Lesson 1-CSS Ներածություն

0
182
Courses - Development - Front-End - CSS - CSS Basics - Lesson-1

Ի՞նչ է CSS-ը

  • CSS-ը այն ծրագրավորման լեզուն է, որը օգտագործվում է HTML փաստաթուղթը ձևավորելու համար:
  • CSS հանդես է գալիս որպես Cascading Style Sheets:
  • CSS-ը նկարագրում է, թե ինչպես են HTML էլեմենտներըը ցուցադրվելու էկրանին:
  • CSS-ը խնայում է շատ ժամանակ: Այն կարող է ձևավորել միանգամից մի քանի վեբ էջերի դիզայն արտաքին style-ները պահվում են CSS ֆայլերում:

CSS Demo – Մեկ էջ՝ մի քանի Style-եր

Նկարներում պատկերված է մեկ HTML էջ, որը ներկայացված է չորս տարբեր style-երի միջոցով և առանց style-ի.

Ինչու՞ օգտագործել CSS

CSS-ն օգտագործվում է վեբ էջերի ձևավորման համար՝ ներառյալ տարբեր սարքերի, որոնք ունեն տարբեր էկրանների չափեր, համապատասխան էջի content-ը ցուցադրելու համար.

CSS կոդի օրինակ

body {
    background-color: green;
}
h1 {
    color: white;
    text-align: center;
}
p { 
    font-size: 20px;
    font-style: italic;
}
body {
    background-color: green;
}
h1 {
    color: white;
    text-align: center;
}
p { 
    font-size: 20px;
    font-style: italic;
}

CSS-ը լուծեց մեծ խնդիր

HTML-ը երբեք նախատեսված չի եղել վեբ էջը ձևավորելու համար
HTML-ը ստեղծվել է վեբ էջի կառուցվածքը տեգերի միջոցով նկարագրելու համար, օրինակ.
h1 Սա վերնագիր է / h1
p Սա պարբերություն է: / p
Երբ HTML 3.2-ում ավելացվեցին ֆոնտի չափերը և գույնը նկարագրող էլեմենտները, վեբ կայքեր մշակողների մոտ սկսվեց խառնաշփոթ: Այս խնդիրը լուծելու համար Համաշխարհային ցանցի կոնսորցիումը (W3C) ստեղծեց CSS-ը:
CSS-ը HTML էջից հեռացրեց style-ի նկարագրումը:
Վեբ էջը նկարագրող style-երը սովորաբար պահվում են արտաքին .css ֆորմատով ֆայլերում:
Արտաքին style-ի մեկ ֆայլով կարելի է փոխել մի ամբողջ կայքի տեսք: