Lesson 1-Css & Css3 from A to Z

0
268
Courses - Development - Front-End - Css & Css3 from A to Z

Css-ի մասին

CSS(Cascading Style Sheets – կասկադային ոճերի թերթներ), կայքին ձևավորում տալու համար օգտագործվող տեխնոլոգիա ծրագրավորման ֆորմալ լեզվով։ CSS-ը հիմնականում օգտագործվում է HTML և XHTML ֆորմատի պատկանող վեբ-էջերի ձևավորման համար, սակայն կարող է նաև օգտագործվել ցանկացած տեսակի XML ֆորմատի փաստաթղթերի համար, ներառյալ SVG և XUL, ինչպես նաև դիզայնի, մակետի, տարբեր սարքերի և տարբեր էկրանների վրա ներկայացնելու համար։
Երբ HTML 3.2 -ի սպեցիֆիկացիայի մեջ ավելացվեցին -ի նման թեգերը, գույնի ատրիբուտները։ Խոշոր վեբ-կայքերի նախագծումը դարձավ երկար և ծախսատար գործընթաց, քանի որ ամեն էջի վրա պետք է նշվեր շրիֆտը և գունային ինֆորմացիան։ Այս խնդիրը լուծելու համար World Wide Web (W3C) կոնսորցիումը ստեղծեց CSS-ը։ CSS-ը HTML-ի էջից հանեց ոճային ֆորմատավորումը։
CSS-ը օգտագործվում է վեբ-էջեր նախագծողների կողմից գույներ, տառատեսակներ, գտնվելու վայր և այլ նկարագրություններ տալու համար։ CSS-ի հիմնական նպատակն է առանձնացնել HTML էջի պարունակությունը և նրա նկարագրությունը, դրանով իսկ էջին հաղորդել մատչելիություն, ճկունություն և նրա նկարագրությունը կառավարելու հնարավորություն, ինչպես նաև նվազեցնել հրամանների կրկնությունը և բարդությունը։ Բացի այդ CSS-ը թույլ է տալիս տվյալ դոկումենտը ներկայացնել տարբեր ոճերով։ Էջի արտածման ժամանակ CSS-ը կարող է վերցվել տարբեր աղբյուրներից։

Ի՞նչ է Css-ը

  • CSS-ը այն լեզուն է, որով մենք օգտագործում ենք HTML փաստաթուղթ ձևավորելու համար:
  • CSS-ը նկարագրում է, թե ինչպես պետք է ցուցադրվեն HTML տարրերը browser-ում:
  • CSS-ը նշանակում է Cascading Style Sheets
  • CSS-ը խնայում է մեծ աշխատանք: Այն կարող է ձևավորել միանգամից բազմաթիվ վեբ էջերի տեսքեր. արտաքին style-երը պահվում են CSS ֆայլերում:

Css-ի պատմություն

Համաշխարհային ցանցի ստեղծման առաջին օրերից ի վեր CSS-ի բազմաթիվ տարբերակներ են եղել. ներկայացնում ենք CSS-ի թարմացումների ցանկը՝ ըստ տարիների:
CSS 1.0 – Ընդունվել է 1996 թվականի դեկտեմբերի 17-ին, փոփոխվել է 1999 թվականի հունվարի 11-ին:
CSS 2.0 – Ընդունվել է 1998 թվականի մայիսի 12-ին:
CSS 2.1 – Ընդունվել է 2011 թվականի հունիսի 7-ին:
CSS 3.0 – Մշակվում է 2011 թվականի սեպտեմբերի 29-ից մինչ օրս:
CSS 4.0 – Այս տարբերակը դեռ վերջնական տեսքի չի բերվել:

CSS կոդի օրինակ

Նշում. Եթե ոճերի աղյուսակը գրված է առանձին ֆայլի մեջ, ապա այն կարող է միանալ վեբ փաստաթղթին` հղումով (անգլ.՝ link):

body {
  background-color: blue;
}
h1 {
  color: րէդ;
  text-align: center;
}
p {
  font-family: verdana;
  font-size: 20px;
}
body {
  background-color: blue;
}
h1 {
  color: րէդ;
  text-align: center;
}
p {
  font-family: verdana;
  font-size: 20px;
}

Նմանատիպ դասեր