Intel Ընկերություն

0
222
Business - Intel

Intel Corporation (Integrated Electronics – Միահավաք Էլեկտնրոնիկա բառերից)՝ աշխարհի խոշորագույն կիսահաղորդչային ընկերություններից է և անձնական համակարգիչներից շատերի մեջ հանդիպող միկրոմշակիչների (microprocessor) x86 սերիայի ստեղծողը։ 1968 թ.-ին հիմնված որպես Integrated Electronics Corporation և Սանտա Կլարա, Կալիֆորնիա, ԱՄՆ-ում տեղեկայված, Ինթել ընկերությունը նաև արտադրում է մայրսալիկների сhipset-ներ, ցանցային սալիկներ, ֆլեշ հիշողություն, գրաֆիկական չիպեր, ներարված (embedded) մշակիչներ և այլ համակարգչային և կոմունիկացիոն սարքավորում։ Հիմնված լինելով կիսահաղորդիչների ոլորտի պիոներների՝ Ռոբերտ Նոյսի և Գորդոն Մուրի կողմից, Ինթելը համատեղում է իր մեջ նորագույն չիպերի նախագծման հնարավորությունները, առաջադեմ արտադրական գծերի հետ։ Ի սկզբանե հայտնի լինելով ճարտարագետների և գիտնականների ոլորտում, ընկերության հոջողակ “Intel Inside” գովազդային արշավը 1990-ականներում դարձրել էր նրա և իր Intel pentium սերնդի միկրոմշակիչների անվանումները հայտնի շատ լայն զանվածներում։
Հակիրճ տեղեկություններ Intel ընկերության մասին՝

  • Տեսակը … Հանրային ընկերություն
  • Բորսաներ … NASDAQ: NVDA
  • Հիմնադրվել է … 18 հուլիս 1968
  • Հիմնադիրներ … Ռոբերտ Նոյս և Գորդոն Մուր
  • Երկիր … ԱՄՆ
  • Գտնվելու վայրը … Կալիֆորնիա
  • Տնօրեն … Բոբ Սվեն
  • Տնօրենների խորհրդի նախագահ … Օմար Իշրաք
  • Արդյունաբերություն … Կիսահաղորդչային արտադրություն
  • Ապրանքներ … Պրոցեսորներ և ծրագրակազմ
  • Շրջանառություն … $77.9 միլիարդ (2020Թ)
  • Գործառնական շահույթ … $23.7 միլիարդ (2020Թ)
  • Մաքուր շահույթ … $20.9 միլիարդ (2020Թ)
  • Ակտիվներ … $153 միլիարդ (2020Թ)
  • Կապիտալացում … $200 միլիարդ (2019Թ)
  • Աշխատակիցների թիվը … 110.800 (2019Թ)
  • Սեփականատերեր … Intel
  • Վեբկայքwww.intel.com

Ռոբերտ Նոյսը և Գորդոն Մուրը 1957 թվականին հիմնադրված Fairchild Semiconductor- ի 8 համահիմնադիրների թվում էին։ Այս ընկերությունում նրանք մշակեցին ինտեգրալ սխեմա և որոշեցին հիմնադրել իրենց սեփական ընկերությունը։ 1968-ի հուլիսի 18-ին նրանց ընկերությունը գրանցվեց NM Electronics անունով, բայց շուտով վերանվանվեց Intel (կրճատ այս բառից ՝ Integrated Electronics «էլեկտրոնիկայի ինտեգրացիա»)։
Նրանց շուտով միացավ Էնդի Գրովը ՝ Fairchild- ի մեկ այլ համահիմնադիր, որը մշակեց և իրականացրեց OKR կորպորատիվ կառավարման մոտեցումը ՝ արդյունավետորեն ղեկավարելով կառավարումը։ Ընկերության բիզնես պլանը, որը կազմել է Ռոբերտ Նոյսը գրամեքենայի վրա, զբաղեցնում էր ընդամենը մեկ էջ։ Ներկայացնելով այն ֆինանսիստ Արթուր Ռոքին, ով նախկինում նաև օգնել էր Fairchild- ի ստեղծմանը, Intel- ը ստացավ 2.5 միլիոն դոլար սկզբնական վարկ։
1971-ին Intel- ը տասներկու մասնագիտացված հաշվիչի չիպի ստեղխման պատվեր ստացավ ճապոնական Busicom ընկերությունից, բայց ինժեներ Թեդ Հոֆի առաջարկով որոշվեց հավաքել բոլոր տարրերը մեկ չիպի մեջ. այդպիսով ընկերությունը մշակեց աշխարհում առաջին կոմերցիոն հաջողությամբ աշխատող Intel 4004 միկրոպրոցեսորը։

Այլ գրառումներ