
Դիզայնի ստեղծման փուլերը
Այս դասում մենք կկիսվենք Ձեզ հետ դիզայնի ստեղծման փորձով՝ A-ից Z: Մենք վերլուծելու ենք 11 փուլեր, որոնք կօգնեն դիզայնի ստեղծումն ավելի արդյունավետ և արագ դարձնել: Այս 11 փուլերի իրականացումը թույլ կտա ցանկացած գաղափար դարձնել իրական դիզայնի իդեալական օրինակ:
Փուլ 1. Տեխնիկական առաջադրանք
Տեխնիկական առաջադրանքը վերածում ենք դիզայնի նախագծի` մակետի:
Տեխնիկական առաջադրանք. փաստաթուղթ կամ մի քանի փաստաթղթեր, որոնք սահմանում են ցանկացած նախագծի նպատակը, կառուցվածքը, հատկությունները, մեթոդները և բացառում են նախագծի վրա տարբեր աշխատակիցների կողմից երկիմաստ մեկնաբանությունները:
Փուլ 2. Որոնում ըստ թեմայի
Փուլ 3. Որոնում ըստ տեսակի
Փուլ 4. Դիզայնի նախատիպ
Մտածում ենք մեր առջև դրված խնդրի մասին. ստեղծում ենք դիզայնի նախատիպը գլխում կամ թղթի վրա:
Փուլ 5. Դիզայնի մակետ
Կառուցում ենք դիզայնի սև-սպիտակ մակետը, այն ծրագրով, որով աշխատում ենք: Օրինակ՝ Figma ծրագրով:
Փուլ 6. Մակետի ուղղումներ
Մակետը բերում ենք իդեալական վիճակի. հավասարեցնում ենք ամեն ինչ և ուղղում ենք բոլոր չափերը ու կառուցվածքը:
Փուլ 7. Գրաֆիկա և գույներ
Արդեն ստեղծված մակետին ավելացնում ենք գու՛ներ և գրաֆիկական էլեմենտներ: Լավ կազմված տեխնիկական առաջադրանքը անպայման պարունակում է տեղեկություն գրաֆիկական էլեմենտների և նախընտրելի գույների մասին:
Փուլ 8. Համաձայնեցում
Վերջնական դիզայնը ուղարկում ենք պատվիրատուին և կատարում ենք պատվիրատուի կողմից նշված ուղղումները: Ուծծումներից հետո անհրաժեշտ է ստանալ պատվիրատուի վերջնական հաստատումը:
Փուլ 9. Ադապտացիա
Պատվիրատու կողմից վերջնական հաստատումից հետո: Կառուցում ենք դիզայնի Tablet և Mobile տարբերակները: անհրաժեշտության դեպքում այս տարբերակները նորից հաստատում ենք պատվիրատուի հետ:
Փուլ 10. Վերջնականացում
Դիզայնի բոլոր տարբերակները պատրաստում ենք կոդավորման համար՝ խմբավորում ենք նկարները, պատրաստում ենք Style Guide և կատարում ենք կոդավորման համար անհրաժեշտ այլ գործողություններ:
Փուլ 11. Ստուգում
Կոդավորման ավարտից հետո կատարում ենք ստուգում և համոզվում ենք որ կայքի կոդավորված տարբերակը համապատասխանում է դիզայնի տարբերակին: