Գերմանիայի Հանրապետություն

0
191
Countries - Germany

Գերմանիա (գերմ.՝ Deutschland), պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (գերմ.՝ Bundesrepublik Deutschland), պետություն Արևմտյան Եվրոպայում, որը Բալթիկ և Հյուսիսային ծովերից ձգվում է մինչև Ալպյան լեռներ և Բոդենի լիճ՝ հարավում հասնելով մինչև հյուսիսային Հռենոս։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արևելքում՝ Չեխիային և Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային և Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային և Նիդերլանդներին՝ արևմուտքում։
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի և ընդգրկում է ընդհանուր հաշվով շուրջ 357 386 քառակուսի կիլոմետր տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ Գերմանիան համարվում է Եվրոպական միության (ԵՄ) ամենախիտ բնակեցված պետությունը։ Գերմանիան բավականին ապակենտրոնացված պետություն է․ թեպետ մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Բեռլինն է, այնուամենայնիվ, Մայնի Ֆրանկֆուրտը հանդիսանում է երկրի ֆինանսական կենտրոնը և հենց այստեղ էլ գտնվում է դաշնության խոշորագույն օդանավակայանը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։ Բացի այդ, Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը և Նյուրնբերգը։
Հակիրճ տեղեկություններ Գերմանիայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Բեռլին
  • Պետական լեզու … Գերմաներեն
  • Կառավարում … Դաշնային խորհրդարանական հանրապետություն
  • Նախագահ … Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր
  • Կանցլեր … Անգելա Մերկել
  • Հիմնադրվել է … 1871Թ
  • Գերմանիայի Հանրապետություն … 3 հոկտեմբեր 1990Թ
  • Ընդհանուր տարածքը … 348,560 կմ2(62-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 2,46%
  • Բնակչության մարդահամար … 81.292.400 (2018Թ՝ 17-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 83.073.100(2019Թ)
  • Բնակեցվածության խտություն … 232,3մ/կմ2(58-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $4,672 տրիլիոն(2019Թ՝ 5-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,936 (2017Թ՝ 5-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Եվրո (EUR)
  • Ժամային գոտի … UTC+1 և UTC+2
  • Ազգային դոմեյն … .de և .eu
  • Հեռախոսային կոդ … +49

Գերմանիան Եվրոպայի ամենահարուստ պատմություն ունեցող պետություններից է։ Գերմանական ցեղերը եվրոպական հողերում հաստատվել են Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակահատվածում և Վերդենի դաշնագրի կնքումից հետո ձևավորել սեփական պետությունը։ 10-րդ դարում ստեղծվում է գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրությունը, որը դառնում է տարածաշրջանի կարևորագույն ուժերից մեկը։ 15-րդ դարում հյուսիսգերմանական շրջաններում ձևավորվում է ռեֆորմացիայի շարժումը, որն ազդարարում է նոր շրջանի եվրոպական պատմության սկիզբը։ Սրբազան Հռոմեական կայսրության փլուզումից հետո՝ 1815 թվականին ստեղծվում է Գերմանական համադաշնությունը, որը Պրուսիայի վարչապետ Օտտո ֆոն Բիսմարկի ջանքերով կենտրոնացված իշխանության ներքո միավորվում է 1871 թվականին։ 1918 թվականին Գերմանիան սանձազերծում է Առաջին համաշխարհային պատերազմը, որի ավարտին կրած պարտությունից հետո կայսերական կարգերը տապալվում են և հաստատվում է Վայմարյան հանրապետությունը։ Հաջորդ տասնամյակում Գերմանիայում իշխանության եկած նացիստները՝ ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ, սկսում են նոր աշխարհամարտ, որտեղ սակայն կրում են պարտություն։ Արդյունքում՝ վերջիններս կորցնում են նվաճված բոլոր տարածքներն ու արևելյան Գերմանիան, որը սկսում է զարգանալ սոցիալիստական ուղով։ 1989 թվականին ԳՖՀ-ում տեղի է ունենում հեղափոխություն, որի արդյունքում կոմունիստական վարչակարգն արևելյան Գերմանիայում անկում է ապրում և երկրի երկու մասերը միավորվում են։
Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Ունի «մեծ տերության» կարգավիճակ և համարվում է տնտեսական գերհսկա (ՀՆԱ-ի ցուցանիշով՝ չորրորդն աշխարհում, անվանական ՀՆԱ-ով՝ հինգերորդը)։ Արդյունաբերական և տեխնոլոգիական բազմաթիվ ոլորտներում համարվում է համաշխարհային առաջատար։ Որպես բնակչության բարձր կենսամակարդակ ունեցող զարգացած պետություն՝ Գերմանիան ապահովում է բացառիկ սոցիալական անվտանգություն, հանրային առողջապահություն, անվճար, որակյալ միջնակարգ և բուհական կրթությունxndaliԳերմանիայի Դաշնային Հանրապետությունը 1957 թվականից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999 թվականից ի վեր՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաև ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլն։

Այլ գրառումներ