Ֆրանսիայի Հանրապետություն

0
193
Countries - France

Ֆրանսիական Հանրապետություն (ֆր.՝ République française, հայտնի նաև որպես Ֆրանսիա), ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Նրան հաճախ անվանում են l’Hexagone (վեցանկյուն) նրա տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով։ Այն Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը աշխարհում իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ2՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին (11,351,000 կմ2 / 4,383,000 ք մղոն)։
Ֆրանսիան սահմանակցում է հյուսիս-արևելք Բելգիա և Լյուքսեմբուրգ, արևելք Գերմանիա և Շվեյցարիա, հարավ – արևելք Իտալիա և Մոնակո, հարավ Անդորրա և Իսպանիա: Ֆրանսիան սահմանակցում է նաև Ատլանդյան Օվկիանոսի Բիսկայան ծոցին, ծովային ճանապարհով հյուսիսում Մեծ Բրիտանիայի հետ:
Նախորդ 500 տարիներին Ֆրանսիան մշակութային, տնտեսական, ռազմական և քաղաքական ասպարեզներում գերիշխող դիրք է ունեցել ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ 17-րդ և 18-րդ դարերի ընթացքում Ֆրանսիայի գաղութները դարձան Հյուսիսային Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի հսկայական մասը. 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ֆրանսիան կառուցեց այդ ժամանակվա երկրորդ ամենամեծ գաղութատիրական տերությունը՝ ներառելով Հյուսիսային, Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի մեծ մասը, ինչպես նաև տիրացավ Կարիբյան և Խաղաղօվկիանոսյան շատ կղզիների։
Ֆրանսիայի հիմնական գաղափարները արտահայտված են մարդու իրավունքների և քաղաքացու հռչակագրով։ Ֆրանսիայի Հանրապետությունը բնորոշվում է որպես անբաժանելի, աշխարհիկ, ժողովրդավարական և սոցիալական երկիր իր սահմանադրությամբ։ Ֆրանսիան մեկն է աշխարհում առավել զարգացած երկրներից, իր անվանական ՀՆԱ-ի մակարդակով Ֆրանսիան իններորդն է աշխարհում և երկրորդը Եվրոպայում։ Ֆրանսիան իր կենսամակարդակով առաջինն է Եվրոպայում (և 4-րդը աշխարհում)։
Ֆրանսիայի ռազմական բյուջեն երրորդն է աշխարհում[9] և երրորդ ամենամեծ ռազմական ուժերը ՆԱՏՕ-ում ու ԵՄ ամենամեծ բանակը։ Ֆրանսիան նաև ունի երրորդ ամենաշատ միջուկային զենքի պաշարները աշխարհում[10]։
Ֆրանսիան Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր անդամն է, նաև Եվրամիության, Եվրախորհրդի, Ֆրանկոֆոնիայի, Մ8, Մ20, ՆԱՏՕ-ի, ՏՀԶԿ, ԱՀԿ և Լատինական միության անդամ։
Հակիրճ տեղեկություններ Ֆրանսիայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Փարիզ
  • Պետական լեզու … Ֆրանսերեն
  • Կառավարում … Ունիտար կիսանախագահական հանրապետություն
  • Նախագահ … Էմանուել Մակրոն
  • Վարչապետ … Էդուարդ Ֆիլիպ
  • Հիմնադրվել է … 486Թ
  • Ֆրանսիայի Հանրապետություն … 4 հոկտեմբեր 1958Թ
  • Ընդհանուր տարածքը … 547.557 կմ2(42-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 0.26%
  • Բնակչության մարդահամար … 67.408.000 (2018Թ՝ 89-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 65.200.000(2011Թ)
  • Բնակեցվածության խտություն … 116մ/կմ2(89-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $2.253 տրիլիոն(2019Թ՝ 9-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0.884 (2018Թ՝ 20-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Եվրո(€)
  • Ժամային գոտի … UTC+1, UTC+2
  • Ազգային դոմեյն … .fr
  • Հեռախոսային կոդ … +33

