Ford Ընկերություն

0
230
Business - Ford

Ֆորդ (Ford Motor Company, Ֆորդ Մոթոր Քամփընի), ամերիկյան ավտոմեքենաշինական ընկերություն, «Ford» մակնիշի մեքենաների թողարկողը։
Աշխարհում չորրորդն է ողջ գոյության ընթացքում թողարկած մեքենաների քանակով․ ներկայումս ԱՄՆ–ում երրորդն է Ջեներալ Մոթորսից և Toyota–ից հետո, Եվրոպայում երկրորդն է՝ Volkswagen–ից հետո։
10–րդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ–ի խոշորագույն կազմակերպությունների Fortune 500 ցուցակում՝ 2011 թվականի տվյալներով[4], և 25–րդն է Global 500–ի խոշորագույն համաշխարհային ընկերությունների թվում։
Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Դիրբորնում (Դեթրոյթի մերձակայք, Միչիգան նահանգ)։
Ընկերությունը հիմնվել է 1903 թվականին Հենրի Ֆորդի կողմից, ով ստեղծել է այն՝ բիզնեսի զարգացման համար հինգ տարբեր ներդրողներից ստանալով $28 000։ Ford ընկերությունը համաշխարհային ճանաչում է ստացել որպես աշխարհում առաջին ընկերությունը, որ օգտագործել է մեքենա հավաքելու դասական կոնվեյերը։
Հենրի Ֆորդը 1914 թվականին
Ընկերության կողմից առաջին զանգվածային ճանաչում ստացած մեքենան Ford Model T–ն էր, որ թողարկվել է 1908-1927 թվականներին։
Հակիրճ տեղեկություններ Ford ընկերության մասին՝

  • Տեսակը … Հանրային ընկերություն
  • Բորսաներ … NASDAQ: F
  • Հիմնադրվել է … 16 հունիս 1903
  • Հիմնադիրներ … Հենրի Ֆորդ
  • Երկիր … ԱՄՆ
  • Գտնվելու վայրը … Դիրբորն, Ուեյն շրջան, Միչիգան
  • Տնօրեն … Ջիմ Հեքեթ
  • Տնօրենների խորհրդի նախագահ … Ուիլյամ Ֆորդ կրտսեր
  • Արդյունաբերություն … Ավտոմոբիլային արդյունաբերություն
  • Ապրանքներ … Ավտոմեքենաներ
  • Շրջանառություն … $127 միլիարդ (2020Թ)
  • Գործառնական շահույթ … $−4,41 միլիարդ (2020Թ)
  • Մաքուր շահույթ … $−1,28 միլիարդ (2020Թ)
  • Ակտիվներ … $267 միլիարդ (2020Թ)
  • Կապիտալացում … $45,6 միլիարդ (2021Թ)
  • Աշխատակիցների թիվը … 199,000 (2015Թ)
  • Սեփականատերեր … Ford
  • Վեբկայքwww.ford.com

1920-ական թվականների վերջում ԽՍՀՄ–ի ղեկավարությունը պայմանագիր էր կնքել ընկերության հետ՝ Նիժնի Նովգորոդում ավտոգործարան կառուցելու նպատակով։ Խորհրդային նոր գործարանի առաջին մեքենաները «Ֆորդ» ընկերության մեքենաների երաշխավորված կրկնօրինակներն էին։
1930-ականների վերջում ընկերությունը չէր վայելում ամերիկյան զինվորականների վստահությունը՝ կապված հիմնադրի նացիստական իշխանությունների նկատմամբ անթաքույց համակարանք տածելու հետ։ 1930-ական թվականներին Ford–ը նացիստական Գերմանիայի տարածքում արտադրություն կազմակերպեց և Վերմախտի կարիքների համար 12 հազար թրթուրավոր և 48 հազար անվավոր միավոր տեխնիկա թողարկեց։ Ընկերության ղեկավարը պարգևատրվեց Երրորդ ռեյխը բարձրագույն շքանշանով։ Չնայած դրան՝ երբ ԱՄՆ–ն սկսեց մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին, ընկերությունը սկսեց զինվորական բեռնատարների և ջիպերի արտադրությունը ամերիկյան զորքերի համար։
2000-ական թվականների կեսերին համաշխարհային շուկայում դաժան մրցակցության պատճառով Ford ընկերությունը ծանր ֆինանսական ճգնաժամի մեջ էր։ 2006 թվականին ընկերության նախագահությունը ստանձնեց Ալան Մալալին, ով վաճառեց Aston Martin և Volvo Cars ստորաբաժանումները, հաջողությամբ համակարգում կատարեց՝ առաջադրելով նոր ռազմավարություն՝ «Միասնական Ford», համաձայն որի՝ Ford–ը աստիճանաբար պետք է սկսի համաշխարհային ավտոմեքենաների թողարկումը, որ ընդհանուր կլինեն բոլոր շուկաների համար։ Այս գործընթացը թույլ կտա ընկերությանը վերադարձնել նախկին շահութաբերությունը։

Այլ գրառումներ