Հունգարիայի Հանրապետություն

0
227
Countries - Hungary

Հունգարիա (հունգարերեն՝ Magyarország Մադյառօռսագ)՝ պետություն է Կենտրոնական Եվրոպայում։ Սահմանակից է Սլովակիային, Ավստրիային, Սլովենիային, Սերբիային, Խորվաթիային, Ռումինիային և Ուկրաինային։ Տարածությունը 93,030 քառակուսի կմ(109) է, բնակչությունը 9,897,541 (88) (2015)։ Մայրաքաղաքը՝ Բուդապեշտ։
Հակիրճ տեղեկություններ Հունգարիայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Բուդապեշտ
  • Պետական լեզու … Հունգարերեն
  • Կառավարում …Խորհրդարանական հանրապետություն
  • Նախագահ … Ադեր Հանոշ
  • Վարչապետ … Վիկտոր Օրբան
  • Հիմնադրվել է … 895Թ
  • Իրանի Հանրապետություն … 23 հոկտեմբեր 1989Թ
  • Ընդհանուր տարածքը … 93,036 կմ2(108-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 0,74%
  • Բնակչության մարդահամար … 9,730,000(2021Թ՝ 89-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 9,897,541(2018Թ)
  • Բնակեցվածության խտություն … 105 մ/կմ2(94-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $160,957 միլիարդ (2019Թ՝ 55-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,845 (2019Թ՝ 43-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Ֆորինտ (HUF)
  • Ժամային գոտի … UTC+1
  • Ազգային դոմեյն … .hu
  • Հեռախոսային կոդ … +36

Հունգարիայի հնագույն բնակիչները եղել են սկյութները, իլլիրիացիները, կելտերը, որոնց մ.թ.ա. 1-ին դարի վերջին-մ.թ. 2-րդ դարի սկզբին նվաճել է Հին Հռոմը։ ժողովուրղների մեծ գաղթի ժամանակ Հունգարիայի տարածքը բնակեցրել են գերմանացի և թյուրքական ժողովուրդներ, 6-րդ դարուներևացել են սլավոնները, 9-րդ դարի վերջին՝ քոչվոր հունգարները։ Նախնադարյան-համայնական կարգերի քայքայման վերջին փուլում գտնվող հունգարները հաճախակի ասպատակել են Կենտրոնական, Հարավային և Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրները։ Աուգսբուրգի մոտ գերմանական զորքերից կրած պարտությունից (955) հետո այդ ասպատակությունները դադարել են։ Սկսել է աճել երկրագործության նշանակությունը, կազմավորվել ֆեոդալիզմը։ Արպադների դինաստիայի Գյոզա իշխանի և նրա որդու՝ Իշտվան 1-ի (997-1038, թագավոր՝ 1000-ից) օրոք Հունգարիայում առաջացել է պետական կազմավորում, ընդունվել քրիստոնեություն (կաթոլիկություն)։ Աստիճանաբար հունգարների տիրապետությունը տարածվել է դեպի արևելք (Տրանսիլվանիա) և հյուսիս (Սլովակիա), 12-րդ դարի սկզբին միացվել են Խորվաթիան և Դալմաթիան։ XIII դ. թագավորական իշխանությունը թուլացել է, որը հեշտացրել է թաթար-մոնղոլների ներխուժումը (1241—1242) Հունգարիա։ XIII դ. վերջին — XIV դ. սկզբին Հունգարիան բաժանվել է մի շարք ինքնուրույն քաղաքական տիրույթների։ Թագավոր Կարլոս I-ի ժամանակ (1308-42) ֆեոդալական երկպառակությունները դադարել են, զարգացել են քաղաքները։ Բայց նրա հաջորդների օրոք միջֆեոդալական հակասությունները սրվել են։ Ուժեղացել է թուրքական նվաճման վտանգը։ 1456 թվականին հունգարական, լեհական և սերբական միացյալ ջոկատները, զորավար Ցանոշ Հունյադիի գլխավորությամբ, Բելգրադի մոտ հաղթել են թուրքերին։ Մատյաշ Հունյադի թագավորի օրոք (1458—90) կենտրոնական իշխանությունն ամրապնդվել է, Հունգարիային են կցվել Մորավիան, Սիլեզիան և Արևելյան Ավստրիան։

Այլ գրառումներ