
PHP-ի մասին
PHP-ն` PHP: Hypertext Preprocessor, ընդհանուր նշանակության սկրիպտային ծրագրավորման լեզու է, որն ինտենսիվորեն օգտագործվում է վեբ ծրագրավորման մեջ։ Ներկայումս այն աջակցվում է հոսթինգ տրամադրող ընկերությունների ճնշող մեծամասնության կողմից և հանդիսանում է առաջատար ծրագրավորման լեզուներից մեկը, որոնք կիրառվում են դինամիկ վեբ-կայքերի ստեղծման համար։
Լեզուն և իր ինտերպրետատորը մշակվում են մի խումբ էնտուզիաստների կողմից բաց կոդով նախագծի շրջանակներում։ Նախագիծը տարածվում է սեփական արտոնագրով, որն անհամատեղելի է GNU GPL-ի հետ։
Լեզվի պարզության, կատարման արագության, հարուստ ֆունկցիոնալության, բազմահարթակ լինելու և PHP արտոնագրով ընթացիկ կոդերի տարածման շնորհիվ, այսօր վեբ-ծրագրավորման ոլորտում PHP-ն աշխարհի ամենահայտնի սկրիպտային ծրագրավորման լեզուներից մեկն է (JSP-ի, Perl-ի և ASP.NET-ում օգտագործվող լեզուների հետ միասին)։
Վեբ-կայքերի կառուցման ոլորտում ճանաչված լինելը պայմանավորված է վեբ-հավելվածների ստեղծման համար նախատեսված բազմաթիվ ներկառուցված միջոցների առկայությամբ։
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սկսելուց առաջ
Դասընթացը սկսելուց դուք պետք է բազային գիտելիքներ ունենանք հետևյալ լեզուներից.
- HTML
- CSS
- JavaScript
Ի՞նչ է PHP-ն
- PHP-ն հապավում է «PHP: Hypertext Preprocessor»
- PHP-ն բաց կոդով սկրիպտային լեզու է և օգտագործվում է լայնորեն
- PHP-ն աշխատում է Server-ի վրա
- PHP-ն անվճար է ներբեռնելու և օգտագործելու համար
- PHP-ն բավականին հզոր է, որպեսզի միջուկ հանդիսանա ամենամեծ CMS-ի՝ WordPress-ի համար
- PHP-ն բավականին հզոր է, որպեսզի աշխատի ամենամեծ Social Network-ի՝ Facebook-ի համար
Ի՞նչ է PHP ֆայլը
— PHP ֆայլերը կարող են պարունակել տեքստ, HTML, CSS, JavaScript և PHP կոդ
— PHP կոդը աշխատում է սերվերի վրա և արդյունքը վերադարձվում է browser-ին՝ որպես պարզ HTML
— PHP ֆայլերն ունեն .php ընդլայնում
Օրինակ՝
Օրինակում ցուցադրված է PHP կոդի փոքրիկ կտոր.
<?php
echo "My first PHP script";
?>
<?php
echo "My first PHP script";
?>
PHP-ն կատարում է միայն այն կոդը, որը -ի սահմաններում է։ Այն ամենը, ինչն այդ սահմաններից դուրս է գտնվում, արտարծվում է առանց փոփոխության։ Հիմնականում դա օգտագործվում է HTML փաստաթղթում PHP կոդի տեղադրման համար։
Ի՞նչ կարող է անել PHP-ն
— PHP-ն կարող է գեներացնել վեբ էջի դինամիկ բովանդակություն
— PHP-ն կարող է ստեղծել, բացել, կարդալ, գրել, ջնջել և փակել ֆայլերը
— PHP-ն կարող է հավաքել տվյալները HTML Form-երից
— PHP-ն կարող է cookie-ներ ուղարկել և ստանալ
— PHP-ն կարող է ավելացնել, ջնջել, փոփոխել տվյալները տվյալների բազայում
— PHP-ն կարող է օգտագործվել օգտատիրոջ մուտքը վեբ կայք վերահսկելու համար
— PHP-ն կարող է կոդավորել և ապակոդավորել տվյալները
— PHP-ով դուք չեք սահմանափակվում ելքային HTML-ով: Կարող եք թողարկել ցուցադրել նկարներ, PDF ֆայլեր և նույնիսկ ֆիլմեր: Կարող եք նաև արտաբերել ցանկացած տեքստ, ինչպիսիք են XHTML և XML:
Ինչու՞ PHP
— PHP-ն աշխատում է տարբեր հարթակներում (Windows, Linux, Unix, Mac OS X և այլն)
— PHP-ն համատեղելի է այսօր օգտագործվող գրեթե բոլոր սերվերների հետ (Apache, IIS և այլն)
— PHP-ն աշխատում է տվյալների բազաներից գրեթե բոլորի հետ
— PHP-ն անվճար է: Կարող եք ներբեռնել այն պաշտոնական PHP ռեսուրսից՝ www.php.net
— PHP-ն հեշտ է սովորել և արդյունավետորեն աշխատում է բոլոր սերվերում
Ի՞նչ նորություն կա PHP 7-ում
— PHP 7-ը ավելի քան 2 անգամ արագ է, քան նախորդ կայուն Version-ը(PHP 5.6)
— PHP 7-ը բարելավել է սխալների մշակումը
— PHP 7-ը ֆունկցիայի արգումենտների համար պահանջում է ավելի խիստ տիպի հայտարարագրեր
— PHP 7-ն պարունակում է նոր օպերատորներ(Օրինակ՝ տիեզերանավի օպերատորը <=>)