Life of Rare Panda

0
293
Blog - Animals - Life of Rare Panda

Մեծ պանդա կամ բամբուկե արջ (լատ.՝ Ailuropoda melanoleuca), «սև-սպիտակ կատվաթաթ», կաթնասուն արջերի ընտանիքից, որի հայրենիքը կենտրոնական Չինաստանն է։ Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում, ինչպիսիք են Սիչուանը և Տիբեթը: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը։
Չինարեն անվանումը նշանակում է «արջ- կատու», և անգամ հակառակ կողմից կարդալիս այն դարձյալ նույնն է նշանակում։ Նրա արևմտյան անվանումը ծագել է փոքր պանդա տեսակի անվանումից։ Նախկինում նրան անվանել են նաև բծավոր արջ (լատ.՝ Ailuropus melanoleucus)։

Panda-ի մասին

Մեծ պանդան ունի 1.2-1.5 մ երկարություն և 30-160 կգ քաշ։ Ի տարբերություն այլ արջերի՝ ունի բավականին երկար պոչ (մինչև 15սմ)։ Մարմինը մեծ է, ծածկված խիտ սպիտակ մորթիով, աչքերի շուրջ սև բծերով և սև թաթերով։ Հետևի կարճ, հաստ թաթերը ունեն սուր եղունգներ։ Ներբաններին և յուրաքանչյուր մատի հիմքում լավ զարգացած են մերկ բարձիկները, որոնք հեշտացնում են բամբուկի հարթ ցողուններ բռնելը։
Անունը չինարեն նշանակում է «Սև-սպիտակ կատու-արջ»:
— Մարմնի չափերը։ 1,2-1,8 մ
— Մարմնի զանգածը։ 17-160 կգ[8]
— Էգերը հիմնականում ավելի փոքր են։
— Մորթին սև ու սպիտակ է։
— Չորսոտանի կենդանի է։
— Ամեն մի ոտք ունի 6 մատ։
— Ունի 42 հզոր ատամներ։
— Լսողությունը և հոտառությունը գերզարգացած են։
— Տեսողությունը քիչ է զարգացած։
— Շնչում է թոքերով։
— Կաթնասուն է։
— Ընտելացվածները ապրում են մոտ 26-30 տարի, վայրիների կյանքի տևողությունը հայտնի չէ։
Թեպետ պանդաները պատկանում են գիշատիչ կենդանիների շարքին, նրանց սննդակարգը ճնշող մեծամասնությամբ կազմված է բուսական սննդից։ Գործնականում նրանք ուտում են միայն բամբուկ: Մեծ պանդան օրական ուտում է մինչև 30 կգ բամբուկի ընձյուղներ։ Իսկ տեխնիկապես, ինչպես շատ կենդանիներ, պանդաները ամենակեր են։ Հայտնի է, որ պանդաները իրենց բամբուկային դիետայի հետ մեկտեղ ուտում են նաև ձու, ինչպես նաև որոշ միջատներ։ Կենդանական կերը պանդաների համար սպիտակուցի անհրաժեշտ աղբյուր է։
Երկար տարիներ պանդաների ճշգրիտ կենսաբանական դասակարգումը եղել է գիտնականների վիճաբանության առարկա. ինչպես մեծ, այնպես էլ փոքր պանդաները ունեն և արջերին, և ջրարջերին բնորոշ գծեր։ Վերջապես գենետիկական հետազոտություններն ապացուցեցին, որ մեծ պանդաները իրականում արջեր են, իսկ նրանց մերձավոր բարեկամը Հարավային Ամերիկայում ապրող ակնոցավոր արջն է։ Փոքր պանդան ձևավորում է իր սեփական ընտանիքը (Ailuridae), որը ջրարջերի, սկունսերի և կզաքիսների հետ ձևավորում է կզաքիսանմանների (Musteloidea) վերընտանիքը։ Մեծ պանդաները ունեն անսովոր թաթեր՝ «մեծ մատով» և հինգ սովորական մատներով. «մեծ մատը» իրականում դաստակի վերափոխված ոսկոր է։