Johnson & Johnson Ընկերություն

0
220
Business - Johnson & Johnson

Johnson & Johnson, ամերիկյան միջազգային բժշկական արդյունաբերական կորպորացիա, դեղագործական և սպառողական ապրանքների առևտրային հոլդինգային գիգանտ ընկերություն, որը հիմնադրվել է 1886 թվականին։ Նրա բաժնետոմսերը կազմում են Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշի բաղադրիչ, և ընկերությունը մտել է Fortune պարբերականի ամենամյա Fortune 500 ցանկի մեջ։
Johnson & Johnson կորպորացիայի կենտրոնը գտնվում է Նյու Ջերսիի Նյու Բրանսվիք քաղաքում, սպառողական ստորաբաժանումները գտնվում են Նյու Ջերսիի Սկիլման համայնքում։ Կորպորացիան ներառում է շուրջ 250 դուստր ընկերություններ, որոնք գործում են 60 երկրներում, և արտադրանքը վաճառվում է ավելի քան 175 երկրներում։ Johnson & Johnson ընկերությունը 2015 օրացուցային տարում 70.1 մլրդ դոլար համաշխարհային վաճառք է ունեցել։ Կորպորացիան 3-րդ ամենամեծ դեղագործական ընկերություններից է, որը պատասխանատվության է ենթարկվել ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից։
Հակիրճ տեղեկություններ Johnson & Johnson ընկերության մասին՝

  • Տեսակը … Բիզնես ձեռնարկություն
  • Բորսաներ … NASDAQ: JNJ
  • Հիմնադրվել է … 1 հունվար 1886
  • Հիմնադիրներ … Ռոբերտ Վուդ Ջոնսոն և Ջեյմս Վուդ Ջոնսոն
  • Երկիր … ԱՄՆ
  • Գտնվելու վայրը … Նյու Ջերսի
  • Տնօրեն … Ալեքս Գորսկի
  • Տնօրենների խորհրդի նախագահ … Պոլ Ստոֆելս
  • Արդյունաբերություն … Դեղագործություն
  • Ապրանքներ … Դեղամիջոցներ
  • Շրջանառություն … $70.074 միլիարդ (2015Թ)
  • Գործառնական շահույթ … $52.25 միլիարդ (2015Թ)
  • Մաքուր շահույթ … $15.409 միլիարդ (2015Թ)
  • Ակտիվներ … $133.411 միլիարդ (2015Թ)
  • Կապիտալացում … $317 միլիարդ (2016Թ)
  • Աշխատակիցների թիվը … 134.000 (2018Թ)
  • Սեփականատերեր … Johnson & Johnson
  • Վեբկայքwww.jnj.com

Johnson & Johnson բրենդները ներառում են դեղորայքային, առաջին օգնության սանիտարական ապրանքներ և բժշկական սարքավորումներ (ըստ վերջինիս, զբաղեցնում է առաջատար տեղը աշխարհում)։ Աշխարհում ունի 250 դուստր ձեռնարկություն (ըստ վերջինիս, զբաղեցնում է առաջատար տեղը աշխարհում)։ Հայտնիների թվում են սպառողների շրջանում մեծ կիրառություն գտած Band-Aid կպչուն ժապավենների բրենդը, Թայլենոլ (Tylenol) ցավազրկող դեղամիջոցները, մանկական Johnson’s baby արտադրանքները, Նեյտրոգենա (Neutrogena) մաշկի, մազերի խնամքի և կոսմետիկա արտադրող բրենդը, Clean & Clear դեմքի խնամքի միջոցները և Acuvue կոնտակտային ոսպնյակները։
Դեղարտադրող, սանիտարական ապրանքներ և բժշկական սարքավորումներ արտադրող աշխարհի 250 դուստր կազմակերպություն (ըստ վերջինիս, զբաղեցնում է առաջատար տեղը աշխարհում)։ Ներառված է Dow Jones Global Titans 50 ինդեքսը։ Ընկերությունը ներառվել է 1887 թվականին։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Բրանսուիքում, Նյու Ջերսիում (ԱՄՆ)։

Այլ գրառումներ