Ճապոնիայի Միապետություն

0
186
Countries - Japan

Ճապոնիա, կղզեխմբային ինքնիշխան միապետություն Արևելյան Ասիա տարածաշրջանում։ Տեղակայված է Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը։ Երկրի սահմանները ձգվում են Օխոտի ծովից մինչև Արևելաչինական ծովը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։
Ըստ չինական և ճապոնական գաղափարագրերի (հանձի ՝ ճապ.՝ kanji), հիերոգլիֆ)` Ճապոնիա անունը նշանակում է «արևի ծագում» կամ «ծագող արևի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն և Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։ Պետությունը կազմված է 47 պրեֆեկտուրաներից, 8 շրջաններից։ Հոկայդոն հյուսիսային պրեֆեկտուրան է, իսկ Օկինավան՝ հարավային։ Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 126,475,955 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5%-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 8,7 մլն մարդ։
Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ճապոնիայի տարածքը բնակեցվել է սկսած վերին պալեոլիթից։ Ճապոնիայի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են չինական պատմական տեքստերում, որնոք վերագրվում են առաջին դարին։ Ճապոնիան անցել է երկարատաև մեկուսացվածության շրջան՝ չհարաբերվելով Չինաստանի և Արևմտյան Եվրոպայի հետ։
Հակիրճ տեղեկություններ Ճապոնիայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Տոկիո
  • Պետական լեզու … ճապոներեն
  • Կառավարում … Սահմանադրական միապետություն
  • Իմպերատոր … Նարուհիտո
  • Վարչապետ … Յոսիհիդե Սուգա
  • Հիմնադրվել է … 3-րդ դար
  • Ճապոնիայի Հանրապետություն … ՄԹԱ 11 Փետրվար 660
  • Ընդհանուր տարածքը … 377.944 կմ2(61-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 0.8%
  • Բնակչության մարդահամար … 125.900.000(2020Թ՝ 11-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 125.961.625 (2019Թ)
  • Բնակեցվածության խտություն … 333.1մ/կմ2(25-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $5.451 տրիլիոն(2019Թ՝ 4-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,915 (2019Թ՝ 19-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … ԻԵՆ
  • Ժամային գոտի … UTC+9
  • Ազգային դոմեյն … .jp
  • Հեռախոսային կոդ … +81

Ճապոնիան աշխարհի հնագույն պետություններից է և ունի յուրօրինակ պատմություն։ Ճապոնիայի պատմության վրա մեծապես ազդել է նրա՝ այլ տարածաշրջաններից տևական մեկուսացված լինելը։ Միաժամանակ, ճապոնական մշակույթի և գրերի վրա զգալի ազդեցություն են ունեցել կորեական և չինական մշակույթը։ Առաջին պետություներն այստեղ ձևավորվել են ուշ 4-6-րդ դարերում։ 8-րդ դարի վերջին երկիրը կանգնեց մոնղոլական վտանգի առջև։ Մոնղոլական 150 հազարանոց զորքն ափ իջավ Ճապոնիայում։ Հիսուն օր տևած պայքարից հետո մի ուժեղ թայֆուն խորտակում է մոնղոլական նավատորմը։ Ճապոնացիները թայֆունն անվանեցին կամիկաձե` աստածային քամի. նրանք հավատում էին, որ աստվածները օգնեցին իրենց։ Այդ դեպքերից հետո մի քանի դար շարունակ թեժ պայրքար էր ընթանում ուժեղ տոհմերի միջև։ 1603 թվականին Տոկուգավան դարձավ սյոգուն։ Սյոգունությունը դարձնելով ժառանգական` Տոկուգավանները երկար ժամանակ պահպանեցին այն։ Նրանք, ի դեմս Ճապոնիայում հաստատված եվրոպացի առևտրականների ու կաթոլիկ միսիոներների (քարոզիչներ), մեծ սպառնալիք տեսան պետության համար։ Այդ պատճառով 1612 թվականին քրիստոնեությունը հայտարարվեց օրենքից դուրս։ Արգելվեց օտարերկրացիների մուտքը դեպի Ճապոնիա. բացառությամբ հոլանդացի և չինացի առևտրականների համար։ Արգելվեց նաև տեղացիների ելքը այլ երկրներ։ Այսպես մոտ երեք դար Ճապոնիան ինքնամեկուսացավ արտաքին աշխարհից։

Այլ գրառումներ