Lesson 1-JQuery Ներածություն

0
174
Courses - Development - Front-End - JQuery - JQuery Basics - Lesson-1

Ի՞նչ է JQuery-ն

JQuery-ն JavaScript-ի թեթև գրադարան է՝ “write less, do more” կարգախոսով:
JQuery-ի նպատակն է հեշտացնել JavaScript-ի օգտագործումը վեբ կայքերում:
JQuery-ն ունի բազմաթիվ մեթոդներ, որոնց միջոցով կարելի է իրականացնել շատ ընդհանուր առաջադրանքներ, ինչի իրականացման համար JavaScript կոդի բազմաթիվ տողեր են անհրաժեշտ:
JQuery-ն պարզեցում է JavaScript-ի շատ առաջադրանքներ, ինչպիսիք են AJAX-ի օգտագործումը և DOM-ի հետ մանիպուլյացիաները:
JQuery գրադարանը պարունակում է հետևյալ ֆունկցիաները՝

  • HTML DOM-ի մանիպուլյացիաներ
  • CSS մանիպուլյացիաներ
  • HTML event-ների մեթոդներ
  • Էֆեկտներ և անիմացիաներ
  • Աշխատանք AJAX-ի հետ
  • Այլ օգտակար ֆունկցիաներ

Կարելի է վստահաբար պնդել, որ JQuery-ի միջոցով հնարավոր է կատարել գրեթե ամեն ինչ:

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ դասընթացը սկսելուց առաջ

Դասընթացը սկսելուց դուք պետք է բազային գիտելիքներ ունենանք հետևյալ լեզուներից.

  • HTML
  • CSS
  • JavaScript

Ինչու՞ JQuery

Առկա են բազմաթիվ այլ JavaScript գրադարաններ, բայց JQuery-ն ամենատարածվածն է և նաև առավել ընդարձակվողը:
Համացանցի խոշորագույն շատ ընկերություններ օգտագործում են JQuery, ինչպիսիք են.
Google
Microsoft
IBM
Netflix
JQuery-ի ծրագրավորողների թիմը գիտի ամեն ինչ browser-ային խնդիրների մասին և նրանք այդ գիտելիքները ներդրել են JQuery գրադարանում: JQuery-ն բոլոր հիմնական browser-ներում աշխատելու է նույն կերպ:

JQuery-ի օգտագործման օրինակ

<!DOCTYPE html>
<html lang="en">
    <head>
        <meta charset="UTF-8">
        <title>Էջի վերնագիր</title>
        <script src="https://ajax.googleapis.com/ajax/libs/jquery/3.5.1/jquery.min.js"></script>
        <script type="text/javascript">
            $(document).ready(function(){
                $("p").click(function(){
                    $(this).hide();
                });
            });
        </script>
    </head>
    <body>
        <p>Եթե click անես ինձ վրա, ապա ես կանհետանամ</p>
        <p>Click արեք ինձ վրա</p>
        <p>Ինձ վրա էլ Click արեք</p>
    </body>
</html>
&lt;!DOCTYPE html&gt;
&lt;html lang="en"&gt;
    &lt;head&gt;
        &lt;meta charset="UTF-8"&gt;
        &lt;title&gt;Էջի վերնագիր&lt;/title&gt;
        &lt;script src="https://ajax.googleapis.com/ajax/libs/jquery/3.5.1/jquery.min.js"&gt;&lt;/script&gt;
        &lt;script type="text/javascript"&gt;
            $(document).ready(function(){
                $("p").click(function(){
                    $(this).hide();
                });
            });
        &lt;/script&gt;
    &lt;/head&gt;
    &lt;body&gt;
        &lt;p&gt;Եթե click անես ինձ վրա, ապա ես կանհետանամ&lt;/p&gt;
        &lt;p&gt;Click արեք ինձ վրա&lt;/p&gt;
        &lt;p&gt;Ինձ վրա էլ Click արեք&lt;/p&gt;
    &lt;/body&gt;
&lt;/html&gt;