Քենիայի Հանրապետություն

0
233
Countries - Kenya

Քենիա, պաշտոնապես Քենիայի Հանրապետություն (սվահիլի՝ Jamhuri ya Kenya), հանրապետություն է Արևելյան Աֆրիկայում։ Նախկին բրիտանական գաղութ է։ Այսօր հանդիսանում է Արևելյան Աֆրիկայի ամենաարագ զարգացող երկրներից մեկը։
Մայրաքաղաքն է Նայրոբին։ Քենիան սահմանակից է Եթովպիային, Սոմալիին, Հարավային Սուդանին, Ուգանդային և Տանզանիային։
Քենիան պետություն է Արևելյան Աֆրիկայում։ Տարածությունը 580,367 կմ² է, բնակչությունը 41,070,934 մարդ։ Այն գտնվում է հս. լ. 5 և հվ. լ. 5° աշխարհագրական լայնությունների միջակայքում և արլ. ե. 34°-42° աշխարհագրական երկարությունների միջակայքում։ Տարածքի մեծությամբ աշխարհում 47-րդն է, բնակչության թվաքանակի մեծությանբ՝ 33-րդն է, Բրիտանական համագործակցության անդամ է։ Դրամական միավորն է քենիական շիլլինգը։
Հակիրճ տեղեկություններ Քենիայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Նայրոբի
  • Պետական լեզու … Անգլերեն, Սվահիլի
  • Կառավարում … Նախագահական հանրապետություն
  • Նախագահ … Կիբակի Մբայի
  • Վարչապետ … Օդինգա Րաիլա
  • Հիմնադրվել է … 1963Թ
  • Իրանի Հանրապետություն … 12 դեկտեմբեր 1964Թ
  • Ընդհանուր տարածքը … 582,650 կմ2(47-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 2,3%
  • Բնակչության մարդահամար … 31,138,735(2014Թ՝ 29-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 45,546,000(2007Թ)
  • Բնակեցվածության խտություն … 66 մ/կմ2(139-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $87,928 միլիարդ (2019Թ՝ 64-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,590 (2018Թ՝ 142-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Քենիական շիլլինգ(KES)
  • Ժամային գոտի … UTC+3
  • Ազգային դոմեյն … .ke
  • Հեռախոսային կոդ … +254

Բնակչության կենսամակարդակը ցածր է, աշխարհում՝ 128-րդը։ ՀՆԱ-ն կազմում է 32.163 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ անձի հաշվով 809 ԱՄՆ դոլար։ Հարավ-արևելքում ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով։ Սահմանակից է Սոմալիին հյուսիս-արևելքից, Եթովպիային՝ հյուսիսից, Հարավային Սուդանին՝ հյուսիս-արևմուտքից, Ուգանդային՝ արևմուտքից և Տանզանիային՝ հարավից։ Երկրի տարածքն զբաղեցնում է Արևելաաֆրիկական սարահարթը, որը դեպի արևելք աստիճանաբար իջնում է և վերածվում առափնյա դաշտավայրի։ Սարահարթի կենտրոնական մասը խիստ կտրտված է։ Քենիայի ամենաբարձր լեռն է Քենիան (5199 մ), Աֆրիկայում բարձրությամբ երկրրորդն է։ Մյուս բարձր լեռներն են՝ Աբերդերը, Մաուն, Էլգեյոն։ Քիչ չեն հրաբուխներով շրջապատված իջվածքները։ Ջրի պաշարները կազմում են երկրի տարածքի 2 %-ը։ Այնտեղ է գտնվում Վիկտորիա քաղցրահամ լիճը, որը մակերեսի մեծությամբ Աֆրիկայում առաջինն է, աշխարհում երկրորդը։
Քենիա անվանումն առաջացել է Կիկույու, Էմբու, Կամբա լեզուներով Քենիա լեռան անվանումից։ Հայերեն թարգմանած Քենիա նշանակում է «ջայլամների տարածք»։ Քենիայի մայրաքաղաք Նայրոբին համարվում է աշխարհի ամենաթանկ քաղաքը։ Ներկայիս նախագահն է Մվայի Կիբակին։
Քենիայի բնակչության 22%-ը կիկույու ժողովուրդն է, 14%-ը լահյա, 13%-ը լուո, 12%-ը կալենյին, 11%-ը կամբա, 6%-ը կիսիի, 6%-ը մերու, 15%-ը այլ աֆրիկյան ժողովուրդներ, 1%-ը եվրոպացիներ, ասիացիներ, արաբներ։ Պետական լեզուներն են անգլերենը և սվահիլին։ Կյանքի միջին տևողությունը 47-55 տարի է։

Այլ գրառումներ