Ռ. Քիփլինգ՝ Իր գլխի տեր կատուն

0
172

Այս բանը պատահել է այն ժամանակ, երբ ընտանի կենդանիներ դեռ վայրենի էին և մարդը նույնպես: Նրանք ապրում էին վայրի անտառներում:
Բոլոր վայրենի կենդանիների մեջ ամենից վայրենին կատուն էր: Նա իր գլխի տերն էր,ման էր գալիս ուր ուզեր ու բոլոր տեղերն էլ նրա համար համահավասար էին:
Մարդը դուրս եկավ վայրենի դրությունից, երբ հանդիպեց կինարմատին: Կինարմատը գտավ չոր քարայր, ավազ փռեց հատակին և խարույկ վառեց իր քարայրի խորքում :
Վայրենի Շունը առավ խորոված մսի հոտը և վազեց քարայրի մոտ: – Վայրի անտառի վայրենի գազան, օգնիր ցերեկը իմ ամուսնուն որս անելիս և պահիր գիշերը այս այրը, այն ժամանակ ես քեզ ինչքան ոսկոր ուզես կտամ: Նա համաձայնեց ծառայել մարդուն :
Հաջորդ օրը, չորացրած խոտի հոտը առնելով, վայրենի Ձին եկավ քարայրի մոտ:
-Վայրի անտառի վայրենի գազան. ծռիր քո գլուխը և ինչ որ տալիս եմ,կրիր մեջքիդ վրա,այն ժամանակ օրական երեք անգամ ես քեզ կանաչ խոտ կտամ: Ձին համաձայնեց ծառայել մարդուն:
Հաջորդ օրն էլ կովը եկավ և խոստացավ ամեն օր կաթ տալ այդ հրաշալի խոտի փոխարեն:
Վերջապես կատուն էլ եկավ, բայց նա չհամաձայնեց ծառայել մարդուն: Նա կինարմատի հետ պայման կապեց: Եթե արժանանա կնոջ գովասանքին, ապա կմտնի քարայր և կաթ կխմի:
Կատուն խելացի էր և արժանացավ կինարմատի գովասանքին: Նա խաղաց մանուկի հետ, բռնեց այր մտած մկանը:
Մարդն ու շունը որսից վերադարձան և իմացան այդ պայմանի մասին: Մարդը իր պայմանը կապեց կատվի հետ: Եթե կատուն խանգարի նրան և աղմկի գիշերը, ապա մարդն իր կոշիկը կնետի կատվի վրա:
Այդպես էլ պատահեց: Գիշերով կատուն մկների հետևից վազելով շրջեց ամանները և մարդը նրա վրա նետեց իր կոշիկը:
Կատուն լքեց քարայրը և մնաց իր գլխի տեր Կատուն:

Այլ գրառումներ