
Ի՞նչ է HTML-ը
- HTML-ը նշագրման ստանդարտ լեզուն է վեբ էջեր ստեղծելու համար:
- HTML-ը նշանակում է Hyper Text Markup Language:
- HTML-ը նկարագրում է վեբ էջի կառուցվածքը:
- HTML-ը բաղկացած է մի շարք էլեմենտներից:
- HTML էլեմենտները browser-ին ասում են, թե ինչպես ցուցադրել էջի բովանդակությունը:
- HTML էլեմենտները նկարագրում են բովանդակության այնպիսի կտորներ, ինչպիսիք են «Սա վերնագիր է», «Սա հղում է» և այլն:
Պարզ HTML փաստաթուղթ
<!DOCTYPE html>
<html lang="en">
<head>
<meta charset="UTF-8">
<title>Էջի վերնագիր</title>
</head>
<body>
<h1>Սա վերնագիր է</h1>
<p>Սա պարբերություն է</p>
</body>
</html>
<!DOCTYPE html>
<html lang="en">
<head>
<meta charset="UTF-8">
<title>Էջի վերնագիր</title>
</head>
<body>
<h1>Սա վերնագիր է</h1>
<p>Սա պարբերություն է</p>
</body>
</html>
HTML փաստաթղթի բացատրություն
— !DOCTYPE html – Հռչակագիր, որը սահմանում է, որ այս փաստաթուղթը հանդիսանում է HTML5 փաստաթուղթ:
— html – էլեմենտը անդիսանում է փաստաթղթի հիմնական էլեմենտներից մեկը:
— head – էլեմենտը պարունակում meta տեղեկատվություն HTML էջի մասին:
— title – էլեմենտը սահմանում է էջի վերնագիրը, որը ցույցադրվում է բրաուզերի վերնագրում:
— body – էլեմենտը սահմանում է փաստաթղթի մարմինը, և մի կաղապար է տեսանելի բովանդակության համար:
— h1 – էլեմենտը սահմանում է էջի մեծ վերնագիր:
— p – էլեմենտը սահմանում է էջի պարբերություններից մեկը:
Ի՞նչ է HTML էլեմենտը
HTML էլեմենտը սահմանվում է բացող թեգի, որոշակի բովանդակության և փակող թեգի միջոցով:
tagname Որոշակի բովանդակության … /tagname
HTML էլեմենտի օրինակներ
h1Սա վերնագիր է/h1
pՍա պարբերություն է/p

Նշում. HTML-ի որոշ էլեմենտներ չունեն բովանդակություն (ինչպես օրինակ br էլեմենտը): Այս էլեմենտները կոչվում են դատարկ կամ միայնակ էլեմենտներ: Այս էլեմենտները փակող թեգ չունեն:
Վեբ browser-ներ
Վեբ browser-ի(Chrome, Edge, Firefox, Safari, Opera) նպատակն է կարդալ HTML փաստաթուղթը և ճիշտ ցուցադրել այն: Browser-ը չի ցուցադրում HTML թեգերը, բայց դրանց միջոցով որոշում է փաստաթուղթը ցուցադրելու եղանակը:

HTML էջի կառուցվածք
Ստորև ներկայացված է HTML էջի կառուցվածքի գրաֆիկական պատկերը.

Նշում. Body բաժնի ներսում պարունակվող բովանդակությունը ցուցադրումվում է browser-ում: title էլեմենտի պարունակությունը կցուցադրվի browser-ի վերնագրի տողում կամ էջի ներդիրում:
HTML-ի պատմություն
Համաշխարհային ցանցի ստեղծման առաջին օրերից ի վեր HTML-ի բազմաթիվ տարբերակներ են եղել. ներկայացնում ենք HTML-ի թարմացումների ցանկը՝ ըստ տարիների.
— 1989 – Tim Berners-Lee invented www
— 1991 – Tim Berners-Lee invented HTML
— 1993 – Dave Raggett drafted HTML+
— 1995 – HTML Working Group defined HTML 2.0
— 1997 – W3C Recommendation: HTML 3.2
— 1999 – W3C Recommendation: HTML 4.01
— 2000 – W3C Recommendation: XHTML 1.0
— 2008 – WHATWG HTML5 First Public Draft
— 2012 – WHATWG HTML5 Living Standard
— 2014 – W3C Recommendation: HTML5
— 2016 – W3C Candidate Recommendation: HTML 5.1
— 2017 – W3C Recommendation: HTML5.1 2nd Edition
— 2017 – W3C Recommendation: HTML5.2