Լատվիայի Հանրապետություն

0
227
Countries - Latvia

Լատվիա (լատիշերեն՝ Latvija), պաշտոնապես Լատվիայի Հանրապետություն (Latvijas Republika), պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Մայրաքաղաքն է Ռիգան։ Լատվիան բալթյան երկրներից մեկն է՝ Էստոնիայի և Լիտվայի հետ, որոնք համատասխանաբար սահմանակցում են հյուսիսից և հարավից։ Արևելքից Լատվիան սահմանակցում է Ռուսաստանին և Բելառուսին։ Երկիրը բաժանված է 4 մասերի՝ Կուրզեմե, Վիդզեմե, Զեմգալե և Լատգալե։
Լատվիացիները խոսում են լատիշերեն, որն ունի մի փոքր նմանություններ լիտվերենի հետ։ Լատվիայի ներկայիս նախագահն է Ռայմոնդս Վեյոնիսը։
Անվանումը ստացել է լատիշ ժողովրդի (latviesti) ինքնանվանումից, որն առաջացել է հին լատիշական լատգալներ (լատիշ․՝ latgali) ցեղի անունից։
Հակիրճ տեղեկություններ Լատվիայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Ռիգա
  • Պետական լեզու … Լատիշերեն
  • Կառավարում … Խորհրդարանական Հանրապետություն
  • Նախագահ … Էգիլս Լևից
  • Հոգևոր առաջնորդ … Քրիսջանիս Կարինս
  • Հիմնադրվել է … 1918Թ
  • Իրանի Հանրապետություն … 4 մայիս 1990Թ
  • Ընդհանուր տարածքը … 64,589 կմ2(122-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 1,5%
  • Բնակչության մարդահամար … 1,907,675(2020Թ՝ 147-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 2,070,371(2011Թ)
  • Բնակեցվածության խտություն … 29.6 մ/կմ2(147-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $61,5 միլիարդ (2019Թ՝ 106-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,866 (2019Թ՝ 65-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Եվրո(EUR)
  • Ժամային գոտի … UTC+2
  • Ազգային դոմեյն … .lv
  • Հեռախոսային կոդ … +371

Լատվիայի տարածքը բնակեցվել է հազարավոր տարիներ առաջ՝ բալթիկ ցեղերի կողմից։ Այդ ցեղերը գլխավորապես զբաղվում էին ձկնորսութամբ, որսորդութամբ և առևտրով։
Գերմանացի խաչակիրները և առևտրականները գալիս են Լատվիա 12-րդ դարի վերջին։ Դա պատճառ է հանդիսանում լատվիացիների համար կորցնելու իրենց ինքնավարությունը, և մոտ 800 տարի լատվիացիները ստիպված են լինում պայքարել իրենց երկիր ներխուժող գերմանացիների, դանիացիների, շվեդների, լեհերի ու ռուսների դեմ։ Լատվիան ի վերջո դառնում է անկախ 1918 թվականին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական կարմիր բանակը հարձակվում է Լատվիայի վրա և բավականին բարձր թվով լատվիացիների աքսորում Սիբիր և այլ տեղեր՝ հեռու իրենց հայրենիքից։ Հետո երկիր է մտնում Նացիստական Գերմանիան և զանգվածային սպանդի ենթարկում Լատվիայում բնակվող հրեաներին։ Այնուհետև կրկին սովետական բանակը մտնում է Լատվիա և ամբողջովին օկուպացնում երկիրը։ Լատվիան վերջապես ձեռք է բերում անկախությունը 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։

Այլ գրառումներ