«Ֆրանսիա» անվանումը ծագում է լատիներեն Francia բառից, որը նշանակում է «Ֆրանկների երկիր»։ Կան նաև այլ վարկածներ կապված «ֆրանկ» անվանման ծագումնաբանութան հետ։ Դրանցից մեկը գալիս է նախագերմաներեն frankon բառից, որը թարգմանվում է գեղարդ, քանի որ ֆրանկների նետող կացինները կոչվում էին ֆրանցիսկա։ Մեկ այլ վարկածով, «ֆրանկ» գերմանական լեզուներով նշանակում է ազատ։
նագետների իրականացրած պեղումներից պարզվել է, որ Ֆրանսիայի տարածքում մարդը բնակություն է հաստատել դեռևս 1.8 միլիոն տարի առաջ։ Նախնադարում մարդիկ ստիպված էին ապրել քոչվորական կյանքով՝ զբաղվելով հիմնականում որսորդությամբ և հավաքչությամբ։ Ֆրանսիայում հաշվվում է մեծ թվով նկարազարդ քարանձավներ վերին պալեոլիթի դարաշրջանից, որոնց լավագույն նմուշներից են Լասկո քարանձավի նկարները (Դորդոն, մոտավոր 18000 մ.թ.ա)։
Վերջին սառցե դարաշրջանի ավարտին (մ.թ.ա. 10000) կլիման բարելավվեց, և մոտ մ.թ.ա. 7000-ից Արևմտյան Եվրոպայի այս հատվածը մտավ Նեոլիթյան դարաշրջան, և բնակիչներն անցան նստակյաց կյանքի։ Մ.թ.ա. 4-րդ և մ.թ.ա. 3-րդ հազարամյակների միջև տեղի ունեցած ժողովրդագրական և գյուղատնտեսական բուռն զարգացումից հետո, մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջում ի հայտ եկավ մետաղագործությունը, մարդիկ սկսեցին օգտագործել բրոնզ, պղինձ, ոսկի, հետագայում նաև երկաթ։
Մ.թ.ա 600 թվականին Իոնիացի հույները Փոկեա քաղաքից հիմնեցին հունական գաղութ Մասալիան (ներկայիս Մարսել), Միջերկրական ծովի ափին՝ կառուցելով Ֆրանսիայի ամենահին քաղաքը։ Նույն ժամանակաշրջանում, որոշ գալլական կելտական ցեղեր թափանցեցին ներկայիս Ֆրանսիայի տարածքի որոշ հատվածներ, սակայն տարածվեցին Ֆրանսիայի խորքերը միայն մ.թ.ա 5-րդ դարից 3-րդ դարում։
Գալիական ցեղերը մինչև հռոմեական զավթումները (մ.թ.ա 58-ից մինչև մ.թ.ա 51 թվականները։ Նշում, Հարավային Գալիան արդեն հռոմեական իշխանության ներքո էր (դեղին) մ.թ.ա 59 թվականին։
Գալիա երկրամասի տարածքները այդ ժամանակ ընկած էին Հռենոսի, Ատլանտյան օվկիանոսի, Պիրենեյների և Միջերկրական ծովի միջև։ Ժամանակակից Ֆրանսիայի տարածքները մոտավոր համընկնում են Գալիայի հետ։ Գալիան բարգավաճող երկիր էր, որի հարավային մասը ենթարկվում էր հռոմեական և հունական ճնշումներին։ Մ. թ. ա 390 թվականին Գալլերի առաջնորդ Բրենուսը անցավ Ալպերը և ներխուժեց Իտալիա՝ հաղթելով Ալլիայի ճակատամարտում և պաշարեց Հռոմը։
Հեթանոս ֆրանկները, որոնց անվանումից առաջացել է «Ֆրանկիան», նախապես բնակվել են Գալիայի հյուսիսում, բայց Խլոդվիգ I-ի գլխավորությամբ նվաճեցին հյուսիսային և կենտրոնական Գալիայի շատ թագավորություններ։ 498 թվականին, Խլոդվիգ I-ը առաջին գերմանացի նվաճողն էր Հռոմեական կայսրության կործանումից հետո, ով ընդունեց Կաթոլիկություն, այլ ոչ թե Արիոսականություն, այս պատճառով Ֆրանսիային Հռոմի պապի կողմից տրվեց «Եկեղեցու ավագ դուստր» (La fille aînée de l’Église) կոչումը և ֆրանսիացի թագավորներին անվանում էին «Ամենաքրիստոնյա թագավորներ» (Rex Christianissimus)։
Բաստիլի գրավումից հետո՝ 1789-ի հուլիսի 14-ին, Ֆրանսիայում բացարձակ միապետությունը դարձավ սահմանադրական միապետություն։ Մարդու և քաղաքացիների իրավունքների հռչակագրով սահմանվեց Ֆրանսիայի մարդու և քաղաքացիների իրավունքների հիմնարար սկզբունքեր բոլորի համար առանց բացառությամբ։ Այն ոչնչացրեց ազնվականների արտոնությունները և հավասար պայմաններ սահմանեց բոլորի համար։ Միապետությունը սահմանափակվեց, և բոլոր քաղաքացիներն իրավունք ունեին մասնակցել օրենսդրական գործընթացին։ Առաջ եկավ մամուլի և խոսքի ազատություն, և կամայական բոլոր ձերբակալությունները դարձան պատժելի։

Այլ գրառումներ