McDonald’s Ընկերություն

0
133
Business - McDonald’s

«Մաքդոնալդս»(անգլ.՝ McDonald’s), արագ սննդի կետերի համաշխարհային ամենամեծ ցանցն է։ Օրական սպասարկում է 64 միլիոն հաճախորդի։ «ՄաքԴոնալդսի» գլխամասը գտնվում է ԱՄՆ-ում, որը պաշտոնապես ստեղծվել է 1955 թվականին՝ գործարար Ռեյ Քրոքի կողմից։ Վերջինս ձեռք էր բերել փոքր համբուրգերային բիստրոների ցանց, որը պատկանում էր եղբայրներ՝ Ռիչարդ և Մորիս Մաքդոնալդներին։
ՄաքԴոնալդսը աշխարհի համբուրգերների ամենամեծ ռեստորանային ցանցն է։ Այն օրական ընդունում է 68 միլիոն հաճախորդ աշխարհի 119 երկրներից։ Կարելի է ասել, որ այն հիմնադրվել է 1940 թվականին ԱՄՆ-ում որպես խորովածի թոնրատուն երկու եղբայրների կողմից՝ Ռիչարդ և Մորիս ՄաքԴոնալդների կողմից։ Ավելի ուշ՝ 1948 թվականին նրանց է մինաում բիզնեսմեն Ռեյ Քրոքը, ով էլ հենց հիմնում է առաջին համբուրգերի ռեստորանը՝ Կալիֆորնիա նահանգի Բեռնարդինո քաղաքում։ Հետագայում ճաշացանկը համալրվում է նոր ուտեստներով։ Դրանցից էին չիսբուրգերները, ֆրանսիական ֆրիները, տապակած ճուտը, ըմպելիքները, կաթնային շեյքերը, զանազան սալաթներն ու ձկնեղենը և այլ մթերքներ։
Որպես անվանում «ՄաքԴոնալդս»-ը Ամերիկյան առևտրի շուկայում առաջին անգամ հայտնվել է 1961 թվականի մայիսի 6-ին։ Նույն տարվա սեպտեմբերի 13-ին ստեղծվեց նաև լոգոն՝ «M»-տառի գծապատկերով և 1968 թվականի 18-ին այն դարձավ ոսկեձույլ կամարիկ։ Բացվում են ֆրանչայզներ։ Առաջինը բաց է անում Ռեյ Քրոքը Իլինոյսում։
Հակիրճ տեղեկություններ McDonald’s ընկերության մասին՝

  • Տեսակը … Արագ սննդի ռեստորանների ցանց
  • Բորսաներ … NYSE:MCD և Տոկիոյի ֆոնդային բորսա
  • Հիմնադրվել է … 15 մայիս 1940
  • Հիմնադիրներ … ՄաքԴոնալդ եղբայրներ
  • Երկիր … Ամերիկայի Միացյալ Նահանգներ
  • Գտնվելու վայրը … Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
  • Տնօրեն … Սթիվեն Փասթերբրուք
  • Տնօրենների խորհրդի նախագահ … Էնրիկե Էռնանդես
  • Արդյունաբերություն … Հասարակական սնունդ
  • Ապրանքներ … Սննդամթերք
  • Շրջանառություն … $21.25 միլիարդ (2018Թ)
  • Գործառնական շահույթ … $8.82 միլիարդ (2018Թ)
  • Մաքուր շահույթ … $5.92 միլիարդ (2018Թ)
  • Ակտիվներ … $32.81 միլիարդ (2018Թ)
  • Կապիտալացում … $161.12 միլիարդ (2019Թ)
  • Աշխատակիցների թիվը … 210 000 (2019Թ)
  • Սեփականատերեր … The Vanguard Group, BlackRock և State Street Corporation
  • Վեբկայքwww.mcdonalds.com

Հիմնադիր Ռեյ Քրոքը ստեղծել է հատուկ հիմնադրամ։ Այն աջակցում է ալկոհալային կախյալ հիվանդների, շաքարախտի պայքարի և բուժման միջոցներ ձեռք բերելու գործում։ Այն կից է գործում Դորդմունդի բշժկական համալսարանին։
ՄաքԴոնալդսի ռեստորաններ օրական այցելում է 68 միլիոն մարդ, դա ավելի մեծ թիվ է կազմում քան Մեծ Բրիտանիայի բնակչությունը։
Այն աշխարհում խաղալիքների արտադրության ամենամեծ տարածող կազմակերպությունն է։
Անգլիայի թագուհին ունի սեփական ՄաքԴոնալդս իր Բեքինգհամ պալատի մոտ։
Տարեկան ավելի քան 80,000 ուսանող է ավարտում ՄաքԴոնալդսի Համբուրգեր համալսարանը՝ Համբուրգերոլոգ մասնագիտությամբ բակալավրի աստիճան ավարտած։
ՄաքԴոնալդսի ռեստորանը մեկ վայրկյանում վաճառում է 75 համբուրգեր։
Ամեն 8 ամերիկացուց մեկը իր կյանքի ընթացքում աշխատել է ՄաքԴոնալդսում։
Ամեն տարվա հոկտեմբերի 16-ին ՄաքԴոնալդսի դեմ բողոքի ակցիա է իրականացվում Անգլիայի Գրինփիսի(London Greenpeace) կողմից։
Երկրի բնակչության 50%-ը դեմ է ՄաքԴոնալդսի աշխատանքին և գոյությանը, իսկ մյուս 50%-ը հաճելիորոն համաձայն է համբուրգերների գոյությանը։