Lesson 1-Python from A to Z

0
209
Courses - Development - Back-End - Python from A to Z

Ի՞նչ է Python-ը

Python-ը հայտնի ծրագրավորման լեզու է: Այն ստեղծվել է Գվիդո վան Ռոսումի կողմից և թողարկվել է 1991 թվականին: Այն օգտագործվում է հետևյալի համար.
— Վեբ ծրագրավորում (սերվերի կողմից)
— Ծրագրային ապահովման մշակում
— Մաթեմատիկական խնդիրների լուծում
— Համակարգերի սցենարների մշակում

Ի՞նչ կարող է անել Python-ը

— Python-ը կարող է օգտագործվել սերվերում`վեբ ծրագրեր ստեղծելու համար
— Python-ը կարող է օգտագործվել ծրագրակազմի հետ մեկտեղ `աշխատանքային պրոցեսներ ստեղծելու համար
— Python-ը կարող է միանալ տվյալների բազաներին: Այն կարող է նաև կարդալ և փոփոխել ֆայլերը
— Python-ը կարող է օգտագործվել մեծ տվյալների մշակման և բարդ մաթեմատիկական խնդիրների լուծման համար
— Python-ը կարող է օգտագործվել արագ նախատիպավորման կամ արտադրության համար պատրաստ ծրագրակազմ մշակելու համար
Օրինակ 1՝
Բերենք Python կոդի պարզագույն օրինակ

print("Hello World")
if 5 > 2:
print("Five is greater than two")
print("Hello World")
if 5 > 2:
print("Five is greater than two")

Ինչու՞ Python

— Python-ն աշխատում է տարբեր հարթակներում (Windows, Mac, Linux, Raspberry Pi և այլն)
— Python-ը ունի պարզ syntax, որը նման է անգլերենին:
— Python-ի syntax-ըթույլ է տալիս ծրագրավորողներին գրել ավելի քիչ կոդ, քան որոշ այլ ծրագրավորման լեզուներում՝ նույն արդյունքը ստանալու համար
— Python-ն աշխատում է ինտերպրետատորի համակարգով, ինչը նշանակում է, որ կոդը կարող է կատարվել հենց գրվելուն պես: Սա նշանակում է, որ նախատիպավորումը կարող է շատ արագ լինել:
— Python-ով կարելի է ծրագրավորել պրոցեդուրաձին, օբյեկտիվ կողմնորոշված կամ ֆունկցիոնալ եղանակով:

Հետաքրքիր է իմանալ

— Python-ի վերջին հիմնական տարբերակը Python 3-ն է, որը մենք կօգտագործենք սովորելու ընթացքում: Այնուամենայնիվ, Python 2-ը բացի անվտանգության նորացումներից այլ բանով չի զիջում Python 3-ին, այնուամենայնիվ, բավականին տարածված է:
— Python-ի համար կան բազմաթիվ խմբագրիչներ, դրանցից առավել տարածվաղներն են՝ Thonny, Pycharm, Netbeans, Eclipse ..
— Python-ի syntax-ը շատ պարզ է և նման է անգլերենին՝ մաթեմատիկայի ինտեգրմամաբ
— Python-ում հրամանը ավարտվում է հաջորդ տող անցնելիս

Նմանատիպ դասեր