Hong Kong

0
321
Blog - Cities - Honk Kong

Հոնկոնգ, Չինաստանի հատուկ վարչական շրջան, Ասիայի և աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկը։
Տեղակայված է Կոուլունի թերակղզու վրա, արևմուտքից, հարավից և արևելքից շրջապատված է Հարավ-Չինական ծովով, ինչպես նաև ավելի քան 260 կղզիների վրա, որոնցից ամենախոշորը Հոնկոնգ (այնտեղ են գտնվում կենտրոնական իշխանության մարմինները և ֆինանսական հաստատությունները), Լանտաու և Լամմա կղզիներն են։ Հյուսիսից Հոնկոնգը սահմանակից է Գուանդուն նահանգի Չենչժեն հատուկ տնտեսական գոտուն։
Հոնկոնգն ընդունված է բաժանել երեք մասի՝ բուն Հոնկոնգ կղզին, Կոուլուն և նոր տարածքներ։ Հոնկոնգը մտնում է Չժուցյան գետի ճյուղաբերանի տարածաշրջանի մեջ՝ գտնվելով նրա գետաբերանի ձախ ափին։

Hong Kong-ի մասին

1842 թվականին Հոնկոնգը գրավվել է Անգլիայի կողմից։ Մնացել է որպես Անգլիայի գաղութ մինչև 1997 թվականը, երբ տարածքի նկատմամբ գերիշխանությունը փոխանցվել է Չինաստանին։ Չինաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից ընդունված համատեղ հռչակագրի և Հոնկոնգի հիմնական օրենքի համաձայն մինչև 2047 թվականը տարածքին տրված է լայն ինքնավարություն։ Չինաստանին է պատկանում պաշտպանության և արտաքին քաղաքականության տնօրինումը, մինչդեռ Հոնկոնգին են վերապահված ներքին օրենսդրության, ոստիկանության, ֆինանսական քաղաքականության, հարկային և մաքսային քաղաքականության ոլորտները։
Հոնկոնգը գտնվում է Չինաստանի հարավ-արևելքում Հարավ-Չինական ծովի ափին: Կազմված է հիմնական Հոնկոնգ և Լանտաու կղզիներից, Կոլուն և Նոր տարածքներ թերակղզիներց: Հոնկոնգը կազմված է 260 ավելի փոքր կղզիներց: Հոնկոնգի տարածքի մեծ մասը զբաղեցնում են լեռները: Տարածքի մի մասն էլ ծածկված է կանաչ հարթավայրերով: Հոնկոգը գտնվում է 60 կմ հեռավորության վրա Մակաոից` Չժուցզյան գետի դելտայի ափին: Հյուսիսում սահմանակցում է Շենժեն քաղաքին, որը գտնվում է Գուանդուն նահանգում: Ամենաբարձր կետը Տայմոշան լեռն է (958 մ), որը գտնվում է Նոր տարածքներ թերակղզու վրա:
Հոնկոնգ անվանումը առաջացել է չինարենի կանտոնի բարբառով տարածքի ինքնանվանումից՝ Հոնկոն (չին.՝ 香港), ինչը թարգմանաբար նշանակում է «Բուրումնավետ նավահանգիստ». նախկինում այստեղից արտահանում էին տարբեր համեմունքներ և բուրումնավետ նյութեր։ Սակայն Չինաստանի պաշտոնական լեզվով, որը հիմնված է չինարենի հյուսիսային բարբառների վրա, նույն հիերոգլիֆները կարդացվում են որպես Սյանգան։

Այլ գրառումներ

Blog - The Biggest - The Largest Telescope in the World Saved as draft

The Largest...

0
Blog - Watches - Rolex SA

Rolex SA

0