու վրա LaFerrari-ն ցուցադրել է 1 րոպե 20 վայրկյան արդյունք, որը 5 վայիրկյանով ավել է Ferrari Enzo-ի ցուցանիշից։ 200 կմ/ժ-ին մեքենան հասնում է 7 վայրկյանում, իսկ 300 կմ/ժ-ն՝ 15 վայրկյանում։ Սրահում նույնպես գերակշռում է ածխապլաստը, բայց նաև կան ալկանտարա և բնական կաշի։ Ղեկը քառակուսաձև է։ Մեքենայի նստատեղերը անշարժ են, դրանց փոխարեն շարժական են ղեկը և ոտնակները։ Կառավարելիության վրա աշխատել են հայտնի մրցարշավորդներ Ֆեռնանդո Ալոնսոն և Ֆելիպե Մասսան։ Մեքենայի լուսարձակները կրում են ընկերության նոր մոդելների լուսարձակների ձևը, իսկ դռները՝ ինչպես Enzo-ինը, բացվում են վերև։

Այլ գրառումներ

Blog - Animals - Eagle

Eagle

0
Blog - Movies - Thriller - Black Widow

Black Widow

0
Blog - Mobile Phones - OnePlus 9

OnePlus 9

0