Հունաստանի Հանրապետություն

0
207
Countries - Greece

Հունաստան(հուն․՝ Ελλάδα Լսել [eˈlaða]), պաշտոնապես՝ Էլլենական Հանրապետություն (Ελληνική Δημοκρατία, Ellīnikî Dīmokratía), պետություն Հարավարևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն Աթենքն է, որի վարչական տարածքի մեջ է մտնում նաև Պիրեոս համայնքը։ Հունաստանի բնակչության թիվը ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 11 միլիոն մարդ։ Հյուսիսից սահմանակից է Ալբանիային, Մակեդոնիայի Հանրապետությանը և Բուլղարիային, իսկ արևելքից՝ Թուրքիային։ Հունաստանի ափերը արևելքից ողողվում է Եգեյան, արևմուտքից՝ Հոնիական, իսկ հարավից՝ Միջերկրական ծովերի ջրերը։ Հունաստանն ըստ ջրափնյա գծի երկարության (13.676 կմ) 11-րդն է աշխարհում։ Ունի հսկայական թվով կղզիներ (մոտ 1,400, որոնցից 227-ը բնակեցված են), որոնցից են՝ Կրետեն, Դոդեկանեսը, Կիկլադները և Հոնիական կղզիները։ Հունաստանի տարածքի 80%-ը լեռնային է։ Լեռներից ամենաբարձրը Օլիմպոսն է(2917 մ)։
Ժամանակակից Հունաստանն իր արմատներով սկիզբ է առնում Հին Հունաստանի քաղաքակրթությունից, որն ընդհանուր առմամբ համարվում է արևմտյան քաղաքակրթության բնօրրանը։ Այն ժողովրդավարության, արևմտյան փիլիսոփայության, Օլիմպիական խաղերի, արևմտյան գրականության և պատմագրության, քաղաքագիտության, հիմնական գիտական և մաթեմատիկական սկզբունքների, արևմտյան թատրոնի բնօրրանն է։ Այս ժառանգությունը մասամբ արտահայտված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում գտնվող 17 հուշարձաններով․ այդ ցուցանիշով Հունաստանը 13-րդն աշխարհում և 7-րդը Եվրոպայում։
Հակիրճ տեղեկություններ Հունաստանի մասին՝

  • Մայրաքաղաքը … Աթենք
  • Պետական լեզու … Հունարեն
  • Կառավարում … Խորհրդարանական հանրապետություն
  • Նախագահ … Կատերինա Սաքելարոպուլու
  • Վարչապետ … Կիրիակոս Միծոտակիս
  • Հիմնադրվել է … ՄԹԱ 3000Թ
  • Հունաստանի Հանրապետություն … 25 Մարտ 1821
  • Ընդհանուր տարածքը … 131.957 կմ2(95-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 0.86%
  • Բնակչության մարդահամար … 10.741.165(2018Թ՝ 75-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 10.760.421 (2017Թ)
  • Բնակեցվածության խտություն … 81մ/կմ2(90-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $339 միլիարդ(2019Թ՝ 54-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,872 (2019Թ՝ 32-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Եվրո (EUR)
  • Ժամային գոտի … UTC+2 և UTC+3
  • Ազգային դոմեյն … .gr
  • Հեռախոսային կոդ … +30

Ժամանակակից Հունաստանը հիմնադրվել է 1830 թվականին՝ Հունական անկախության պատերազմից հետո, երբ երկիրը ստանալով եվրոպական պետությունների օգնությունը կարողացավ դուրս գալ թուրքական դարավոր լծից և հռչակվել անկախ պետություն՝ Հունաստանի թագավորություն։ 1981 թվականից Հունաստանը Եվրամիության, իսկ 2001 թվականից՝ Եվրոգոտու անդամ է։ ՆԱՏՕ-ի անդամ է և ՄԱԿ-ի հիմնադիր անդամ։ Հունաստանը զարգացած երկիր է՝ բարձր շահութաբեր տնտեսությամբ, ինչպես նաև բնակչության բարձր կենսամակարդակով։ Համաշխարհային բանկի 2010 թվականի տվյալներով, ըստ կյանքի որակի այս երկիրը աշխարհում 21-րդն է։
Բալկաններում մարդկանց բնակության վերաբերյալ ամենահին գտածոները մոտ 270,000 տարվա են։ Դրանք գտնվել են հյուսիսային Հունաստանի Մակեդոնիա նահանգի Պետրանոլա քարանձավում։ Հունաստանում հայտնաբերված մ. թ. ա. 7-րդ հազարամյակի նեոլիթյան բնակավայրերը համարվում են ամենահինը Եվրոպայում, և դա հասկանալի է, քանի որ Հունաստանը գտնվում էր այն ուղեծրի վրա, որով գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման մշակույթը Մերձավոր Արևելքից տարածվել է դեպի Եվրոպա։

Այլ գրառումներ