Mercedes-Benz Ընկերություն

0
214
Business - Mercedes-Benz

Mercedes-Benz(գերմաներեն` mɛʁˈtseːdəs ˈbɛnts) նույնանուն ապրանքային նշան և ընկերություն է – պրեմիում դասի մեքենաների, բեռնատարների, ավտոբուսների և այլ տրանսպորտային միջոցների արտադրող, գերմանական «Daimler AG» կոնցեռնի մաս: Այն աշխարհի ամենաճանաչելի ավտոմեքենաների ապրանքանիշերից մեկն է: Mercedes-Benz-ի կենտրոնակայանը գտնվում է Շտուտգարտ քաղաքում, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա:
Ապրանքանիշի անվանումը ընդունվել է 1926 թվականին՝ երկու մրցակցող ընկերությունների՝ Benz & Cie- ի միաձուլման արդյունքում: Հիմնադրել է Կառլ Բենցը և Daimler-Motoren-Gesellschaft-ը(հիմնադրել է Գոթլիբ Դայմլերը), մեկ ընդհանուր ընկերության մեջ. Daimler-Benz: Ապրանքանիշի անվանումը ստացվել է համակցված ընկերությունների երկու ամենանշանակալից տրանսպորտային միջոցներից՝ 1901 Mercedes-ից և 1886-ից Benz Patent-Motorwagen-ից:
2018-ին Mercedes-Benz ապրանքանիշը գնահատվել է 48,601 միլիարդ դոլար՝ ավտոմեքենաների արտադրողների մեջ զբաղեցնելով երկրորդ տեղը (Toyota-ից հետո) և աշխարհի բոլոր ապրանքանիշերի շարքում ութերորդ տեղը [5]: Ըստ BrandZ- ի, 2018 թվականին ապրանքանիշը ներառվել է Top 100 ամենաարժեքավոր համաշխարհային ապրանքանիշերի ցուցակում, որտեղ 25.684 միլիարդ դոլար արժեքով ամենաթանկ ապրանքանիշերի շարքում այն ​​զբաղեցնում էր 46-րդ տեղը: 2019 թվականին Mercedes-Benz ապրանքանիշը գնահատվել է 60,355 միլիարդ դոլար ՝ այդպիսով զբաղեցնելով առաջին տեղը մեքենաների արտադրողների վարկանիշում:
Հակիրճ տեղեկություններ Mercedes-Benz ընկերության մասին՝

  • Տեսակը … Ավտոմոբիլային արդյունաբերություն
  • Բորսաներ … NASDAQ: DDAIF
  • Հիմնադրվել է … 23 դեկտեմբերի 1926
  • Հիմնադիրներ … Կառլ Բենց, Գոթլիբ Դայմլեր
  • Երկիր … Գերմանիա
  • Գտնվելու վայրը … Շտուտգարտ
  • Տնօրեն … Օլա Կալենիուս
  • Ֆինանսական տնօրեն … Ալեքսանդր Վայսման
  • Արդյունաբերություն … Մեքենաշինություն
  • Ապրանքներ … Ավտոմեքենաներ
  • Շրջանառություն … $112.3 միլիարդ (2019Թ)
  • Գործառնական շահույթ … $4.1 միլիարդ (2019Թ)
  • Մաքուր շահույթ … $2.9 միլիարդ (2019Թ)
  • Ակտիվներ … $31.4 միլիարդ (2019Թ)
  • Կապիտալացում … $25.7 միլիարդ (2019Թ)
  • Աշխատակիցների թիվը … 152 048 (2019Թ)
  • Սեփականատերեր … Daimler AG
  • Վեբկայքwww.mercedes-benz.de

Daimler Mercedes-Benz- ը աշխարհի ամենաթանկ ընկերություններից մեկն է համարվում ամբողջ աշխարհում: Այն դասվում է աշխարհի 100 լավագույն/հայտնի ապրանքային նշաններից տասներորդը: Mercedes-Benz-ը Daimler AG-ի մասն է կազմում, որը ավտոմեքենաների բրենդային առաջատարներից է: Daimler AG ապրանքանիշի նպատակն է ծառայություններ մատուցել պրեմիումի արժեքով և բարձրագույն որակով իր հաճախորդներին: Ընկերությունն ունի 14 դուստր ձեռնարկություն, որոնք արտադրում են ավտոմեքենաների նոր տեսակներ՝ ներռայալ նոր տեսականի և բեռնատարներ, ինչպես նաև մատուցում է անվճար ծառայություններ իր հաճախորդներին: Այն ունի ավելի քան մեքենաների 100 տեսականի աշխարհի ավելի քան 200 վայրերում: Բարձր որակի արտադրանք առաջարկելը ընկերության ռազմավարությունը և նպատակն է: Daimler Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաների 2013 թվաականի վաճառքը կազմել է մոտ 1,565, 563 միավոր արտադրանք՝ ավելի քան 64.307 միլիոն եվրոյի համախառն արժեքով և 274.000 միավոր աշխատուժով: Բացի այդ, ընկերությունը ներդրել է ավելի քան 3.751 միլիարդ եվրո նոր աշխատուժ և սարքավորումներ ձեռք բերելու համար(Daimler AG 2013):
Mercedes Benz- ի արտադրողները օգտագործում են որակի կառավարման յուրահատուկ համակարգ՝ ապահովելով բարձր որակական չափանիշներ, որոնք իրենց հերթին ավելացնում են հաճախորդի հավատարմությունը ապրանքանիշի նկատմամբ: Բարձրորակ մեքենաների արտադրությունը Daimler-Mercedes սխեմայի ավարտն է՝ հաճախորդների պահանջները բավարարելու համար: Ընկերության վերջին ձեռքբերումը որակի ապահովման մեջ նոր մոտեցման կիրառումն է, այն է` կիրառել էկոլոգիապես մաքուր նյութեր արտադրության մեջ՝ ազդելով շրջակա միջավայրի պահպանմանը:
Երբեմն որակի կառավարման պատճառով ահազանգերը ընկերությանը կարող են ստիպել ետ կանչել արտադրված մեքենաների որորշակի խմբաքանակ: Օրինակ 2008 թվականի տասներկուերորդ ամսից մինչև 2014-ի ավարտը ավելի քան 250,000 մեքենա ետ է կանչվել հավաքման գծի մեխանիկական խնդիրների և անվտանգության խնդիրների պատճառով:

Այլ գրառումներ