Lesson 1-JAVA from A to Z

0
207
Courses - Development - Back-End - JAVA from A to Z

JAVA-ի մասին

Java պլատֆորմից անկախ, ընդհանուր նշանակության ծրագրավորման լեզու է, որը զուգահեռ, կլասսների վրա հիմնված, օբյեկտ – կողմնորոշված և հատուկ մշակված է, որպեսզի ունենա ինչքան հնարավոր է շատ իրագործումներ։ Այն նախատեսված է, որպեսզի «Գրվի մեկ անգամ, աշխատի ամենուր» (“Write once, run anywhere”, WORA), որը նշանակում է, կոմպիլացված Java կոդը կարող է կատարվել բոլոր Java աջակցող պլատֆորմների վրա առանց նորից կոմպիլացվելու։ Java ծրագրերը կոմպիլացվում են բայթկոդ-ի, որոնք կարող են իրագործվել ցանկացած Java վիրտուալ մեքենայի (JVM) վրա, անկախ համակարգչային ճարտարապետությունից։ Մինչ 2015 թ. Java-ն հանդիսանում է ամենահայտնի օգտագործվող ծրագրավորման լեզուներից մեկը, մասնավորապես կլիենտ – սերվեր ծրագրերի համար, մոտ 9 միլլիոն գրանցված ծրագրավորողներով։ Java-ն ստեղծվել է Ջեյմս Գոսլինգի կողմից Sun Microsystems – ում (որը հետագայում Oracle կազմակերպությունը գնեց) և ներկայացվեց 1995 թ. որպես Java պլատֆորմի հիմնական մաս։ Այն ծրագրավորվել է C++-ի միջոցով։

Ի՞նչ է Java-ն

Java-ն հայտնի ծրագրավորման լեզու է, որը ստեղծվել է 1995 թվականին:
Այն պատկանում է Oracle ընկերությանը: Այսօր ավելի քան 3 միլիարդ սարքեր աշխատում են Java-ով:
Այն օգտագործվում է հետևյալների համար.
— Բջջային հավելվածներ(հատկապես Android հավելվածներ)
— Համակարգչային հավելվածներ
— Վեբ հավելվածներ
— Վեբ սերվերներ և հավելվածների սերվերներ
— Խաղեր
— Տվյալների բազաներին միացում
— Եվ շատ, շատ ավելին

Ինչու՞ օգտագործել Java

— Java-ն աշխատում է տարբեր հարթակներում (Windows, Mac, Linux, Raspberry Pi և այլն)
— Java-ն աշխարհում ամենատարածված ծրագրավորման լեզուներից մեկն է
— Java-ն հեշտ է սովորելու համար, և հեշտ է օգտագործման համար
— Java-ն բաց կոդով և անվճար է
— Java-ն անվտանգ է, արագ է և հզոր է
— Java-ն ունի աշխատաողների հսկայական համայնք (տասնյակ միլիոնավոր ծրագրավորողներ)
— Java-ն օբյեկտային կողմնորոշված լեզու է, որը հստակ կառուցվածք է հաղորդում ծրագրերին
— Java սովորելու համար պարտադիր չէ որևէ նախնական ծրագրավորման փորձ ունենալ:
Քանի որ Java-ն մոտ է C ++ – ին և C # – ին , ծրագրավորողների համար հեշտ է դառնում Java-ից կամ հակառակը անցումը
Օրինակ 1՝
Բերենք Java կոդի պարզագույն օրինակ.

public class Main {
    public static void main(String[] args) {
        System.out.println("Hello World");
    }
}
public class Main {
    public static void main(String[] args) {
        System.out.println("Hello World");
    }
}

Նմանատիպ դասեր