Google Ընկերություն

0
186
Business - Google

Ամենաշատ գործածվող որոնողական համակարգն է (79.65 %)։ Ամսական ընդունում է ավելի քան 41 միլիարդ 345 մլն հարցում, ինդեքսավորումորում է ավելի քան 25 միլիարդ վեբ-էջ, կարող է տեղեկատվություն գտնել 191 լեզուներով (2009 թ. հոկտեմբերի 15-ից սկսած)։
Կարող է որոնել PDF, RTF, PostScript, Մայքրոսոֆտ Վորդ, Մայքրոսոֆտ Էքսել, Մայքրոսոֆտ ՓաուերՓոյինթ և այլ ձևաչափերի փաստաթղթերում։
Գուգլ որոնման համակարգն ստեղծվել է որպես Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի ուսումնական նախագիծ։ Նրանք 1996 թվականին աշխատում էին BackRub որոնման համակարգի վրա, իսկ 1998 թվականին դրա հիման վրա ստեղծեցին նոր Գուգլ որոնման համակարգը։ Գոյության առաջին տարվանից Գուգլում սկսեցին կիրառել թափանցիկ ղեկավարման OKR մեթոդը, որը որոշում էր ընկերության զարգացման պլանավորման և կորպորատիվ ղեկավարման մոտեցումները։ Չնայած ընկերությունը հիմնվել է 1998 թվականի սեպտեմբերի 2-ին, իսկ Google.com դոմենը գրանցվել է 1997 թվականի սեպտեմբերի 15-ին, որոնիչը (2000 թվականից) երբեմն իր ծննդյան օրը նշում է ուրիշ օր․ ինչպես սեպտեմբերի 7-ին, այնպես էլ 27-ին։ Գուգլ բառն առաջացել է 10 թվի 100 աստիճան թվի (10100) գուգոլ անվանման աղավաղումից։
Հակիրճ տեղեկություններ Google ընկերության մասին՝

  • Տեսակը … Հանրային ընկերություն
  • Բորսաներ … NASDAQ: GOOGL
  • Հիմնադրվել է … 4 սեպտեմբեր 1998
  • Հիմնադիրներ … Սերգեյ Բրին և Լարի Փեյջ
  • Երկիր … ԱՄՆ
  • Գտնվելու վայրը … Մաունթին-Վյու, Կալիֆոռնիա
  • Տնօրեն … Սունդար Պիչայ
  • Տնօրենների խորհրդի նախագահ … Շաֆիք Ահմեդ
  • Արդյունաբերություն … Ինտերնետ
  • Ապրանքներ … Առցանց ծառայություններ
  • Շրջանառություն … $137 միլիարդ (2018Թ)
  • Գործառնական շահույթ … $26.01 միլիարդ (2018Թ)
  • Մաքուր շահույթ … $30.7 միլիարդ (2018Թ)
  • Ակտիվներ … $232 միլիարդ (2018Թ)
  • Կապիտալացում … $1 տրիլիոն (2018Թ)
  • Աշխատակիցների թիվը … 127.498 (2020Թ)
  • Սեփականատերեր … Գուգլ
  • Վեբկայքwww.google.com

Որոնման համակարգի հանրահայտության պատճառով անգլերեն լեզվում հայտնվել է to google կամ to Google նորաբանությունը, որը օգտագործվում է Համացանցում Գուգլի օգնությամբ տեղեկության որոնման նշանակման համար։ Հենց այսպիսի նշանակությամբ բայը մտցվել է անգլերեն լեզվի առավել հեղինակավոր բառարաններ՝ Անգլերեն լեզվի օքսֆորդյան բառարան և Merriam-Webster, չնայած այլ աղբյուրներում բերվում են բառի օգտագործման օրինակներ ընդհանրապես Համացանցում ինչ-որ որոնում կատարելու նշանակությամբ։ Բառը իբրև բայ առաջին օգտագործողը եղել է Լերիի Փեյջը, 1998 թվականի հուլիսի 8-ին առաքման ցանկի իր հաղորդագրություններից մեկն ստորագրելով․ «Have fun and keep googling!»: Ամերիկյան դիալեկտիկական հասարակությունը «to google» բայն անվանել է տասնամյակի բառ[30]։ Ապրանքանշանի հնարավոր կորստից զգուշանալով Գուգլը հավանություն չի տալիս բայի օգտագործումը, հատկապես, երբ ենթադրվում է ընդհանրապես Համացանցում որոնում կատարելը։ Օրինակ՝ 2003 թվականի փետրվարի 23-ին ընկերությունը «դադարեցնել և ձեռնպահ մնալ» (անգլ.՝ cease and desist) նամակ է ուղղում նորաբանություններին հետևող Word Spy կայքի հիմնադիր Փոլ ՄակՖեդրիսին։ Ինչպես նաև, Ֆրենկ Արենսը Վաշինգտոն Փոստի իր հոդվածում քննարկում է Գուգլի իրավաբաններից ստացած բայի «ճիշտ» և «ոչ ճիշտ» օգտագործումը լուսաբանող նամակը։ Ի պատասխան այս հոդվածին, Merriam-Webster բառարանի բառարանագրերը նկատում են, որ to google բայը գրել են փոքրատառով, բայց որոնման համակարգ Գուգլի նշանակման համար օգտագործել են մեծատառ (անգլ.՝ to use the Google search engine to seek online information – Համացանցում տեղեկության որոնման համար օգտվել Գուգլից), սակայն օքսֆորդյան բառարանի խմբագիրները պատմության համար չեն պահպանել երկու «տարբերակները»։ 2006 թվականին Գուգլը հրապարակայնորեն հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով օգտագործել Գուգլից ձևավորված բառերը միայն երբ խոսքը Գուգլ ընկերության կամ նրա ծառայությունների մասին է։

Այլ գրառումներ