
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ դասընթացը սկսելուց առաջ
Դասընթացը սկսելուց դուք պետք է բազային գիտելիքներ ունենանք հետևյալ լեզուներից.
- HTML
- CSS
- JavaScript
Ի՞նչ է PHP-ն
- PHP-ն հապավում է «PHP: Hypertext Preprocessor»
- PHP-ն բաց կոդով սկրիպտային լեզու է և օգտագործվում է լայնորեն
- PHP-ն աշխատում է Server-ի վրա
- PHP-ն անվճար է ներբեռնելու և օգտագործելու համար
- PHP-ն բավականին հզոր է, որպեսզի միջուկ հանդիսանա ամենամեծ CMS-ի՝ WordPress-ի համար
- PHP-ն բավականին հզոր է, որպեսզի աշխատի ամենամեծ Social Network-ի՝ Facebook-ի համար
Ի՞նչ է PHP ֆայլը
— PHP ֆայլերը կարող են պարունակել տեքստ, HTML, CSS, JavaScript և PHP կոդ
— PHP կոդը աշխատում է սերվերի վրա և արդյունքը վերադարձվում է browser-ին՝ որպես պարզ HTML
— PHP ֆայլերն ունեն .php ընդլայնում
Օրինակ՝
Օրինակում ցուցադրված է PHP կոդի փոքրիկ կտոր.
Ի՞նչ կարող է անել PHP-ն
— PHP-ն կարող է գեներացնել վեբ էջի դինամիկ բովանդակություն
— PHP-ն կարող է ստեղծել, բացել, կարդալ, գրել, ջնջել և փակել ֆայլերը
— PHP-ն կարող է հավաքել տվյալները HTML Form-երից
— PHP-ն կարող է cookie-ներ ուղարկել և ստանալ
— PHP-ն կարող է ավելացնել, ջնջել, փոփոխել տվյալները տվյալների բազայում
— PHP-ն կարող է օգտագործվել օգտատիրոջ մուտքը վեբ կայք վերահսկելու համար
— PHP-ն կարող է կոդավորել և ապակոդավորել տվյալները
— PHP-ով դուք չեք սահմանափակվում ելքային HTML-ով: Կարող եք թողարկել ցուցադրել նկարներ, PDF ֆայլեր և նույնիսկ ֆիլմեր: Կարող եք նաև արտաբերել ցանկացած տեքստ, ինչպիսիք են XHTML և XML:
Ինչու՞ PHP
— PHP-ն աշխատում է տարբեր հարթակներում (Windows, Linux, Unix, Mac OS X և այլն)
— PHP-ն համատեղելի է այսօր օգտագործվող գրեթե բոլոր սերվերների հետ (Apache, IIS և այլն)
— PHP-ն աշխատում է տվյալների բազաներից գրեթե բոլորի հետ
— PHP-ն անվճար է: Կարող եք ներբեռնել այն պաշտոնական PHP ռեսուրսից՝ www.php.net
— PHP-ն հեշտ է սովորել և արդյունավետորեն աշխատում է բոլոր սերվերում
Ի՞նչ նորություն կա PHP 7-ում
— PHP 7-ը ավելի քան 2 անգամ արագ է, քան նախորդ կայուն Version-ը(PHP 5.6)
— PHP 7-ը բարելավել է սխալների մշակումը
— PHP 7-ը ֆունկցիայի արգումենտների համար պահանջում է ավելի խիստ տիպի հայտարարագրեր
— PHP 7-ն պարունակում է նոր օպերատորներ(Օրինակ՝ տիեզերանավի օպերատորը <=>)