Mercedes‑Maybach S‑Class

0
278
Blog - Cars - Mercedes-Benz - Mercedes‑Maybach S‑Class

Mercedes-Maybach(Մերսեդես–Մայբախ), գերմանական Daimler AG կոնցեռնի ստորաբաժանում, փոխարինել է 2012 թվականին փակված անշահավետ Maybach-ին: Հիմնադրվել է 2015 թվականին, որպես Mercedes-Benz-ի սուբրենդ: Ձեռնարկության թողարկած առաջին մեքենան եղել է շքեղ Mercedes-Maybach S500, S-դաս: Ավելի ուշ ներկայացվել է թափքի փոփոխված տարբերակով կաբրիոլետ և Pullman լիմուզին ձևերով: 2016 թվականի ամռան վերջին ընկերութոյւնը ցուցադրել է շքեզ Mercedes-Maybach Vision 6-ը:
2011 թվականին մամուլի ասուլիսի ժամանակ Daimler AG կոնցեռնը որոշում է կայացրել կապված Maybach մեքենաների հետ, քանի որ շուկայում չի հաջողվել ցուցաբերել արժանի մրցակցություն Bentley Motors-ի և Rolls-Royce-ի հետ: Դիտարկվել է լուծման երկու տարբերակ. կամ ընկերությունը փակել, կամ շարունակել արտադրությունը գործընկեր Aston Martin ընկերության հետ: Նույնիսկ Բրիտանական ավտոարտադրողներն են կոնցեպցիա մշակել Maybach երկրորդ սերնդի համար: Սակայն համագործակցությունը տեղի չի ունեցել և ընկերությունը փակվել է: Ինչպես հայտարարել է կոնցեռնի ղեկավար Դիթեր Ցետշը, ղեկավարությունը եկել է այն որոշմանը, որ Mercedes-Benz S-դասը ավելի մեծ հաջողություններ կունենա: Նախագիծը այդպես էլ չի հասել ծախսածածկման մակարդակին. յուրաքանչյուր մեքենայի վրա Maybach կոնցեռնը կորցրել է 300 հազար եվրո: 2012 թվականի ապրիլին ընկերությունը հայտարարել է, որ մեքենաները վաճառելու է զեղճով 100 000 դոլարով, որպեսցի ազատվի պահեստային պաշարներից: 2013 թվականի օգոստոսի 14-ին Դայմլերը(Daimler) տարածել է գնացուցակ, որում(Maybach 57, 57S, 62, 62S և Landaulet) մոդելների դիմաց եղել է դիտողութոյուն — «Հանվել է արտադրությունից»: 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Զինդելֆինգենի արտադրամասում արտադրվել է Մայբախ(Maybach) ապրանքանիշի վերջին մոդելը:

Mercedes-ի մասին

2015 թվականին Daimler AG կոնցեռնը հայտարարել է Maybach մակնիշի վերածննդի մասին, որպես սուբ-բրենդ W222համակարգի հիման վրա: Նոր սերիան, համաձայն ընկերության ծրագրերի կդառնա S-դասի 6-րդ սերնդի ավելի շքեղ տարբերակը: Առաջին մոդելը պետք է մրցակցի այնպիսի մեքենաների հետ, ինչպիսիք են Bentley Flying Spur ու Rolls-Royce Ghos մեքենաները[8]: Նրա անվային բազան կազմում է 3365 մմ, իսկ թափքի երկարությունը 5453 մմ: Մեքենան հասանելի կլինի S500(S550 ԱՄՆ-ի համար) S600(որը ցանկության դեպքում կլինի ամբաղջական 4MATIC և V8 շարժիչներով) շարժիչներով:
2015 թվականի գարնանը Ժնևի ավտոսրահում Mercedes-Maybach ներկայացրել է Mercedes-Benz S-Класс(222) մեքենան թափքը լիմուզինի տարբերակով — Mercedes-Maybach S600 Pullman:
Mercedes-Maybach S500/S600 արտադրությունը սկսել էր 2015 թվականի սեպտեմբերին Հնդկաստանի Պունա քաղաքում։
2016 թվականի օգոստոսին ընկերությունը ներկայացրել է նոր կոնցեպտուալ կուպե Mercedes-Maybach Vision 6-ը, 5,7 մետր երկարությամբ և հզոր էլեկտրական շարժիչով։ Մոդելը ներկայացվել է Պեյբլ-Բիչում, ԱՄՆ:
2016 թվականի աշնանը Լոս Անջելեսում ներկայացվել է Mercedes-Maybach մակնիշի առաջին կաբրիոլետը — Mercedes-Maybach S650: Մինչ այդ 2015 թվականին հիմնադրված ընկերությունը չէր թողարկել ավտոմեքենաներ բաց տանիքով: Մոդելը կթողարկվի սահմանափակ 300 օրինակով: Ավտոմեքենայի գինը կսկսի 300.000 եվրոից: Ռուսաստանում վաճառքը կսկսի 2017 թվականի ամռանից:
Ժնևի ավտոսրահում 2017 թվականին ներկայացվել է G-դասի հատուկ ամենագնաց — Mercedes-Maybach Landaulet G650, 5,35 մետր երկարությամբ: Շնորհիմ թեթև քաշի 3.3 տոննա, մեքենան 0-ից 100 կմ/ժ արագությանը կարող է հասնել վեց վայրկյանում: Սերիան ազատ է արձակվել սահմանափակ քանակով 99 մոդել, իսկ հաճախորդներին հասանելի կլինի 2017 աշնանը:

Այլ գրառումներ

Tesla

0
Blog - Cars - BMW - BMW 4 Series Coupe

BMW 4...

0